ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

«Ազդակ» օրաթերթի թվայնացված հավաքածուները տրամադրվեցին Ազգային գրադարանին

15 Փետրվար 2021

1927թ-ից առայսօր Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թվայնացված հավաքածուները, ընդ որում, ոչ միայն օրաթերթի համարները, այլև հավելվածները, գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տրամադրեց Հայաստանի ազգային գրադարանին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այս առիթով ստորագրվեց հուշագիր Հայաստանի ազգային գրադարանի եւ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի միջեւ։

«Ազգային գրադարանի հետ մեր համագործակցությունը անցել է ճանապարհ։ Ամենակարևորն այն է, որ, հատկապես, Միջին Արևելյան տարածաշրջանում լույս տեսնող պարբերականները, որոնք նաև պատերազմի պատճառով վտանգված են, շատ կարևոր է թվային տարբերակները ամբողջովին բերել այստեղ, որովհետև պահպանման ամենապրոֆեսիոնալ ձևն է»,-ասաց Շահան Գանտահարյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ համագործակցության շրջանակում «Ազդակի» 100-ամյակին՝ 2027թ-ին, Ազգային գրադարանը կունենա «Ազդակի» մատենագիտությունը։

«Հույս ունենք՝ սա կլինի նախադեպ Սփյուռքի մամուլի հետ աշխատելու»,-ասաց Չուլյանը։

Շահան Գանտահարյանը նշեց, որ «Ազդակի» ամբողջ արխիվը մատենագիտական աշխատանքի պատրաստելը որոշվել է անցյալ տարվա՝ Հայ դատին նվիրված գիտաժողովի ընթացքում։

«Այն պրոֆեսիոնալ աշխատանքը, որ այստեղ տարվում է մատենագիտական առումով՝ նեղ մասնագիտական և՛ կոդավորման, և՛որոնման, և՛ ըստ նյութի, ըստ աղբյուրի, ըստ հեղինակի, ըստ խորագրի, տեղանունների, ազգանունների, գոնե մամուլի պարագային այս աշխատանքների վայրը Հայաստանն է և Ազգային գրադարանը»,-կարևորեց Շահան Գանտահարյանը։

Նա ասաց, որ իրենց համար մեծ նշանակություն ունի, որ «Ազդակ» թերթի 100-ամյակին ընդառաջ այս աշխատանքները ակտիվ ձևով կատարվում են մատենագետների կողմից։

«Կարծում եմ, որ այս հսկայական նյութի մատենագիտության պատրաստությունը շատ մեծ արխիվային, սկզբնաղբյուրային օգտակարություն կունենա մամուլի ուսումնասիրության և Սփյուռքի պատմության գիտահետազոտողների համար»,-ասաց օրաթերթի խմբագիրը։

Վերջին տարվա լարված իրողոթյունները՝ պատերազմը և հետպատերազմական իրողությունները, Գանտահարյանի խոսքով, ակտիվ լուսաբանվել են «Ազդակ» օրաթերթում ՝ մեկնաբանություններով, վերլուծականներով և արտատպումներով։

«Բայց «Ազդակը» պետք է համաժամանակյա ձևով լուսաբաներ և՛ միջինարևելյան ճգնաժամը, որին ենթարկվել են նաև հայ համայնքները, և՛, հատկապես, վերջին շրջանի Լիբանանը, որը նաև դիմագրավում է ոչ միայն կորոնավիրուսի համավարակի ծանր հետևանքները, այլ նաև անվտանգության, ապահովության, քաղաքական անորոշության և, իբրև այս բոլորի հետևանք, ֆինանսական ամենածանր, աննախադեպ, ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում նման խորությամբ նախադեպը չունեցող ճգնաժամը։ Ուզում եմ ասել, որ ճգնաժամային տեղեկատվության պրակտիկա է անցնում ոչ միայն «Ազդակը», ընդհանրապես, Լիբանանում լույս տեսնող՝ և՛ լիբանանյան թերթերը, և՛ հայկական օրաթերթերը»,-նշեց Գանտահարյանը։

Նա նկատեց, որ «Ազդակը», լինելով Դաշնակցության պաշտոնաթերթը, բնականաբար, իբրև սկզբնաղբյուր օգտվում է նաև «Երկիր» լրատվական կայքի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութան ինֆորմացիայից, բայց բաց տեղեկավական աղբյուր է, և, մանավանդ պատերազմի օրերին, հենվում էր պաշտոնական լրահոսի վրա։

Շահան Գանտահարյանն ասաց, որ «Ազդակի» դեպքում և՛ տպագիր պարբերականն է ամեն օր լույս տեսնում, և՛ էլեկտրոնայինը։ Սակայն կայքային բովանդակությունը որոշ երանգներով տարբերվում է տպագիրի բովանդակությունից։ Բացի այդ, իրականացնում են նաև արագ լրահոսի ռեժիմ, որովհետև ճգնաժամային պայմաններում ապրող և գործող լրատվամիջոցը պարտավոր է նաև շատ արագ, օպերատիվ լրատվություն տրամադրել։

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/OK2YPX1Gap0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company