ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական. «Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ»-էն «Հայրենիքի Փրկութեան Շարժում»-ը. Փետրուարեան Ոգիի Առարկայացման Հրամայականը

18 Փետրվար 2021

Փետրուարեան ապստամբութեան խորհուրդը 1988-էն ետք կը զուգորդուի Արցախեան շարժումի պարփակած համազգային երեւոյթով: Երկուքն ալ հայ ազգի շարունակականութիւնը ապահովող հերթական փուլեր են` անիրաւութեան, բռնատիրութեան եւ իրաւազրկութեան դէմ: Ապստամբութիւն` խոստմնադրուժ եւ բռնութեան դիմած նորահաստատ ուժերու դէմ, որոնք շատ արագ իշխանութեան ստանձնումով ձեռնարկած էին ազգային ուժերու ճզմումի, հարթեցման եւ հալածանքի քաղաքականութեան:

Այնուհետեւ 70 տարի ետք ապստամբութիւն` հայկական Արցախի հայաթափման ծրագիր իրականացնող, ցեղային զտում կատարող եւ հարթիչ գլանի մեքենաներ բանեցնող ազրպէյճանական իշխանութիւններուն դէմ:

Առաջինը աւարտեցաւ իշխանութեան վերայանձնումով, մինչ երկրորդը` հայապատկան տարածքներու ազատագրումով, Հայաստանի երկրորդ Հանրապետութեան կերտումով, միացեալ Հայաստանի ուղիին վրայ նոր նուաճում արձանագրելով: Էականը այս բոլորին մէջ սակայն, անկախ աւարտներէն, ապստամբական ոգիի պահպանումն էր:

Ապստամբութիւն հասկացողութիւնը ի հարկէ պարտադիր բռնամիջոց կ՛ենթադրէ օտար բռնագրաւողին, հայ ժողովուրդի իրաւունքները բռնի վերցնողին, հայութեան դէմ ջարդարարութեան դիմողին դէմ:

Ապստամբական տրամադրութիւններ կը ծաւալին նաեւ սեփական երկրի իշխանութիւններուն դէմ. անոնք տեղի կուտան քաղաքացիական շարժումներու, բողոքի գործողութիւններու, ցոյցերու, ճանապարհներու փակումներու, հանրահաւաքներու, գործադուլներու, դասադուլներու, հանրապետութիւնը ներպետական եւ ներհասարակական մակարդակներու վրայ անդամալուծելու: Այս պարագային կան կարմիր գիծեր, օրէնքի սահմաններ, բռնութեան չդիմելու զսպագործօններ:

Էականը ոգին է: Անտարբերութեան չմատնուիլը, պարտուողականութիւնը չընդունիլը, հակառակորդի պարտադրանքներուն ենթարկուողին դէմ ծառանալը, «ոչ» ըսելը եւ մանաւանդ այս բոլորը զանգուածային տեսքով առարկայացնելը:

Աւանդական ոգին, փետրուարեան խորհուրդով վերստին սաւառնեցաւ հայրենիքի երկնակամարին վրայ ապրիլեան կայծակնային պատերազմին, այնուհետեւ նաեւ սեպտեմբերեանին: Նոյեմբեր 9-էն ետք բոլոր պատճառները կային, որ յառնէր փետրուարեան ոգին այս անգամ յանձնուողականութեան դէմ, հայրենապատկան տարածքներու կորուստին պատասխանատու իշխանութիւններուն դէմ, այս անգամ համաժողովրդային շարժումի տեսքով, հայրենիքի գերիշխանութեան վերահաստատման նպատակով:

Այդ ոգին ակնկալուած տարողութեամբ չ՛առարկայանար ցարդ, թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի Հանրապետութեան եւ թէ՛ սփիւռքի մէջ: Ազգովին խոր քննարկումներու անհրաժեշտութեան առջեւ կանգնած ենք` բուն պատճառները պեղելու, թէ փետրուարեան ապստամբութեան ոգին ինչո՛ւ չի յաջողիր կլանել զանգուածները, սահմանադրականօրէն եւ օրինական դաշտի սահմանած կանոններով իրագործելու իշխանափոխութիւնը, պատասխանատու իշխանութիւններու անցնցում հեռացումը:

Ոգիի զանգուածային առարկայացումն է, որ կը յաջողի վերստին ճիշդ հուն առաջնորդել մեր համազգային երթը: Իշխանութիւններու հեռացումը միջոց է պարզապէս հայրենիքը փրկելու: Փրկութեան գերխնդիր է դրուած, այնպէս ինչպէս 1921-ի փետրուարին. այնուհետեւ 1988 փետրուարին. իսկ հիմա` 20 փետրուարին:

Փրկելու գիտակցական մօտեցումն է, որ կը յաջողի տարերայնացնել շարժումը, ոտքի հանել զանգուածները, օրինականօրէն հեռացնել իշխանութիւնները եւ քաղաքակրթօրէն ընտրել նորը, ազգայինը, արժանապատիւը:

Փետրուարեան ոգիի առարկայացման պահն է 20 փետրուարը: «Հայրենիքի փրկութեան կոմիտէ»-էն «Հայրենիքի փրկութեան շարժում»-ը այդ ոգին է, որ կ՛երաշխաւորէ հայ ազգի շարունակականութիւնը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company