ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ակնարկ. Պաքուն Պէտք Է Դուրս Գայ Իր Պատմական Կաղապարէն

09 Նոյեմբեր 2018 Արցախեւազրպէյճանական շփման գիծին կամ Հայաստանի Հանրապետութիւն-Ազրպէյճան պետական սահմանին ուղղութիւններով Պաքուի թափանցման գործողութիւններու եւ կրակոցներու համեմատական մեղմացումը առաջին հայեացքով կրնայ կապուիլ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատարին եւ Ազրպէյճանի նախագահին միջեւ եղած խօսակցութեան եւ ապա յայտարարուած պայմանաւորուածութեան ու անոր հետեւած գործնական կապին` զինադուլի խախտումի դէպքերը կանխարգիլելու առումով: Այս գործընթացներուն առընթեր Պաքուն գերիներու փոխանակման առաջարկին կու տար հրապարակային բնոյթ` խաղաղասիրական նախաձեռնութիւն առնելու ծխածածկոյթ ստեղծելով:

Ռազմական հարթութեան վրայ շարունակուող մշտադիտարկումները ունին նաեւ քաղաքական բաժին` այնտեղ նկատելու համար հայ եւ ազրպէյճանցի ժողովուրդներուն միջեւ կապեր հաստատելու ցանկութիւններու բարձրաձայնումով: Դժուար պիտի ըլլար այդ բոլորին զուտ հասարակական բնութագիր տալը` ըսելու համար, որ անոնք քաղաքական նպատակ չունին եւ որեւէ ձեւով այս կամ այն պետութեան քաղաքականութեան պարունակին մէջ չեն դիտարկուիր:

Զոյա Թադեւոսեանի արցախեան տարածքներ յանձնելու յայտարարութենէն անցնելով պաշտօնաթող դեսպան Միլզի «տարածքներ խաղաղութեան դիմաց» բանաձեւի բարձրաձայնումին, հասնելու համար Միացեալ Նահանգներու նախագահի անվտանգութեան հարցերու խորհրդական Ճոն Պոլթընի հայ -ազրպէյճանական եւ հայ-թրքական յարաբերութիւններու բնականոնացումի փոխկապակցութեան տեսակէտի փոխանցումին` երեւոյթները հասարակական ընդհանուր մթնոլորտ ստեղծելու միտումներու նախադրեալներ կը պարզեն:

Հետեւաբար, պատահական չեն ներհասարակական համարձակ ցանկութիւն-առաջադրանքներու հրապարակումները այս կամ այն քաղաքացիական գործիչին, դիմատետրի օգտատիրոջ կողմէ:

Հակամարտութիւններու ապառազմականացման կոչը կը հնչէր նախագահ Արմէն Սարգսեանի կողմէ եւս: Յայտարարութիւնը օրինաչափ է այն առումով, որ հայկական կողմը, հետեւողականօրէն դատապարտելով ազրպէյճանական յարձակողապաշտութիւնը, միացած է միջազգային հանրութեան ընդգծած առաջադրանքին` բացառելու համար ուժի կիրարկումը եւ ընդգծելով հարցի խաղաղ կարգաւորումը:

Վարչապետ Փաշինեանի մօտեցումը` չսեփականաշնորհելու հարցի լուծումը, այլ պայմանաւորելու` համաժողովրդային հանրաքուէներով, ակնարկ վերապահած էր ուղղակի-անուղղակի, որ հարցի երկկողմանի լուծման համար նաեւ Ազրպէյճանի ժողովուրդը պէտք է կամարտայայտուի: Չսեփականաշնորհելով հարցի կարգաւորման լուծումը` անուղղակի կոչ կ՛ըլլայ նաեւ պաշտօնական Պաքուին` չսեփականաշնորհելու լուծման տարբերակի միակողմանի ընդունումը:

Իսկ եթէ ժողովուրդներուն կը վերապահուի լուծման տարբերակի շուրջ համաձայնիլը, ապա ուրեմն նոր գործընթաց կը սկսի հասարակութեան մէջ անհանդուրժողականութեան վերացման նպատակով:

Իրադրային նախադրեալներ կը նախանշեն, որ ընդհանուր այս մթնոլորտին մէջ չի բացառուիր, որ յայտնուին հայ-ազրպէյճանական հաշտեցման յանձնաժողովներ, որոնք աշխատին «պատմական կաղապար»-ներէ դուրս բերել երկու ժողովուրդները:

Արցախի հարցին ուղղութեամբ պատմական կաղապարէ դուրս գալը հայկական կողմին համար կը նշանակէ թեւակոխել երկրորդ փուլը` այս անգամ դուրս գալ դէպի Թուրքիա ձեւաւորուած պատմական կաղապարէն, ինչ որ պարզ տեսքով Պոլթընի կատարած հարցերու փոխկապակցուածութեան առարկայացման համազօր է:

Ժողովուրդներու մօտ թշնամական մօտեցումներու եւ անհանդուրժողականութեան չէզոքացումը անհրաժեշտ է որ ընթանայ բանակցային գործընթացին զուգահեռ: Պայմանով սակայն, որ զուգահեռ` այդ ուղղութեամբ գործնական, համոզիչ գործողութիւններ կատարուին: Թալիշի ռազմական յանցագործները արդարադատութեան յանձնուին, կացինահարողները պատժուելու փոխարէն չհերոսանան եւ պարզապէս Վիեննան եւ Ս. Փեթերսպուրկը յարգուին եւ չարգելակուին:

Ազրպէյճանի նախագահը վերջերս յայտարարած էր, որ հայկական ուժերը պէտք է հեռանան Ազրպէյճանի պատմական տարածքներէն: Պատմական բնութագրումը Ալիեւի կողմէ հետաքրքրական է այս պարագային: Այստեղ արդէն Պոլթընը պէտք է վկայակոչել` գիտակցելու համար, որ Ազրպէյճանը պէտք է դուրս գայ իր «պատմական կաղապար»-ներէն եւ բաց աչքերով տեսնէ այդ տարածքներուն Արցախի պատկանելիութիւնը:

«Ա.»

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company