ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Կառավարության նիստերը վերածել են զավեշտի

11 Փետրվար 2021

Երկրում մոլեգնում է ճգնաժամը հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իշխող ձախողակ խմբակը ժողովրդին կանգնեցրել է անվտանգային ներքին ու արտաքին սպառնալիքների, գոյատևման համատարած խնդիրների առջև:

Սարսափելին նաև այն է, որ այս խմբակը վերակենդանանում է՝ օգտվելով առիթից: Իրական նպատակը նույնն է՝ ձգել իրենց իշխանությունը, իսկ անցնող ժամանակի հետ էլ կարգել «մեղավորներ» և խուսափել քաղաքական, իրավական ու բարոյական պատասխանատվությունից: Կարճ ասած՝ ուզում են անհետևանք մարսել մի ամբողջ ազգից խլված ու հոշոտված ապագան:

Երկրի համար կենսական հրատապ խնդիրները շարունակում են թաքցնել հանրությունից, քանի որ չունեն դրանք լուծելու ցանկություն և կարող չեն: Փոխարենը, երկիրն իշխում են իրենց պարզունակ պոպուլիզմով, «ջայլամի քաղաքականությամբ»՝ ավելի լավ նախապատրաստված սցենարներ խաղարկելով, դերակատարների դերերը փոխելով:

Իհարկե փաստ է՝ Հայաստանի գոյության հիմնական սպառնալիք դարձած պետական կառավարման այս կերպն արդեն ամբողջովին բացահայտված է: Դավաճանական, խայտառակ կապիտուլիացիայից հետո դրա դրսևորման նոր օրինակները ևս շատ են՝ կառավարության և ԱԺ նիստերը, վարչապետի վերջին հանդիպումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարություններում և այլն:
Բեմականացվող այս քննարկումները չունեն իրական օրակարգ, ակնկալվող արդյունքների և պատասխանատուների առումով որևէ կոնկրետություն: Դրանք օր-օրի դառնում են ավելի ձևական, բակային տաղավարներից անհամեմատ ցածր որակով: Հանրությանը նորից խոստանում են այն, ինչի տրամագծորեն հակառակն են ապահովել նախորդ երեք տարիներին: Խոստանում են՝ միլիարդավոր դոլարի ներդրումներ և նոր աշխատատեղեր, մեր երկրի սահմանների անվտանգություն և ապաշրջափակում, սոցիալական խնդիրների առաջանցիկ լուծումներ և այլն:

Այս ամենի հավաքական օրինակ է կառավարության այսօրվա նիստը: (օրակարգը հասու է հետեւյալ հղումով):

Բերեմ հատկանշական որոշ մանրամասներ:

1. Օրակարգի 34 հարցերից 30-ը նախատեսել էին ընդունել առանց զեկուցման ու քննարկման: Վերջիններս հիմնականում բովանդակում են ընթացիկ, իներցիայով եկեղ հարցեր:
2. Օրակարգում չկային հարցեր կամ կառավարության անդամների հաղորդումներ, որոնք կվերաբերեին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ամեն պահի ավելացող անվտանգային խնդիրներին, հայ գերիների վերադարձի ապահովմանը, ինչպես նաև կենսական ու հրատապ լուծման կարիք ունեցող այլ հարցեր:
3. Փոխարենը, նիստի ողջ ընթացքում մանրամասն բեմականացվեց օրակարգի երկու հարցերի քննարկումը՝ վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների բոցաշունչ ելույթներ, հանրության մեջ նոր սպասումներ առաջացնող, սակայն իրականության հետ աղերս չունեցող խոստումներ:
4. Ի դեպ, այդ հարցերից մեկն օրակարգով նախատեսված էր՝ որպես չզեկուցվող: Այսինքն՝ պետք է ընդունվեր առանց քննարկման: Սակայն՝ ինչպե՞ս բաց թողնեին այս չափ պոպուլիզմի մեծ ներուժ պարունակող հնարավորությունը: Խոսքը վերաբերում է Հայաստանի թվայնացման ռազմավարությանը: Նախ՝ ակնկալվող հիմնական արդյունքների ստացումը փուլավորել են այնպես, որ հնարավոր լինի գնահատել 2025թ.-ին: Սակայն այս փաստաթուղթը դեռ չունդունած՝ արդեն այսօր իրենց վերագրեցին այդ ամբողջ արդյունքները: Բնականաբար «մոռացան» նշել, որ թվայնացման բարեփոխումները փաստացի ձախողել են անցած երեք տարիներին: Օրինակ՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը, որը պետք է ավարտվեր 2018թ. դեկտեմբերին, սակայն դեռ կեսին չեն հասել: Այս բարեփոխումը ավարտին հասցրած լինելու դեպքում հնարավոր կլիներ կենսաթոշակային ոլորտում խուսափել աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրման արատավոր պրակտիկայից:
5. Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր պետական գույքի մասնավորեցմանը: Որոշման համաձայն գնորդ ընկերությունը պարտավորվում է մինչև 2024թ. իրականացնել 1 միլիարդ ՀՀ դրամի (1,9 միլիոն ԱՄՆ դոլարի) ներդրումային ծրագիր, ստեղծել ծրագրավորման նորարարական ստուդիաներ, որտեղ նախնական հաշվարկով կաշխատեն՝ 300-350 աշխատողներ:
6. Իսկ կառավարության անդամները, իրենց հատուկ ձևով, նորից մանիպուլացրին հանրությանը՝ ներկայացնելով փաստացի նախատեսվածից շուրջ 20 անգամ մեծ թվեր: Առանց իրական որևէ հիմքի և ժամկետների որոշակիացման՝ այս ծրագրով նախատեսված 1,9 մլն ԱՄՆ դոլորի փոխարեն խոստացան 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, 300-350 նոր աշխատատեղերի փոխարեն՝ 5 հազար նոր աշխատատեղեր։
7. Այսպիսով հարց. «Սուտն ու կեղծիքը պոզով, պոչով ե՞ն լինում»:

Ամփոփելով. հանրային իրական սպասումը օրվա իշխանավոր, ձախողակ խմբակից շարունակում է մնալ նույնը. իրենց հերթակն նիստը կդառնա վերջինը՝ այս կեղծ օրակարգերով, պոպուլիստական բովանդակությամբ, անդամների կազմով, տեսակով, ապազգային բնույթով …

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company