ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հայրենատէր կուսակցութիւնը (ՀՅԴ 130-ամեակին առիթով)

18 Փետրվար 2021

«… Քանի մեր հողերը բռնագրաւուած են, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ունի իր պայքարը եւ Դաշնակցութեան զաւակները, իբրեւ հայ ժողովուրդի հարազատ զաւակներ, պիտի շարունակեն այդ պայքարը»

ԴՐՕ

Դաշնակցութիւնը իբրեւ ժողովրդածին կազմակերպութիւն իր պատմական գործունէութեան ընթացքին ընկալած է ազգային գաղափարախօսութիւնը իր էութեամբ և հաւատարիմ մնալով այդ խորհուրդին՝ իր ամբողջական ներուժը ներդրած է ազգ-հայրենիքի կերտման առաքելութեան։

Հայրենեաց բնօրրանի ազատագրման եւ հայ ազգաբնակչութեան ֆիզիքական պաշտպանութեան առաջնահերթութիւնները հիմնարար լիցք կը հանդիսանան կուսակցութեան գաղափարախօսութեան, որուն միաժամանակ միաձուլուած են ընկերվարական համամարդկային արժէքները։

Իբրեւ ազգային կուսակցութիւն, Դաշնակցութիւնը միշտ վերաիմաստաւորած է իր հայեցակարգը՝ ի խնդիր հայութեան իղձերու իրագործման, հայրենի պետականաշինոութեան եւ ազգակերտման։ Նոյն հայեցակարգի հարացոյց հանդիսացած է ամբողջական եւ միաւորուած հայրենիքի ձեւաւորման ու վերընձիւղման գաղափարը։

Դաշնակցութիւնը անտարբեր չի կրնար մնալ նաեւ այսօր, պատմականօրէն ճակատագրական ու ակիւնադարձային այս ժամանակահատուածին, երբ Արցախեան պատերազմէն ետք առկայ է պետութեան ազգային անվտանգութեան խոցելի իրավիճակը, երբ կաթուածահար է տնտեսութիւնը, երբ կը շարունակուի ժողովրդային խաւերու ընկերային բեւեռացումը։

Հ.Յ.Դաշնակցութիիւնը, իր գաղափարական սկզբունքներուն հաւատարիմ, ընկերային արդարութեան եւ համերաշխ հասարակութեան տեսլականով՝ միշտ կանգնած է հայրենի ժողովուրդի կողքին, որպէսզի վերականգնէ հասարակութեան վստահութիւնն ու հաւատքը՝ հանդէպ արդար պետութեան մը։

Ազգի բարոյահոգեբանական կենսակերպը վերականգնելու եւ վերակազմակերպելու առաջադրանքը դժուարին առաքելութիւն է։ Հայաստանի ու հայութեան ազգային անվտանգութիւնը այսօր հիմնականօրէն պայմանաւորուած է պարտութեան բարոյահոգեբանական գործօնը վկանդելու ու յաղթահարելու առաջնահերթութեամբ։ Դաշնակցութիւնը միշտ պատրաստ եղած է նման օրհասական պահերու իր ամբողջական կենսուժը ներկարկելու ու յաղթանակ կերտելու ու վերարտադրելու, վկայ՝ Հայոց 1915-ի արհաւիրքէն երեք տարի ետք, անկախութեան վերայառնման պատմական գործընթացին մէջ իր դերակատարութիւնը։

Պատմութեան ճակատագրորոշ ներկայ իրադրութեան մէջ, Դաշնակցութեան համար Արցախի հիմնահարցը կը դասուի որպէս հայրենի պետականութեան ամրապնդման, ազգային ինքնագիտակցութեան խորացման և ազգային անվտանգութեան ապահովման խորքային խնդիր. Դաշնակցութիւնը հետեւողականօրէն ապացուցած է, որ ճգնաժամային պահերուն կանգնած է Արցախի կողքին և պատրաստ է իրականացնել Արցախի հզօրացման նպատակաուղղուած ազգային ծրագրեր եւ այդ նպատակի իրագործման համար ջատագովը եղած է հայրենիքի եւ Սփիւռքի ներուժը համախմբելու ուղղութեամբ։

Յետ եղեռնեան հայութեան պատմութեան տոմարներուն մէջ անժխտելի է ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբերու աշխարհացրիւ ցանցի քաղաքական աշխատանքը՝ հայ ժողովուրդի իրաւապահանջութեան միջազգային ճանաչման եւ արդար Հատուցման բազմաբեւեռ գործունէութեամբ։ Հայոց պետկանութեան դիւանագիտական երկրորդ ճակատը հանդիսացող այս կառոյցը, իր կազմակերպուածութեամբ կը հանդիսանայ սփիւռքահայ ամէնէն ազդեցիկ լիպիինկի եւ քարոզչական մեքենան, որ տասնամեակներու ընթացքին իր ներդրումը ունեցած է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Արցախի անկախութեան եւ ինքնորոշման միջազգային գործընթացին մէջ։

Ի պահանջեալ հարկին՝ կեանքի գնով հայրենիքին ծառայելու կազմակերպական ուխտով մարտական կուսակցութիւնը, իր հիմնադրման օրէն մինչեւ Արցախեան ազատամարտ եւ մերօրեայ պատերազմներու ընթացքին, չէ վարանած նուիրաբերելու իր երդուեալ ուխտապահներու սերուցքը հայրենի հողի պաշտպանութեան ի խնդիր։

Արցախի ազատագրական պայքարի բովին մէջ, բանիւ եւ գործով պատմակշիռ եւ վճռական իր դերակատարութիւնը ունեցած Դաշնակցութիւնը միշտ հաւատացած է, որ հայոց պետականութեան գոյատեւելիութիւնը ապահովող եւ ռազմավարական պատուար հանդիսացող Արցախի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութիւնը ռազմավարական երաշխիք ու պատուար է Հայաստանի Հանրապետութեան։

Այսօր, որպէս ընդդիմադիր ուժերու դրօշակիր, Դաշնակցութիւնը լծուած է երկիրը ապակայանուցման վիհէն դուրս բերելու առաքելութեան, համախմբելով ընդդիմադիր քաղաքական դաշտը, անձնատուողական վարքագծով գործող իշխանութիւնները հեռացնելու եւ վերականգնելու պետութեան արժանապատուութիւնը եւ այդ խնդրի իրագործման համար՝ հաստատ սեւեռումով ընդդիմութեան առաջնորդն է։

Այսօր, երբ նժարի վրայ դրուած է մեր պետական ու ազգային անվտանգութիւնը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պատրաստ է վահան ու պատուար հանդիսանալու հայութեան գոյատեւելիութեան սպառնացող բոլոր դաւերուն ու մարտահրաւէրներուն։

Գործի կուսակցութիւնը թեւակոխած է 130րդ տարին եւ ինչպէս անցեալին, այսօր նոյնպէս, ՀՅԴ գործադաշտի կիզակէդրոնը՝ հայրենատիրութիւնն է։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company