ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Չարիքի ծաղիկները կամ պետություն չունենալու ճանապարհը

02 Փետրվար 2021

Երեկ Շուշան Պետրոսյանը շատ զգացական, կասեի՝ գրողական մի գրառում էր արել. ռմբակոծությունից փախած կովերն օրեր անց վերադարձել էին տուն, Շոշ գյուղ: Այստեղ բանալի բառը տունն է: Տուն, որը շատերը կորցրին, Հայրենիք, որ բոլորս կորցրինք… ու կորստի մխացող ցավ, բաց վերք, որը կփակվի միայն մեր հավաքական վերադարձով, մեր խլված տունն ու դավաճանված Հայրենիքը վերագտնելով:

Այս պատկերը, ողբերգության հույզն ու ապրումն անգամ բառերի, մեկնության կարիք չունի. ամեն բան այնքան հասկանալի է, ցավալիորեն հոգեմաշ:

Բայց՝ ոչ: Երևի շատերն են տեսել այս գրառման տակ «հայերի» մտքի թռիչքը, անձնական վիրավորանքների տարափը: Ու մի տղամարդ, որ իր կնոջ վզովն ընկած նկարով է ներկայանում ֆբ-ում, աներևակայելի, կենդական ազդակներին հագուրտ տալով՝ հայհոյախոսում է: Էս էն տեսակն է, որ քյաբաբի ու խաշլամայի արանքում մայրերի, օջախի ու կանանց կենացն է խմում ու, սեփական տան դուռը ծածկելուն պես, չբավարարված որձի վավաշոտ հայացքով փեշ է փնտրում: Դրա գրառումը մի քանի տասնյակ լայքեր ունի, այդ ոճով ու բառապաշարով տասնյակ նոր գրառումներ, ու, ցավալիորեն, նրանց մեջ մեծաթիվ են կանայք: Կարդում եմ ու շունչս կտրվում է մեր գլորվելու խորությունից, ամաչում ու նողկում եմ հայհոյող հայ կնոջ էդ տեսակից:

Մտածում եմ, որ Մաթևոսյանի «Գոմեշը» կարդացած լինեին՝ այսպիսին չէին լինի, մտածում եմ, որ Հարություն Խաչատրյանի «Սահմանը» դիտած լինեին/սահմանամերձ բախման ժամանակ այրվող տներ, կորսված ճակատագրեր ու գոմը շարունակ փնտրող մի մոլորված ցուլ…/՝ այսպիսին չէին լինի:

Բայց սասունցի պապս՝ բաբո ֆայաթն էլ Հրանտ Մաթևոսյան չէր կարդացել, ոչ էլ գիտեր՝ ով է Հարություն Խաչատրյանը, ու իմ տատին՝մամե Ուստոյին, մինչև կյանքի վերջին օրն «ըմ նշանած» էր ասում՝ չհանդուրժելով, որ թոռները բարձր ձայնով խոսեին հետը:

Բա էս ո՞նց եղավ, այդ ինչո՞ւ ենք այսքան ընկել, մի՞թե չեք տեսնում, որ հատակում ենք, մի՞թե սա է մեր հիմնական տեսակը…

Երեկ, զարմանալի զուգադիպությամբ, մի գրառում էլ աչքիս ընկավ. հարևանները հայհոյել էին փողոցները սառույցից մաքրելու կոչ անող, սեփական բակում բահով ձյուն մաքրող քաղաքապետ Հայկ Մարությանին, անգամ բանը հասել էր բռունցքների: Պատկերացնու՞մ եք՜ քաղաքապետին, հարևանները…

Այն, որ Մարությանը բահ օգտագործել գիտե, վատ չէ, բայց չէ՞ որ քաղաքը ձյունից մաքրելու համար ծառայություն կա, այդ նպատակի համար հատկացված բյուջե, ու քաղաքապետը պոպուլիզմի փոխարեն գուցե աշխատանքի գնար և քաղաքապետարանի կառուցվածքն ու պարտականությունները ուսումնասիրեր: Իհարկե, այս ամենն իմանալու համար ուշ է, և այս գրառումն էլ ձախողված քաղաքապետի մասին չէ, և ոչ էլ այն մասին, թե ինչու պիտի սիթքոմի ոչ պրոֆեսիոնալ դերասանը քաղաքապետ դառնար…

Բայց ինձ չի ուրախացնում հատուցման անբեկանելի օրենքը և այն, որ մեր հասարակության սևերի ու սպիտակների բաժանման մունետիկն ինքն է վայելում իր ցանած պտուղները:

Չէ, ես ուրախ չեմ, ամեն ինչ շատ ավելի ծանր է ու տագնապեցնող: Սա հեղինակությունների ու արժեքների կորստի մասին է, ցեղային ինստինկտների մասին: Մեր հավաքական անկման և բարոյական արժեքների այսպիսի դեգրադացիան չի կարող ուրախացնել: Սա պետության կորստի ճանապարհն է…

նիկոլական ստի, մանիպուլյացիաների, երեսպաշտության ու դավաճանության այս միջավայրը մի օր հանգեցնելու էր սրան:

Հասարակության մի մասն ատում է ու հայհոյում մյուսին: Մենք միմյանց չենք լսում, չենք սիրում, չենք հանգուրժում…ոչ քաղաքական, ոչ բարոյական ինստիտուտները չեն աշխատում…մնում է անեծքն ու հայհոյանքը: Հիշու՞մ եք Բաբելոնի աշտարակն ինչու քանդվեց և ինչու կործավեցին Սոդոմն ու Գոմորը…

նիկոլ, դու մեզ սովորեցրիր քեզ հայհոյել, սրտի ցավով ասում է Շուռնուխի համայնքապետը…

նիկոլ, ամեն օր մտքիս մեջ հարյուր անգամ սպանում եմ քեզ, դարձյալ սրտի ցավով ու արցունքն աչքերին ասում է դավաճանված ազատամարտիկը…

Երկուսն էլ ճիշտ են, արդար են, որովհետև նիկոլը բարոյականության ու մեղքի գիտակցում չունի, դավաճանությունը կախված է կոկորդներիցս, պարտությունն ամենօրյա է, ու չափանիշ չկա, մեղավոր չկա, պատասխան տվող չկա: Իսկ նա շարունակում է ամեն օր իրեն հերքելով խճճվել ու ավելի անճարակ, ողբերգական ու քստմնելի դառնալ, անտանելի ու զազրելի…

Ավերումի ու կորստի այս ճանապարհը հնարավոր է կասեցնել միայն նիկոլի հեռանալով, մեր արժեհամակարգն ու դիմադրողականությունը վերականգնելով:

Իսկ մինչ այդ Հայաստանն ամեն օր մի քիչ փոքրանում է, որովհետև փոքրանում է նաև մեր մարդկային տեսակը, ու մենք շարունակում ենք հայհոյել, անիծել ու մեր մտքի մեջ սպանել դավաճանին…:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյան
01.02.2021թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանի

Գյումրու Պռոշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բացվեց Շիրակի ազդեցիկ

17 Հուլիս 2026
Երեւանէն մղոններ հեռու… Պրիւքսէլ

Հ․Հ․ կառավարութեան նիստերուն, 19 Բաղրամեան պողոտայի պետական կառոյցի աթոռներուն

17 Հուլիս 2026
ՀՅԴ Բիւրոն Կը Ցաւակցի Քաթարի Նախկին Իշ

Քաթարի իշխան շէյխ Թամիմ Պըն Համատի հօր` նախկին իշխան Համատ Պըն Խալիֆա Ալ Թանիի

16 Հուլիս 2026
«Սփյուռքը չի լռելու». Մոսկվայում բողո

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել

16 Հուլիս 2026
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company