ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

2020 թ. ՀՅԴ Բյուրոյի հրատարակությունները 

31 Հունվար 2021

Նորություն հայտնած չենք լինի, եթե ասենք, որ անցնող 2020 թվականը հայության համար եղավ իրադարձություններով հագեցած, լարված տարի: Այդ մթնոլորտն իր ազդեցությունն ունեցավ նաև Հայ Յեղափոխական Դաշնակցութան և մասնավորապես նրա բարձրագույն  մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի գործունեության վրա: Բազմաճակատ անելիքների շրջանակում իր տեղն ունեցավ նաև մտավոր-գաղափարական աշխատանքը, ինչի կարևորությունը Դաշնակցության կողմից չի անտեսվել  հայության և կուսակցության համար ամենաբարդ ժամանակներում անգամ: Այս դեպքում մեր ակնարկը վերաբերում է ՀՅԴ այն հրատարակություններին, որոնք, ինչպես վերն ասվեց, լույս են ընծայվել  Դաշնակցության բարձրագույն մարմնի նախաձեռնությամբ և միջոցներով:

Այս ընթացքում շարունակվել է «Վէմ» համահայկական հանդեսի հրատարակությունը: 1930-ականներին Սիմոն Վրացյանի խմբագրմամբ լույս տեսած հայագիտական այս պարբերականը, տասնամյակներ անց վերահրատարակվելով հայրենիքում, դարձել է հայտնի և սիրելի հատկապես գիտական, մտավորական և ուսումնական շրջանակներում: Տարիների ընդմիջումից հետո` 2020 թվականի սկզբից, ՀՅԴ Բյուրոն սկսեց վերահրատարակել նաև կուսակցության ավագ պարբերական ու իր պաշտոնական օրգան «Դրօշակ»-ը: Անցնող տարվա ընթացքում «Դրօշակ»-ը հրատարակվեց ամսական պարբերականությամբ և, վերագտնելով ընթերցողին, գալիք ժամանակներում վստահաբար կշարունակի իր կենսագրությունը գրել:

ՀՅԴ վերոնշյալ երկու պարբերականները անցնող տարվա ընթացքում  նաև սեփական մատենաշարերի սկիզբը դրեցին: «Վէմ» մատենաշարի 1-ին համարի ներքո հրատարակվեց «ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿՆԵՐԸ» գիրքը: ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի անտիպ նամակները հրատարակության է պատրաստել ՀՅԴ անվանի գործիչ, պատմաբան Երվանդ Փամբուկյանը: Նամականին, անշուշտ, հարստացնում է ՀՅԴ պատմագիտական ժառանգությունը և հետաքրքրություն է ներկայացնում ինչպես պատմաբանների, այնպես էլ համապատասխան թեմաներով  հետաքրքրվող ընթերցողների համար:
Իրադարձություններից առաջ չընկնելով` տեղեկացնենք, որ 2021 թ.  շեմին «Վէմ»-ը նոր հաճելի անակնկալ կմատուցի` ընթերցողի սեղանին դնելով իր մատենաշարի երկրորդ հրատարակությունը:

2019 թվականին լրացավ Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կողմից ընդունված` «Միացյալ և Անկախ Հայաստանի» հռչակման հայտարարագրի 100-ամյակը: Այս առթիվ 2020 թվականին «Դրօշակ»-ի մատենաշարի անդրանիկ հրատարակությամբ  լույս տեսավ պատմաբան Արարատ Հակոբյանի «ՄԻԱՑՅԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԸ (Հայոց պատմության հոլովույթում)» գիրքը: Սկսելով Միացյալ Հայաստանի տեսլականի ակունքներից` աշխատության հեղինակը ներկայացնում է սույն գաղափարի զարգացման ընթացքը, պատմական Հայաստանի երկու հատվածների միավորման ուղղությամբ հայ պետական և հասարակական-քաղաքական շրջանակների իրականացրած աշխատանքները, մասնավորապես` միջազգային ատյաններում այս խնդրի շուրջ ծավալված քննարկումները: Մենագրությունը ուշագրավ տեղեկություններ է պարունակում հիմնահարցի վերաբերյալ և կհետաքրքրի ինչպես պատմաբաններին, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների:
Ի դեպ, անցնող տարվա ընթացքում կուսակցության ուշադրությունից չի վրիպել Արարատ Հակոբյանի մեկ այլ աշխատություն` «ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՀԱՅԿՈՄԿՈՒՍԻ ՓՈՐՁԵՐԸ. 1920 ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ» գիրքը:

Տարվա հրատարակչական հունձքի մեջ է եղել նաև Հայկազուն Ալվրցյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները» գիրքը: Աշխատության մեջ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության խորհրդանշանների (դրոշ, զինանշան, օրհներգ) ընդունման համառոտ պատմությունը 1918-1920 թթ. և դրանց իմաստների ու խորհուրդների գիտական մեկնությունը:   

Թվարկված աշխատություններով, անշուշտ, չի սպառվում անելիքն այս ասպարեզում: 2021 թվականի ընթացքում վկան կլինենք ՀՅԴ Բյուրոյի ձեռնարկած նման նոր նախաձեռնությունների, որոնք կհարստացնեն հայագիտությունն ու կնպաստեն մեր ազգային ինքնաճանաչողությանը: Եվս մեկ անգամ կփաստեն, որ Դաշնակցության համար քաղաքական-գաղափարական աշխատանքը առանցքային կարևորություն ունի քաղաքական-հասարակական և պետական կյանքի զարգացման գործում:

«Դրօշակ», թիվ 12 (1646), դեկտեմբեր, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company