ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Բանակը հակակշիռ է ստեղծում, որպեսզի խաղաղությունը երկարատև լինի

03 Փետրվար 2021

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փետրվարի 1-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Վաղարշակ Հարությունյանն իրենց համաձայնությունը տվել են, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծվի։

«Իմ խորին համոզմամբ՝ եթե բանակի բարձրաստիճան սպայակազմը մի քիչ բարոյականություն ունենար, կձերբակալեր դավաճանին՝ փրկելով երկիրը ներքին թշնամուց, իսկ արժանապատվություն ունեցողները հրաժարական կտային ու ինքնասպան կլինեին, որովհետև, կրկնում եմ, 5000 զոհի արյունը նաև նրանց խղճին է, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ բարոյականներ կային, ոչ էլ՝ արժանապատվություն ունեցողներ։

Այս ցանկն ապագայում վերանայվելու է, որպեսզի ոչ մի անարժան գեներալական ուսադիր չկրի և ոչ մի արժանավոր չգնահատված չլինի:

Հ.Գ. Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք», ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարևոր չի, խնդիրն այն է, որ Արցախից մնացած մասն իր անվտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլևս չի ունենա։ Չի լինի այլևս Արցախի բանակ, և դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին»,- նշել էր Միքայել Մինասյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միքայել Մինասյանի նույնաբովանդակ գրառումները որքան էլ իշխանությունները հերքում են, այդուհանդերձ դրանք հետո հաստատվում են, փորձեցինք Արցախի նախագահի խոսնակից ճշտել, թե այդ ամենը որքանո՞վ է ճիշտ, սակայն մեր զանգերին Վահրամ Պողոսյանը չպատասխանեց։

168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ այդ տեղեկատվությունը ստացել է համացանցում շրջանառվող լուրերից։

«Թե որքանով է այդ ամենն իրականությանը համապատասխանում՝ վստահ չեմ կարող ասել»,- նշեց Վահրամ Բալայանը։

Հարցին՝ ՀՀ իշխանությունը իրավասո՞ւ է նման որոշում կայացնել, այն էլ՝ այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է Արցախի անվտանգության երաշխավորը, Վահրամ Բալայանը պատասխանեց. «Եթե ՀՀ ղեկավարը կարողացել է իր համաձայնությունը տալ և տարածքները հանձնել, ինչո՞ւ չպետք է հիմա նույնն անի»։

Հաջորդ հարցին՝ այդուհանդերձ, եթե նման որոշում կա, արդյոք Արցախը թույլ կտա՞ կազմալուծելու իր բանակը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ ամենն անընդունելի է, որովհետև չունենալ սեփական զինված ուժեր՝ նշանակում է՝ ձեռքերն անզեն վեր բարձրացնել բոլորի առջև։

«Այս ամենը բոլոր առումներով անընդունելի է, այսինքն՝ ով կարող է վստահ անվտանգության երաշխիքներ տալ սովորական քաղաքացուն, որ այս հողում ապրի, երեխաներին դաստիարակի։ Կարծում եմ՝ այս հարցի շուրջ պետք է շարունակեն խոսել, բանակցել։ Եթե խոսում ենք երկարատև խաղաղության մասին, ապա այդ բանակի գոյությունն է այդ երկարատև խաղաղության պահպանության միջոցներից մեկը։ Բանակը միաժամանակ որոշակի հակակշիռ է ստեղծում, որպեսզի խաղաղությունը երկարատև լինի»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի փետրվարի 1-ի հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, Վահրամ Բալայանը նշեց, որ այդ հայտարարությունն անընդունելի է, բայց ինչ-որ տեղ՝ նաև սպասելի։

«Ուղղակի պետք է դիմակայել և նման բան թույլ չտալ, որովհետև հասկանալի է Թուրքիայի մասնակցությունը և նրա դիրքորոշումն Արցախի հարցում։ Բնականաբար, Թուրքիան չի կարող անկողմնակալ լինել, որովհետև մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում նա ոչ միայն հայտարություններով էր ապացուցում, որ Արցախի հարցում պաշտպանում է Ադրբեջանին, այլև իր մասնակցությունը բերեց պատերազմին՝ դառնալով հազարավոր զոհերի, նյութական ու մարդկային կորուստների պատճառ»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company