ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Աշխատաշուկայի խորացող ճգնաժամը պաշտոնական թվերով

18 Փետրվար 2021

Աշխատաշուկայի ներկայացվող ցուցանիշները վերցված են պաշտոնական վիճակագրության վերջին հրապարակումից (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/sv_12_20a_141.pdf): Աշխատաշուկան բնութագրող 2020 թ. ամբողջական տվյալները դեռևս հրապարակված չեն:

Ստորև ներկայացված ցուցանիշները վերաբերում են 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին: Այսինքն՝ այս ցուցանիշներով երևացող բացասական միտումները չեն արտացոլում պատերազմի աննախադեպ սոցիալ-տնտեսական հետևանքները:

Ուստի, անհրաժեշտ է փաստել. մինչև պատերազմը մեր երկրի աշխատաշուկան արդեն իսկ մտել էր ճգնաժամի փուլ: Իսկ ճգնաժամի հանգեցնող միտումները հետևանք են այդ նույն ժամանակահատվածում արձանագրված տնտեսական ակտիվության անկման բարձր ցուցանիշի, պետական կառավարման  համատարած ձախողումների, անպատասխանատու և պոպուլիստական վարքագծի, COVID-19 համավարակի դեմ հակաճգնաժամային իրական պայքարի բացակայության և տապալման:

2020 թ. առաջին ինը ամիսներին աշխատաշուկայում արձանագրված և խիստ մտահոգիչ պատկերը նաև թվերով՝

– ֆորմալ զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 41 հազարով՝ 4 տոկոսով,
– եթե հաշվի առնենք, որ շուրջ 6 հազարով էլ կրճատվել է ստվերում աշխատողների թիվը, ապա կստացվի՝ իրականում զբաղված և կայուն եկամուտ ունեցողների (ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածներ) թիվը  կրճատվել է 47 հազարով,
– ակտիվ աշխատանք փնտրող գործազուրկների թիվն աճել է 8 հազարով՝ 3,7 տոկոսով,
– աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5 հազարով, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ զբաղվածությունը կորցրած անձանցից 5 հազարն արդեն արտագաղթել են,
– աշխատուժից դուրս բնակչության թիվն աճել է 28 հազարով՝ 3,4 տոկոսով, այսինքն՝ զբաղվածությունը կորցրած անձանցից 28 հազարն այլևս կորցրել են նաև հույսը և չեն փնտրում աշխատանք, իսկ նրանց հիմնական մասը, բնականաբար, դարձել է անապահովության նպաստ ստացող:

Փաստորեն, ստացվում է.

2020 թ. առաջին ինը ամիսներին շուրջ 47 հազար մարդ կորցրել է իր զբաղվածությունը և կայուն եկամուտը: Նրանց ընդամենը 17 տոկոսն է շարունակում ակտիվ փնտրել աշխատանք, իսկ շուրջ 60 տոկոսը կորցրել է հույսը և այլևս չի փնտրում աշխատանք: Այս անձինք և նրանց ընտանիքները կա՛մ ունեն արտագաղթելու որոշում, կա՛մ արդեն դարձել են անապահովության նպաստ ստացող: Եվ վերջում՝ իրենց քրտինքով ապրելու հնարավորությունը կորցրած անձանց մի մասը (մեր գնահատմամբ՝ շուրջ 5 հազար) արդեն իսկ արտագաղթել է:

Հատկանշական են նաև ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության տվյալները: Մասնավորապես՝ 2020 թ. իրական գործազուրկների ընդամենը քառորդ մասն է դիմել գործակալություն՝ պետական աջակցության նպատակով: Խիստ ցածր այս ցուցանիշը պայմանավորված է նաև զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման աննախադեպ բարձր մակարդակով՝ 2018 թ.՝ 75 տոկոս, 2019 թ.՝ 50 տոկոս: Բացասական այս միտումները վերաբերելի են նաև 2020 թ.-ին: Հաջորդ պատճառը այդ աջակցության աննշան արդյունքներն են: Օրինակ՝ պետական այս գործակալության միջոցով աշխատանք փնտրողների ընդամենը 1 տոկոսն է 2020 թ. տեղավորվել աշխատանքի: Այլ կերպ ասած՝ գործակալության շուրջ 300 մասնագետները միջին ամսական կտրվածքով կարողացել են աշխատանքի տեղավորել ընդամենը 800 մարդու՝ ծախսելով նաև զբաղվածության պետական ծրագրերին հատկացված շուրջ 150 միլիոն դրամի չափով պետական բյուջեի միջոցները:

Մտահոգիչ է նաև զբաղվածության պետական գործակալության կողմից հավաքագրվող թափուր աշխատատեղերի էական կրճատման միտումը: 2020 թ. դեկտեմբերին՝ հունվարի համեմատ թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է շուրջ 3 անգամ: Մյուս կողմից էլ՝ թափուր աշխատատեղերի շուրջ 80 տոկոսը կրկնվող են: Այսինքն՝ տարբեր պատճառներով դրանք հնարավոր չի լինում լրացնել և գործատուները այդ աշխատատեղերի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում են գործակալություն:

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա պետք է փաստել՝ 2020 թ. միջին աշխատավարձն աճել է ընդամենը 3,4 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միջինում աճել են առնվազն 3 անգամ ավել չափով: Այսինքն՝ աշխատողների իրական եկամուտները շարունակում են նվազել, իսկ աշխատող աղքատների թիվն աճում է:

Աշխատաշուկայի նման իրավիճակին հանգեցնող՝ տնտեսական համակարգում առկա, բացասական միտումները խորանում են: Օրինակ՝ նույնիսկ ՀՀ դրամի մոտ 10 տոկոս արժեզրկման ֆոնին 2020 թ. կրճատվել է նաև արտահանումը՝ շուրջ 4 տոկոսով:

Ամփոփում.

– «նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումը ևս երեք տարի անց ունեցավ ճիշտ հակառակ իրական արձանագրումը,
– մեր երկրում ձևավորվում են ստագֆլյացիայի իրական նոր հիմքեր, որը գործնականում դրսևորվում է «գնաճ + գործազրկության աճ»՝ հումանիտար ճգնաժամի տանող բանաձևով:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company