ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

ՀՅԴ-ի պատասխանը ԼՀԿ-ի առաջարկած փաստահավաք խմբի ստեղծման վերաբերյալ

03 Փետրվար 2021

Հայ Յեղափախական Դաշնակցություն կուսակցությունը մինչ փաստահավաք խմբի ստեղծումը նախ առաջնային է համարում, որ առաջադրված հիմնախնդրի վերաբերյալ շատ հարցերի պատասխան ստանան պատշաճ կարգով հարուցման ենթակա քրեական գործերով՝ քրեական վարույթ իրականացնող մարմինների իրական անկախության պայմաններում: Ուստի անհրաժեշտ է այս պահանջների իրացմանը միտված մեր բոլորի ջանքերի համատեղումը՝ ի հակադրություն քաղաքական իշխանության ընդդիմանալուն, այս մասին նշված է ՀՅԴ պատասխան-նամակում, որն ուղղված է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին:

ՀՅԴ-ի առաջակվող նախպայմաններից է այն, որ Արցախյան երկրորդ պատերազմի վերսկսման պատճառներն ու պարտության հանգամանքները պարզելու, ինչպես նաև պատերազմի 44 օրերի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության կայացրած որոշումները վերլուծելու նպատակով փաստահավաք խումբը պետք է ստեղծվի օրենքի ուժով և ոչ՝ իշխանության առաջարկած Կառավարության որոշմամբ:

Մյուս կարևորագույն առաջարկը վերաբերում է խմբում ներգրավված ուժերին. ՀՅԴ-ն կարևոր է համարում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ներկայացուցիչների ներգրավվածությունը խմբում:

ՀՅԴ պատրաստակամություն է հայտնել քննարկելու փաստահավաք խումբ ստեղծելու՝ ԼՀԿ գաղափարը նամակում ՀՅԴ կողմից առաջարկված տեսակետների իրացման շրջանակներում:

Ներկայացնում են պատասխան նամակն ամբողջությամբ:

«Հարգելի պարոն Մարուքյան,

Ուսումնասիրելով Ձեր կողմից մեզ հասցեագրված 24.12.2020թ. գրությամբ ներկայացված 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված և նոյեմբերի 10-ին ավարտված լայնածավալ պատերազմական գործողությունների վերաբերյալ կառավարության որոշմամբ փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկությունը, բարձր ենք գնահատում հիմնախնդրի վերաբերյալ լրիվ, օբյեկտիվ և հիմնավորված եզրակացություններ ստանալու Ձեր ջանքերը:

Ակհայտ է, որ առաջադրված հիմնախնդրի վերաբերյալ շատ հարցերի պատասխան պետք է ստանան պատշաճ կարգով հարուցման ենթակա քրեական գործերով՝ քրեական վարույթ իրականացնող մարմինների իրական անկախության պայմաններում: Այդ առումով չափազանց կարևոր է գործադիր իշխանության ղեկավարի իրավական և փաստացի ազդեցության չեքոզացումը քրեական վարույթ իրականացնող մարմինների վրա, հատկապես այն պայմաններում, երբ պահանջներ են առաջադրված գործադիր իշխանության ղեկավարի, բարձրաստիճան այլ անձանց և նրանց հետ փոխկապված մարդկանց պետական դավաճանության, վնասարարության, պետական գաղտինիքի հրապարակման և քրեօրեն պատժելի այլ արարքների համար պատասխանատվություն ենթարկելու հրամայականով: Ուստի անհրաժեշտ է այս պահանջների իրացմանը միտված մեր բոլորի ջանքերի համատեղումը՝ ի հակադրություն քաղաքական իշխանության ընդդիմանալուն:

Բայցև զուգընթաց վերը նշվածին, խիստ կարևորում ենք հիմնախնդրի վերաբերյալ լրիվ, օբյեկտիվ և հիմնավորված եզրակացություններ ունենալը և գտնում ենք, որ

1․Փաստահավաք խումբն ի սկզբանե պետք է ունենա անհրաժեշտ մակարդակի անկախություն: Հաշվի առնելով, որ քննարկվող հարցերի գերակշիռ մասը վերաբերում է գործադիր իշխանությանը, որի բարձրագույն մարմինը կառավարությունն է և այն ղեկավարող վարչապետը, կառավարության որոշումը չի երաշխավորում ակնկալվող անկախությունը: Թեկուզ այն, որ պատերազմում պարտության հարցում հանրության ու փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ գլխավոր դերակատար են ներկա կառավարությունն ու վարչապետը, նրանց առկայության պայմաններում, փորձագիտական խմբի անհրաժեշտ անկախությունը համոզիչ չի կարող լիեն: Օրինակ՝ ցանկացած ժամանակ, կառավարությունը կարող է փոփոխության ենթարկել իր իսկ ընդունած որոշումը: Որպես լուծման տարբերակ առաջարկում ենք քննարկել օրենքով այդպիսի խումբ ստեղծելու տարբերակը:

2․Փաստահավաք խմբի նախատեսված ձևաչափում խոցելի է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների թվաքանակի ներկայացված մեծ տարբերակումը: Առաջարկում ենք վերանայել այն՝ հավասար ներկայացվածության մոտեցման կիրառմամբ: Բացի այդ, նկատի առնելով, որ պատերազմական գործողությունները սկսվել և ծավալվել են Արցախի Հանրապետության տարածքում, առաջարկում ենք փաստահավաք խմբում՝ նույն սկզբունքներով ներառել նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ներկայացուցիչներին:

3․Փաստահավաք խումբը պետք է ունենա հստակ, աներկբա լիազորություններ և մասնագիտական կարողություններ: Փաստահավաք խմբի լիազորությունները, խմբի անդամների և մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև փորձագիտական ծառայություններից օգտվելու դեպքերն ու պայմանները (ներառյալ՝ պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման երաշխավորման մեխանիզմները) օրինագծում պետք լինեն հստակ ձևակերպված:

4․Որպեսզի փաստահավաք խմբի զեկույցում ներառվող եզրակացություները բավարարեն հավաստիության, լրիվության, օբյեկտիվության, հիմնավորվածության և վստահելիության չափանիշներին, ինչպես նաև լինեն գործադրելի՝ փաստահավաք խմբի գործունեության ուղղություններն ու առաջադրված հարցերը պետք է հստակ ձևակերպումներ ունենան: Դրանք հատկապես պետք է ներառեն նախքան պատերազմը, պատերազմի ընթացքում և հետպատերազմյա ժամանակաշրջանների իրադարձություններին, որոնք իշխանությունների կողմից այդպես էլ անպատասխան են մնացել: Այդ առումով որոշման նախագծի 2-րդ հավելվածի 19-րդ կետում տրված ձևակերպումը բավար չէ:

Առ այդ, նկատի առնելով հարցի կարևորությունը՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերը նշված տեսակետների իրացման շրջանակներում հանդիպել և քննարկել փաստահավաք խմբի ստեղծման Ձեր ներկայացրած գաղափարը:

Հարգանքով՝

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company