ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Թալինի ցեխափոսերում կգտնեք ձեր արժեքների խորությունը

18 Փետրվար 2021

Չէ՜, բայց դուք պատկերացնում եք ԴԱՎԱՃԱՆի ողբերգության անսահմանությունը. ավաղ, ինչ-որ տեղ նաև մեր բոլորինը…

Արհեստների ու արվեստների, պայծառ մտքի քաղաք Գյումրիում կապիտուլյանտ դավաճանին «սատարում է» հարևան մարզերից գաստրալյորների մի բույլ: Եվ ողբերգականն առջևում է՝ շիրակցի տասնյակ գերիների անհայտ ու կեղեքիչ ճակատագրի, իրենցից մի քանի կմ հեռու թուրքական զորավարժությունների ֆոնին, ինչ-որ պռատ մեկը անհոդաբաշխ նախադասությամբ փորձում է համոզել, որ մեր պարտությունը մեր հաղթանակն է… Ու քանի որ «քաղաքական բովանդակությունն» այսքանով սպառվում է, անատամ մի կին փրփրաբերան գոչում է, որ նիկոլի առավելությունը նրա չսարքած ատամներն են…

Հետո այդ նույն գաստրալյորներին տեսնում ենք Գյումրի–Աշտարակ մայրուղում, իբրև թե ինքնաբուխ ցնծության մեջ, կապիտուլյանտ-դավաճանի հետ հանդիպման սպասման գիշերը մի կերպ հաղթահարած, դուրս են եկել մայրուղի:

Ոչ մեկի դեմքին ոչ ցավի, ոչ ափսոսանքի, ոչ կորցրած հայրենիքի, ոչ էլ հազարավոր լուսավոր տղերքի կորստի ցավ չկա, մորմոք չկա: Քստմնելի ու եղկելի մի ժպիտ է այդ մի քանիսի դեմքին ու մի աներևակայելի ճիգ, թե ոնց որսան դավաճանի հայացքն ու հավաստիացնեն, որ իրենք են այդ ֆիասկոյի կազմակերպիչները, որ իրենք հատուցում են իրենց շպրտված երեսուն արծաթը:

Իսկ մեկն էլ օրորոցից քարշ է տվել իր մի քանի ամսական երեխային, որ արժանանա նույնքան «ինքնաբուխ» ինչ-որ ծրարի: Ու այս ամենին, այո, նողկանքով են նայում անգամ կապիտուլյանտի թիկնապահները…

Եվ Չաղ-Չաղ թագավորի հեքիաթի պես ողջ ճանապարին հնչում է միևնույն խմբերգը՝ թավի՜շը-թավի՜շը-թավի՜շը…արյան ծարա՜վ, վրե՜ժ, բայց ոչ թուրքից, մեզանից՝ ինձանից, Սերժից, Ռոբերտից…

Իսկ սրանք, մի ժամանակ այս նույն կրքով գառ էին մատաղ անում Գեղամյանի, հետո Դեմիրճյանի, հետո Քոչարյանի, հետո Մարգարյանի, հետո Սերժի, հետո Ծառուկյանի ոտքերի առաջ ու թախտի վրայից իրենց մեր ու տատ հանած՝ մայրուղի էին հանում, որ մի հատ էլ ճպացնելով «ինքնաբուխ» պաչեն…

Իհարկե, այդ 10-15 հոգին ոչ Աշնակի, ոչ Մաստարայի, ոչ էլ Բազմաբերդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, բայց շահարկվում է ձեր անունն ու մի ծանր ապրում է մնում՝ սրա՞նք են սասունցու սերունդները…չէ՜, գիտեմ, որ՝ չէ, բայց ծանր է մտածումը, նստվածք թողնող:

Իմ կյանքում, ավաղ, նողկալի բաներ շատ են պատահել, բայց իմ պաշտելի Սասնո բարբառով քծնող տղամարդուց նողկալի ոչինչ չկա…

Գնացեք Թալինի շրջադարձի փոսերում կուտակված ցեխի մոխրականաչ ջրափոսերում հայացք գցեք. ձեր հոգու և արժեքների խորությունն է այնտեղ:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company