ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին և նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին

19 Փետրվար 2021

Ըստ գաղափարախօսների և հասարակագիտութեանց գիտնականների տեսակէտների մի աննշան տարբերութեամբ,հայրենիք նշանակում է «այն երկիրը որտեղ մարդը ծնւել է ու որի քաղաքացին է: Պատմականօրէն տւեալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնութեամբ, բնակչութեամբ, հասարակական և պետական կառուցւածքով, լեզւով, մշակոյթով, կենցաղով, բարքերով և այլն»:

Համառօտ կերպով՝ հայրենիք նշանակում է ժողովուրդ ու տարածք և հայրենիքի նկատմամբ տածած սէրը բարոյական սկզբունք է:Ազգերը ապրում ու զարգանում են մի շարք ազդակների շնոհիւ որոնց կարևորագոյներից մէկը՝ հայրենի տարածք ունենալն է, պատմական օրինակները ցոյց են տալիս որ այն ազգերն են պատմութեան բեմից անհետացել որոնք նախ կորցրել են իրենց տարածքները: Այս առթիւ բազում են պատմական օրինակները որոնք նիւթիցս դուրս լինելու բերումով, զանց եմ առնում ներկայացնել:

Նշեալ տարածքի և ժողովրդի անվտանգութեան ու պաշտպանութեան գլխաւոր գործը ընկած է պետութեան և նրա թիւ մէկ ղեկավարի ուսերին, դժբախտաբար այսօր մեր ժողովրդի ու նրան պատկանող տարածքների ճակատագիրը տնօրինւում է ոչ թէ «իմ քայլական» իշխանաւորների և նրանց թիւ մէկ ղեկավարի կողմից այլ՝ ուրիշների:

«Իմ քայլականներ»ը, առանց Արցախի կարգավիճակը ճշտելու, ազատագրւած շրջաններից բացի, մեր դարաւոր թշնամիներին յանձնեցին նաև մեր պատմական Շուշին ու Հադրութն իրենց շրջաններով, և այսօր ադրբեջանցին մեր հայկական տարծքներում, ազատ տեղաշարժ անելուց բացի, զինւած ուժերով վերհսկողութիւն է իրականացնում մեր Սիւնիքի մարզի թէ ներհամայնքային ճանապարհների և թէ Գորիսից մինչև մեղրի, Իրանին կապւող ճանապարհների վրայ և պատուհաս է դարձել Սիւնեցիների համար:

Այսօր ադրբէջանցին, հակառակ միջազգային իրաւունքների, Սիւնիքի մարզում ապօրինի զինւորական ներկայութեամբ, ադրբեջանական դրօշներ ու թուրքերէն սադրիչ ցուցանակներ է տեղադրում մարզից ներս և լկտիաբար պահանջում է ապամոտաժել Գարեգին Նժդեհի արձանը և GPS-ով նոր սահմաներ է քաշում ի վնաս Հայաստանի, նպատակ ունենալով հայաթափել Սիւնիքը և իրականացնել իր դարաւոր երազանքը՝ այն է Սիւնիքին տիրանալով ի գործ դնի փանթուրքական ծրագիրը որն է ստեղծել, Եւրոպայից մինչև միջին Ասիա, թրքալեզու ժողովուրդներից բաղկացած՝ մեծ թուրանի կայսրութիւնը, որի իրականացման գլխաւոր արգելքներից մէկը Սիւնիքն է որին էլ տիրապետելու համար, նոյեմբերի 10-ին Մոսկւայում կնքւած եռակողմ պայմանագրի 9-րդ կէտը, պարտաւորեցնում է Հայաստանի Հանրապետութեանը ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկութիւնը որոնց հսկողութիւնը նոյնիսկ, համաձայն նոյն այդ յօդւածի առնւած է Հայաստանի պետութիւնից և սա նշանակում է թուրքիային թոյլ տալ, երբ կամենայ, Հայաստանի հողերով ազատ ել և մուտ կատարել դէպ ադրբեջան և Միջին Ասիա իր չարաբաստիկ՝ պանթուքիզմի հայակուլ ծրագիրը իրականացնելու համար:

Տարանցումը (լատ. Transitus) միջազգային օրէնք է երբ մի պետութիւն իր տնտեսական շահերից ելնելով կամենում է այլ երկրների ցամաքային տարածքով ապրանքներ տեղափոխել այլ վայրեր, առ այդ դիմում է տարածք տրամադրող երկրին և փոխադարձ համաձայնութեամբ կնքւում է բազմաբովանդակ մի պայմանագիր, որի մէջ ներառւած են վճարումների, վերհսկումների և այլնի պարտականութիւններն ու պարտաւորութիւնները և ոչ թէ պարտւած և յաղթող պետութիւնների միջև կնքւած պարտադրեալ մի պայմանագիր, ինչպէս նոյեմբեր 10-ին, Մոսկւայում կնքւած եռակողմ պայմանագիրն է:

Այս ողջ ողբերգութիւնը կատարւում է մեր «թաւշեայ յեղափոխականներ»ի և նրանց կուռք՝ Նիկոլի աչքերի առջև, բայց նրանք կամ չեն զգում ու հասկանում կամ էլ նրանց համար կարեւոր չէ հայրենիքն ու նրա նկատմամբ իրենց ունեցած տարածքի ու ժողովրդի պաշտպանութեան ու անվտանգութեան ապահովման առաջնային պարտականութիւնները: Կամ էլ լծւած են մեր թշնամիների կառքին, կատարելու համար նրանց հայակործան ծրագրերը:

«Ողբամ զքեզ քաղաք, որ թագաւորդ մանուկ է»:

Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին և նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին, իրենց այս հայակործան անտարբերութեան և ապազգային ընթացքի համար:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Նոր-Ջուղա
18-2-2021թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company