ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Դեպի ՌԴ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հարցով ՏՄՊՊՀ–ն պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին

16 Փետրվար 2021

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է Հայաստան-Ռուսաստան ավիտատոմսերի գների բարձրացման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։

ՏՄՊՊՀ-ի այս ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ հերթական անգամ գործ ունենք լիազոր մարմնի անգործության հետ։ Նախ, Հանձնաժողովը պարտավոր էր ամբողջական ուսումնասիրել ավիատոմսերի շուկան՝ հաշվի առնելով, որ այս շուկայում գործում են մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ավիափոխադրողներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում ազգային փոխադրողների ստեղծման և կայացման վրա։

ՏՄՊՊՀ-ն հայտարարում է, որ չի կարող վերահսկել ռուսական ավիաընկերությունների գործունեությունը։ Այն դեպքում, երբ մեր օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում այդ ավիաընկերությունների նկատմամբ ուսումնասիրություն և վերահսկողություն իրականացնելու համար։ Մասնավորապես՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՏՄՊՊՀ-ն ոչ թե կարող էր, այլ պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Չդիմելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ նախկինում դիմել են ու արդյունք չեն ունեցել։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է և ունի բոլոր մեխանիզմները ռուսական ավիաընկերությունների չհիմնավորված գների բարձրացման դեմ բողոք ներկայացնելու համար՝ ընդհուպ մինչև ԵԱՏՄ դատարան դիմելու։

ՏՄՊՊՀ-ն չհիմնավորված պնդում է, որ օտարերկրյա խոշոր ավիաընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերը գրեթե զուրկ են մարդկային ազդեցության գործոններից։ Տպավորություն է ստեղծվում ՏՄՊՊՀ-ն կամ տեղյակ չէ, թե ինչպես են գործում այդ համակարգերը (օրինակ՝ Amadeus Air), կամ, պարզապես գործը «ցրում է» իր վրայից։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ցանկացած ավտոմատացված ծրագիր գործում է մարդու՝ այս դեպքում ավիաընկերության կողմից տրված պարամետրերի հիման վրա, և ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխել դրանք։ Իսկ ինչ վերաբերվում է ավիաընկերությունների կողմից սահմանվող ավիատոմսերի ենթադասերի (Class) սակագներին, ապա դրանց հարաբերակցությունը ևս ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ վերանայել։ Դարձյալ բավարար հիմնավորված չէ այն պնդումը, որ էժան տոմսերի նկատմամբ բարձր պահանջարկի արդյունքում է ավիատոմսերի գների բարձրացումը։ Խիստ կասկածելի է, որ այս կարճ ժամանակահատվածում Հանձնաժողովը հասցրել է ուսումնասիրել նախկինում և ներկայում Երևան-Մոսկվա թռնող A320 բոլորի ինքնաթիռի 140 նստատեղերի ենթադասերի հարաբերակցությունը փոփոխվել է, թե ոչ։ Իսկ ինքնաթիռի բիզնես կլասսի տեղերը չէին կարող փետրվարին, օրինակ՝ կրկնակի ավելանալ։

Ամփոփելով՝ ընդգծեմ, որ ՏՄՊՊՀ-ն ունի բոլոր գործիքները ավիատոմսերի շուկայում մրցակցային խնդիրները բացահայտելու, վերահսկելու և պատժելու համար։ Տարիներ շարունակ այս ոլորտում օտարերկրյա ընկերությունները մեծ հարված են հասցրել հայկական ավիաընկերություններին՝ կտրուկ իջեցնելով, իսկ որոշ ժամանակ անց մի քանի անգամ ավել բարձրացրելով ավիատոմսերի արժեքները՝ արդյունքում սնանկացնելով հայկական ընկերություններին։ Իսկ ոլորտի պատասխանատուները, փոխարենը լուծելու այս խնդիրները, կանաչ լույս են վառել էժան ավիատոմսով շուկա «ներխուժող» լոուքոստերների կամ խոշոր խաղացողների համար՝ հետին պլան մղելով հզոր ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company