ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Փաշինյանի օրոք յուրաքանչյուր 4-ից 3-ն աղքատ են դարձել, ունենք արտաքին պարտքի 1.9 մլրդ դոլարի աճ

13 Փետրվար 2021

Այսօրվա իշխանությունն անդաստիարակ ծրագրով եկավ իշխանության, նրանց ծրագրերում ոչ մի չափելիություն չկար և հենց այդ ժամանակից էր պարզ, որ մենք ունենալու ենք անպատասխանատվության մաքսիմում շրջանակ, որը բերելու է հանրային խնդիրների: Խոստացել էին երջանկություն, որ սոցիալական խնդիրները կլուծեն, աղքատությունը կկրճատեն ու երջանկություն կբերեն. ակնհայտ երևում է, թե այդ երջանկությունը հայից գողացել ու ում են տվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով պատերազմից հետո երկրի տնտեսական անկայուն վիճակի և սպասվող լրջագույն խնդիրների մասին:

Տնտեսագետը նշեց, որ հեղափոխությունից հետո արդեն արձանագրվում էին ցուցանիշներ, որոնք ոչ միայն չէին համապատասխանում իրենց խոստացածին, այլ նաև էապես ցածր էին նախորդ տարիների համեմատ: «Սոցիալական երջանկությունից խոսողները 2019 թվականին արձանագրեցին աղքատության 3 տոկոսային կետի աճ: 2020 թվականի թվերը դեռ չկան, բայց մենք տեսնելու ենք 30 տոկոսին մոտ աղքատություն և արձանագրելու ենք, որ նրանց իշխանության օրոք ամեն 4-ից 3-ն աղքատ են»:

Ավետիսյանը արձանագրեց, որ արտաքին պարտքը դրամային արտահայտությամբ ավելացել է 22 տոկոսով և նման տեմպերով, եթե այս իշխանությունն ամփոփի նույնիսկ 2021 թվականը, ապա Հայաստանը ՀՆԱ-ին համարժեք արտաքին պարտք կունենա: «Կարճ ասած՝ ձախողում են, կարճ ասած՝ չեն աշխատում: Մեր երկրում պարենային անվտանգության հարց է առաջանում, որովհետև աննախադեպ գնաճ կա, մարդկանց եկամուտները չեն աճում»:

Պատերազմից հետո կրած բոլոր վնասների՝ տնտեսական, սոցիալական, տարածքային և այլ վնասների մասին Ավետիսյանը նշեց, որ այսօր դժվար է ամբողջովին հաշվարկել, քանի որ այդ ամենը պետք է անեին ԱՀ-ի և ՀՀ-ի կառավարությունները, սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ պատերազմից երեք ամիս հետո ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չունեն իրավիճակի գնահատականը, որը պետք է լիներ առաջնային:

«Այդ գնահատման հիման վրա պետք է թիրախավորվեին նրանց ծրագրերը, այսինքն, որ ուղղությամբ, ինչ կորուստներ ենք ունեցել: Դրանք պետք է նաև միջազգային հանրությանը ցույց տալ: Հիմա ինչ-որ ծրագրեր են իրականացնում, որոնք պարզապես պոպուլիստական քայլեր են, իրենք չգիտեն նույնիսկ, թե ինչի վրա պետք է կենտրոնացնեն ռեսուրսները»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ պատերազմից հետո ավելացել են օբյեկտիվ ծախսերը՝ աջակցություն վիրավորներին, զոհվածների ընտանիքներին, իրենց տունը կորցրած մարդկանց, սակայն բոլորի խնդիրները չեն լուծվելու ինչ-որ պասիվ ծրագրերով, որոնք իրականացվում են 68 հազար դրամ կամ ավելի կազմող աջակցություններով:

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/8_nv7uRh6wA

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company