ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Հարցազրոյցներ

«Հայրենիքի փրկութեան շարժման» մասնակիցները շարունակում են պահանջել Փաշինեանի հրաժարականը՝ ի նշան պայքարի ու բողոքի՝ գիշերելով Հանրապետութեան հրապարակում

20 Հունվար 2021

Նիկոլ Փաշինեանն ի զօրու չէ որևէ հարց լուծելու՝ իր ձախողուած ներքին ու արտաքին քաղաքականութեամբ, աւելին՝ նա հարցեր լուծելու ցանկութիւն էլ չունի

«Հայրենիքի փրկութեան շարժում»-ն այս օրերին շարունակում է անդադրում պայքարը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Շարժման մասնակիցները շարունակում են ամէն օր գիշերել հանրապետութեան հրապարակում՝ վրաններում՝ նշելով, որ իրենց պայքարը կանգ չի առնելու, քանի դեռ մեր հայրենիքը դէպի կործանում տանող իշխանութիւնը չի հեռացել։

ՀՅԴ անդամները այս պայքարի բովում իրենց մեծ ներդրումն ունեն․ ասում են՝ լիայոյս են, որ այս անգամ ևս իրենց պայքարը յաջողութեամբ կը պսակուի, այս իշխանութիւնը կը հեռանայ, և վերջապէս հնարաւորութիւն կը լինի ձևաւորել նոր իշխանութիւն, որը կը կարողանայ մեր հայրենիքը դուրս բերել ստեղծուած ծանր ու դժուարին վիճակից, լուծել այն ցաւոտ խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի առաջ։

«Հորիզոն»-ի թղթակիցը մի երեկոյ անցկացրել է «Հայրենիքի փրկութեան շարժման» մասնակիցների կողքին՝ մի քանի ժամ ապրելով նրանց առօրեայով, վարակուելով նրանց պայքարի շնչով։ Վրանում մնացող, գիշերն այնտեղ անցկացնող մարդիկ մի ընտանիքի պէս են՝ միմեանց նկատմամբ հոգատար, ջերմ․ թէյ են պատրաստում, փայտի վառարանի վրայ կարտոֆիլ եփում, միմեանց հիւրասիրում, հայրենասիրական երգեր երգում ու հաւատում, որ պայքարով ու տոկունութեամբ հնարաւոր է հայրենիքը փրկել, հանել այս վիճակից։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ատենապետ Տարօն Ղազարեանը, որը յաճախակի է լինում հրապարակում և գիշերն այնտեղ անցկացնում, ասում է՝ ինքն ու իր ընկերները պարբերաբար այցելում են շարժման միւս ներկայացուցիչներին, ծաւալում հետաքրքիր քննարկումներ՝ երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների վերաբերեալ։ Շարժման մասնակիցները նմանաբնոյթ քննարկումներ ունենում են նաև իրենց այցելող քաղաքացիների հետ։

«Եղանակային պայմանները փոքր-ինչ անբարենպաստ են, բայց դրանք մեզ համար էական դժուարութիւններ չեն ստեղծում և չեն կարող մեզ ետ պահել մեր պայքարից ու մեր բռնած ուղուց։ Մեր պայքարը մէկ հանգրուան ունի՝ դաւաճան Նիկոլ Փաշինեանի և իր քաղաքական թիմի հեռացումը։ Մեր պայքարը կը շարունակուի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իշխում են մեր երկրում։ Բայց, այնուամենայնիւ, վստահութիւն ունեմ, որ այս իշխանութիւններին շատ ժամանակ չի մնացել պաշտօնավարելու, և շուտով մեր պայքարն իր յաջող հանգրուան կը հասնի», — նշում է Տարօն Ղազարեանը։

Նա ընդգծում է՝ թէև իրաւական առումով Հայաստանում իշխանութիւններ կան, բայց փաստացի մեր երկիրը չի կառավարւում և, դրանից ելնելով, օր օրի մեր պետութեան ու հասարակութեան առջև ծառացած մարտահրաւէրներն աւելի վտանգաւոր են դառնում։

«Հասարակութեան այն շրջանակաները, որոնք անմասն են մնում Փաշինեանի հրաժարականի պահանջից, շուտով թէկուզ ինքնապաշտպանական բնազդներից ելնելով՝ իրենք իսկ ոտքի կը կանգնեն ու կը պահանջեն Փաշինեանի հրաժարականը, քանի որ անվտանգային մարտահրաւէրներին զուգահեռ՝ սոցիալական խնդիրներն են մեզ համար պատուհաս դառնում: Դիցուք՝ պատերազմից առաջ կամ յետոյ մեր պետական մարմինների աշխատանքը կարող ենք ուսումնասիրել ու հասկանալ, որ որևէ մարմին յաւուր պատշաճի գործունէութիւն չի ծաւալել այդ ընթացքում և մեր պետական մարմինները գործում են իներցիայի ուժով, իսկ այսպիսի մարտահրաւէրների պարագայում չենք կարող առաջ ընթանալ այդ տարբերակով, հետևաբար՝ օր օրի աւելի մեծ հրամայական է դառնում Նիկոլի հեռացումն իշխանութիւնից և օր օրի աւելի շատ մարդ է դա գիտակցում», — նշում է Տարօն Ղազարեանը։

Դաշնակցական Ռուսլան Բարսեղեանը, որը մասնագիտութեամբ քաղաքագէտ է, նշում է՝ հետևելով քաղաքական գործընթացներին՝ վստահաբար կարող է ասել՝ միջազգային հարթակներին մանրադիտակով նայելիս պարզ է դառնում՝ այն պետութիւնները, որոնք ՀՀ-ի հետ այս կամ այն կերպ կապուած են, հիմնականում բացասաբար են արտայայտւում Փաշինեանի ու նրա վարչակարգի վերաբերեալ։

«Ռուսաստանում տեղի ունեցած վերջին հանդիպումը վկայում է այն մասին, որ այն վերաբերմունքը, որը ցոյց տուեցին Նիկոլ Փաշինեանին, այն կարգավիճակը, որով նա գնաց այնտեղ, պարզապէս ահաւոր էր։ Նա Հայաստանում յայտարարել էր, որ գնալու է առաջին հերթին գերիների հարցը և ճանապարհային ապաշրջափակման հետ կապուած հարցերը լուծելու, սակայն պարզ դարձաւ, որ գերիների հարցը, որը մեր ժողովրդի համար այսօր չափազանց կարևոր է, մնաց օրակարգից դուրս», — նշում է Ռուսլան Բարսեղեանը նշելով՝ Նիկոլ Փաշինեանը պէտք է օր առաջ հրաժարուի այն աթոռից։

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսեանն էլ նշում է՝ իրենց պայքարի ոգին օգնում է հաւատալ, որ շուտով հնարաւոր կը լինի ազատուել դաւաճաններից։

«Պիտի դաւաճաններից ազատուենք, որ մեր երկիրն ուշքի բերենք։ Ապագային նայելով՝ տեսնում եմ ազատ, անկախ ու միացեալ Հայաստան։ Մենք դրան անպայման հասնելու ենք։ Մեր ընկերների զրոյցները, մեր տեսլականները կապուած են բանակի ու պետութեան հզօրացման հետ», – նշում է Գագիկ Սարգսեանը։

Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինեանն ի զօրու չէ որևէ հարց լուծելու՝ իր ձախողուած ներքին ու արտաքին քաղաքականութեամբ, աւելին՝ նա հարցեր լուծելու ցանկութիւն էլ չունի։

«Թէ նա ինչպիսի պատուեր է կատարում, ժամանակը ցոյց կը տայ։ Կը ճշգրտուի, թէ նա ում պատուէրը կատարեց՝ մեր երկիրն այս վիճակին հասցնելով։ Դատելով կատարուողից՝ կարող եմ ասել՝ Եւ նա մենակ չէ։ Կարծում եմ՝ այս դաւաճանական ակտին գոնէ մի քանի հարիւր հոգի է մասնակցել։ Սա վաղուց նախապատրաստուած է եղել։ Շատ լաւ հասկաալով, որ մեր բանակն ամենակայացած ինստիտուտներից էր, առաջինը մեր բանակի վրայ յարձակեցին, և այսօր էլ մեր բանակի վրայ յարձակում կայ․ փորձում են թուլացնել մեր բանակը, բայց դա նրանց չի յաջողուելու։ Մեր ժողովրդի ոգին տոկուն է», — նշում է Գագիկ Սարգսեանը՝ ընդգծելով՝ թէև ժողովրդի որոշ զանգուածների շրջանում վհատութիւն ու յուսահատութիւնն է նկատւում, բայց հասարակութեան մեծ մասը տոկուն է, հետևաբար՝ բոլորս մի բռունցք դառնալով՝ պիտի կարողանանք դուրս գալ ստեղծուած ծանրագոյն իրավիճակից։

Յասմիկ Բալէեան
horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company