ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Գարեգին Նժդեհի մարգարէն

14 Հունվար 2017

Մեր ժողովուրդին համար Գարեգին Նժդեհի գործն ու խօսքը եղած են միշտ հմայիչ եւ յուսադրիչ։ Իր մարտական նուաճումները, յատկապէս Զանգեզուրի հայացումն ու պահպանումը իբրեւ Հայաստանի անբաժան հող, ճակատագրական հանգրուաններ սահմանագծած են մեր նորագոյն պատմութեան մէջ։

Սփիւռքի մէջ ձուլումի վտանգին դէմ ազգային ինքնութեան պահպանման ի խնդիր Նժդեհի տեսական ու գործնական առաջադրանքները յաջորդական հայ նորահաս սերունդներու ազգային գիտակցութեան ներշնչարանները հանդիսացած են։

Իսկ Նժդեհի մտքերն ու խօսքերը տակաւին կը պահեն ու պիտի շարունակեն պահել իրենց այժմէականութիւնը։ Որովհետեւ նժդեհեան մտքերն ու խօսքերը կը պեղեն մեր մարտունակ յատկութիւնները, կը խորացնեն մեր ազգային գիտակցութիւնը, կ՚արթնցնեն մեր մէջ ազգային ու հայրենական պատասխանատուութեան զգացումը։

Իր զինուորական գերակայ յատկութիւններու կողքին, Նժդեհ բնազդային ու գիտակցական տաղանդը ունէր հայրենասիրութեան եւ մարտունակութեան մեր մտածումներն ու զգացումները ջինջ կերպով արտայայտելու եւ արձանագրելու։ Նոյնիսկ մեր անցեալի մեծերը ակնածանք կը տածէին Նժդեհի սուրին ու գրիչին հանդէպ։ Հայ վիշտի երգիչ եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան նախագահ Աւետիս Ահարոնեան հարազատ վկայութիւնը կը կատարէ այս մասին՝ Նժդեհին գրած իր մէկ նամակին մէջ.- «Սիրում եմ արիութիւնը գրչի՛դ, խօսքի՛դ ու սուրիդ։ Մեր օրերին պաշտպան մարդն ես եւ ինչ ինչ մեծ առաւելութեամբ ինձ վրայ»։

Հետեւաբար, երբեք զարմանալի չէ երբ հայ կեանքէ ներս քաղաքական մարդոց ու կազմակերպութիւններու համար յաճախ փորձիչ ըլլայ իւրացնել Գարեգին Նժդեհի գաղափարները, որպէսզի կարենան իմացական լիցքաւորում տալ իրենց քաղաքական գոյութեան ու գործունէութեան։ Նման փորձութիւն բնական է, երբ գաղափարները կը պատկանին Նժդեհին։ Սակայն, փորձութիւնը նժդեհեան գործի վերածելը այլ բան է։

Նժդեհ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարական քուրային մէջ թրծուած եւ դաշնակցականի մարտական փորձառութեան ընդմէջէն իր կրակէ մկրտութիւնը ստացած հայդուկն է։ Նժդեհ իր էութեամբ, մտածումով եւ գործով գլխադիր Դաշնակցական զինուորն ու առաջնորդն է։ Իր իսկ բառերով, ինք հայութեան աւելի մօտ է, որովհետեւ դաշնակցական է։

Ուստի, կարելի է ոմանց համար նժդեհական ձեւանալ։ Սակայն կարելի չէ ձեւականութենէն անդին երթան անոնք, որոնք Դաշնակցութեան մէջ չեն։ Դաշնակցական պատանին իր մատղաշ հասակին կը սկսի սորվիլ Նժդեհի մասին։ Երբ ան Դաշնակցութեան երիտասարդական միութեան անդամ է, կը թրծուի նժդեհականութեամբ։ Երբ ան Դաշնակցութեան շարքայինն է, կը ձգտի հետեւիլ ու գործադրել Գարեգին Նժդեհի ազգային պատգամները։ Արդ, հետեւելու եւ կիրարկելու համար Նժդեհի գաղափարախօսութիւնը, մէկը կրնայ միայն Դաշնակցական ըլլալ, այդ ալ պատանի հասակէն։

Այս բոլորին բացատրութիւնը կու տայ ի՛նք՝ Գարեգին Նժդեհ, երբ տասնամեակներ առաջ ան ներկայացուցած է իր մարգարէն։ Նժդեհի մարգարէն դաշնակցական է։ Մարգարէին կողմէ Նժդեհին փոխանցուած պատգամները դաշնակցական են։

Այս մասին խօսուն վկայութիւն է Նժդեհի 21 էջերէ բաղկացած վտիտ գրքոյկը՝ «Դաշնակցութեան Պանթէօնը», որ լոյս տեսաւ 1917ին։ Սեղմ յօդուածներով ան իր յարգանքը կը մատուցէ մեր ազգային ազատագրական պայքարի ծանօթ ու անծանօթ մարտիկներուն։ Այդ մատուցման ընդմէջէն ան կը ներկայացնէ «Իմ Մարգարէն»։

Նժդեհի մարգարէն կը պատգամէ.-

Առաջին, «Զոհաբերի՛ր անվերջ, առանց մնացորդի …եւ դու կը մօտենաս Աստծուն, դու կը դառնաս մարդ-Աստուած։»

Երկրորդ, «Մոռացի՛ր քեզ. յանուն թշուառների՝ մոռացի՛ր քեզ, երբ հազար հազարներին սեւ
ցաւն է ընկերանում…։ Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանայ, որ դառնօրէն լացողներ կան…։ Սիրի՛ր թշուառին, ծառայի՛ր սրան. թող քո ցաւը՝ թշուառի ցաւը, քո Աստուածը թշուառի Աստուածը լինի»։

Երրորդ, «Եղի՛ր հպարտ։ Գոյութիւնդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորնանալ եւ մի՛
ստիր։ Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց»։

Չորրորդ, «Եղի՛ր ազատ։ Գիտակից ստրուկի եւ յանցագործի մէջ չկայ տարբերութիւն:
Խոնարհի՛ր ճակատդ միայն իտէալիդ առաջ, միայն իտէալիդ ազատ գերին եղիր»։

Հինգերորդ, «Եղի՛ր բացարձակ։ Եւ ո՛չ մի զիջում: Յանցանք է զիջելը: Զիջել՝ նշանակում է թոյլ լինել, ամօթալի պարտութիւն կրել» ։

Ու Նժդեհ կ՚եզրակացնէ, «Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստուածաշունչ խօսքը, եւ հոգիս՝ նրա հրեղէն պատգամներին գերի, վեհօրեն իր թեւերն է պարզում»։

Նժդեհի մարգարէին պատգամները դաշնակցական սկզբունքներն են։ Իսկ մարգարէն՝ Սիմոն Զաւարեանն է, Դաշնակցութեան խիղճը, մեր ժողովուրդին աշխարհիկ սուրբը։

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company