Ի հեճուկս դավաճանների և թշնամիների՝ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական․ Իշխան Սաղաթելյան
20 Հունվար 2021
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի Արցախ կատարած այցին բուռն արձագանքել են Ադրբեջանում, որտեղ բողոքի ալիք էր բարձրացել, եղել բազում հրապարկումներ։
Իսկ բուն այցը հագեցած է եղել, պաշտոնական եւ կուսակցական տարբեր մակարդակներում քննարկվել են ռազմաքաղաքական հարցերից մինչեւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ծրագրերի գործարկումը, Արցախի իրավունքների պաշտպանությունը միջազգային հարթակներում, Արցախի շուրջ համազգային համախմբման ապահովումը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի Արցախ այցից մանրամասները՝ տեսանյութում:
