ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

Ամերիկյան կառավարությունը կարևոր դեր կարող է խաղալ Արցախի վերաշինման և վերաբնակեցման հարցում

26 Հունվար 2021

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը շատ ավելի քաջատեղյակ է Հայաստանի ու Արցախի խնդիրներից, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը։

Նրա համոզմամբ, ամերիկյան կառավարությունը կարևոր դեր կարող է խաղալ Արցախի վերաշինման և վերաբնակեցման հարցում, իսկ Հայ դատի հանձնախումբն իր առաջնահերթությունները շատ հստակ դրել է՝ 250 միլիոն դոլարի աջակցություն Հայաստանին և Արցախին։

«Մենք մեր առաջնահերթությունները շատ հստակորեն դրել ենք՝ 250 միլիոն ի նպաստ Հայաստանի և Արցախի՝ փախստականներին վերաբենակեցնելու, վերաշինելու Արցախը, ավելի հստակ ղեկավարություն Բայդենի կառավարության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ծրագրերում։ Այստեղ շատ կարևոր է նաև ռազմագերիների վերադարձը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, թե՛ միջազգային Կարմիր խաչի, և նաև հստակ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որոնք պատերազմի ընթացքում ոճիրներ են գործել․ Արցախի անմեղ ժողովրդի դեմ օգտագործել են ռազմամթերք, որոնք միջազգային մակարդակով արգելված են, օգտագործել են քիմիական տարբեր ռազմամթերք ընդդեմ Արցախի։ Սրանց վերաբերյալ շատ հստակ ամերիկյան օրենքներ կան և պատժամիջոցներ կարող են սահմանվել թե՛ Թուրքիայի դեմ, թե՛ Ադրբեջանի կառավարության», – ասաց Չուլջյանը՝ նշելով, որ այս առաջնահերթությունները Հայ դատի հանձնախումբն, ամերիկահայ գաղութն արդեն ներկայացրել են։

«Պետք է աշխատենք այս օրերին, թե՛ դաշնակցային հարթակի վրա, թե՛ Կոնգրեսական մակարդակի վրա, որպեսզի իրականացնենք», – ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Հարցին, թե այդ 250 միլիոն դոլարի օգնությունը որքա՞նով է իրատեսական, Չուլջյանը պատասխանեց․ – «Արդեն աշխատում ենք Կոնգրեսի արտաքին օժանդակության հանձնաժողովի անդամների հետ, մենք հստակեցրել ենք, թե որոնք են կարիքները և պետք է աշխատենք, որ այդ թիվը մոտեցնենք։ Հստակ է, որ ամերիկյան կառավարությունը կարևոր դեր կարող է խաղալ վերաշինման և վերաբնակեցման աշխատանքների ուղղությամբ և սա մեր թիվ մեկ առաջնահերթությունն է, որպեսզի կարողանանք իրականացնել սա թե՛ մեր կոնգրեսական բարեկամների հետ, թե՛, անշուշտ, Բայդենի ղեկավարության հետ»։

Նախագահ Բայդենը շատ ավելի քաջատեղյակ է հայկական հարցերից, քան թե իր նախորդը, ասաց Չուլջյանն՝ ընդգծելով՝ 30 տարվա ընթացքում, երբ որ Բայդենը ղեկավարում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, կամ արդարադատության հանձնաժողովը, այդ ժամանակ ակտիվ աշխատում էր թե՛ Արցախի, Հայոց ցեղասխպանության, թե՛ Ամերիկայի և Հայասանի հարաբերությունների կարգավորման հարցերով։

«Եվ այդ ժամանակ, եթե եղել է, օրինակ, 907 բանաձևի քննարկումը և որդեգրումը՝1993-ին, որ կանխում է ամերիկյան օժանդակությունը դեպի Ադրբեջան, որովհետև Ադրբեջանը շարունակում էր և շարունակում է ակտիվ ձևով իր հարձակումները և իր շրջափակումը Հայաստանի և Արցախի վրա, կամ եթե նայենք իր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կեցվածքներին, դրական էր և տեղյակ էր։ Անշուշտ նախագահ Օբամայի փոխնախագահության ընթացքում Սենատը համեմատաբար ավելի տարբեր էր։ Այն խոստումները, որ տեղի ունեցան Օբամայի կողմից, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, դժբախտաբար չեղան, բայց շարունակվեց, օրինակ, Ամերիկայի օժանդակությունը դեպի Արցախ, կապերը կամաց-կամաց բարելավվեցին, բայց ինչպես ասացի, այս վերջին չորս տարվա ընթացքում շատ հստակ շեղում կար այդ ծրագրից Ամերիկայի և Հայաստանի միջև։ Առաջին անգամ տեսանք 120 միլիոնով ավելի ամերիկյան ռազմական օժանդակություն դեպի Ադրբեջան, դրա հետևանքները զգացինք սեպտեմբերից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հարձակումները, տեսանք նախկինը դեմ էր ամերիկյան օժանդակությանը դեպի Արցախ և տեսանք ընդհանուր լռությունը, բացակայությունը ճգնաժամային այս պատերազմի օրերին», – ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company