ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Սպասվում է պետական հատվածի աշխատատեղերի զանգվածային կրճատում. կառավարության հերթական կեղծ օրակարգը

04 Փետրվար 2021

Գործող կառավարության համատարած ձախողումները, խոսքի ու գործի տրամագծորեն հակառակ պատկերը մեր երկիրն ու ժողովրդին հասցրել են գոյատևման իրական սպառնալիքների առջև: Սպառնալիքներն առկա են հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ներքին և արտաքին անվտանգության օր-օրի ավելացող մարտահրավերներից մինչև տնտեսական խորը ճգնաժամ, սոցիալական բազմապատկվող խնդիրներից մինչև ծայրահեղ աղքատության առաջանցիկ աճ, համատարած չիրականացվող սպասումներից և համատարած անվստահությունից մինչև հանրային կյանքի անորոշությունների անկառավարելի բարձր աստիճան, ժողովրդագրական նոր մարտահրավերներից մինչև արտագաղթի աննախադեպ մեծ ռիսկ ու սպասվող նոր ալիք …

Բազմիցս ենք անդրադարձել նշված խնդիրներին ու հիմնապատճառներին: Այս առումով անկյունաքարային են պետական կառավարման համակարգում որդեգրված անսահման պոպուլիզմն ու ծրագրված անպատասխանատվությունը:

Ցույց ենք տվել առկա խնդիրների շարունակվող բնույթն ու խնդրահարույց նոր դրսևորումները: Իսկ լուծումների իմիտացիաներին և դրանց վերաբերյալ ականջահաճո խոստումներին հակադրել ենք առարկայական հիմնադրույթներ:

Պաշտոնական վերջին կծկտուր տեղեկություններով հիմա էլ պարզ է դառնում. կառավարման համակարգի կառուցվածքի խնդրահարույց փոփոխություններից, բարձրաստիճանների անօրինական և աննախադեպ բնույթի ու չափերի պարգևատրումներից հետո գործող իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել իրենց պոպուլիստական նոր ձևակերպմամբ՝ պետական համակարգի «ռեսթարթին»:

Վարչապետի հայտարարած այս «ռեսթարթն» ինքնին հերթական կեղծ օրակարգն է: Պետությունը համակարգային անկառավարելիության հասցրած հիմնախնդիրները քողարկելու նպատակով փաստացի իրականացվում են ձախողակ բարձրաստիճանների մեխանիկական տեղափոխություններ. անհայտությունից՝ նախարարներ, նախարարից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, մարզպետից՝ պետական կառավարման մարմնի ղեկավար, պատգամավորից՝ դեսպան և այլն:

Ի դեպ, երեխաներին դեռևս տարրական դասարաններում սովորեցնում են հատկանշական հետևյալ պարզ կանոնը՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:

Հաջորդ իրական նպատակը պետական ծառայության ստորին ու միջին օղակներում հաստիքների զանգվածային կրճատումներն են: Սա պետք է առաջինը սպասել այն գերատեսչություններում, ուր «ռեսթարթի օրակարգով» այցելում է վարչապետը: Տնտեսական վրա հասնող կոլապսը անհնարին է դարձնելու նաև առկա ողջ ծավալով պետական հատվածի աշխատավարձերի վճարումը: Ուստի, դեռևս թաքուն՝ նոր թափ է առնում իրենց պատկերացրած «օպտիմալացումը»:

Այսպիսով կազատվեն նաև իրենց քաղաքական խմբակի համար անցանկալի կադրերից, որոնց հետևողականորեն հատկորոշել են՝ հատկապես վերջին շրջանում:

Նախ հարկ է նկատել՝ իշխանափոխությունից հետո կառավարության կառուցվածքային անհիմն փոփոխությունները, առանց անհրաժեշտ լուծումների պետական գործառույթները մասնավորին պատվիրակելու փորձարկումները, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումն ու նորերի ստեղծումը հանգեցրել են պետական համակարգի հաստիքների ու աշխատավարձի ֆոնդի էական ավելացման, այլ ոչ թե՝ կրճատման:

Տեսական ու գործնական առումներով վաղուց ապացուցված է՝ անձնակազմի կառավարման օպտիմալացումը միագործոն չէ:

Համակարգային առումով ի սկզբանե ձախողված են անսահման պոպուլիզմով և ընդհանրական տպավորություններով այս խնդիրների հանգուցալուծումները: Օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի», «նախարարի աշխատավարձը բավարար չէ լավ ապրելու համար, պիտի ստանա բարձր պարգևատրումներ, որ կաշառք չվերցնի»: Այս մոտեցումները օբյեկտիվորեն առաջ են բերել համակարգային բնույթի բազմաթիվ չլուծված նոր խնդիրներ:

Իսկ իշխանությունը կորցնելու օբյեկտիվ ռիսկերի հետևողական աճին համաչափ՝ վարչապետի կադրային նշանակումները ստանում են խնդրահարույց նոր դրսևորումներ: Արդեն ընտրության միակ գործոններ են սեփական կուսակցությանը պատկանելիությունը, անվերապահ հավատարմությունը իշխող քաղաքական խմբակին, մեկ անձի իշխանության աներկբա ընդունումը, «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերը, պոպուլիստական առաջնորդության կարողությունները: Այս գործոնների կողքին անարժեք են դարձել բարձր պաշտոնի նշանակվող անձի մասնագիտական համապատասխանությունը զբաղեցվող պաշտոնին, համակարգային կառավարման ունակությունները, մարդկային որակները, տվյալ ոլորտում դրական փորձառությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվության զգացումը:

Ամփոփելով. կադրային պետական քաղաքականության կործանարար մոտեցումը ևս բացահայտված է. «Ծառայի՛ր անձիշխանության ընդհանուր կուրսին, հանրությանը խոստացիր հնարավորն ու անհնարինը, ստացի՛ր անաշխատ պարգևատրումներ, անհոգ եղի՛ր՝ գործնականում սեփական ձախողումների համար միշտ էլ կնշանակվեն այլ մեղավորներ, ծայրահեղ դեպքում՝ ռոտացիայով կտեղափոխվես ու կնշակավես առնվազն համարժեք այլ պաշտոնի … »:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company