ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ազգային դիմադրութեան շարժումը՝ որպէս օրակարգային առաջնահերթութիւն

08 Նոյեմբեր 2021

Անցեալ մէկ տարւայ ընթացքում մեզ պատուհասած աղէտն ամբողջութեամբ ընկալելու համար, անհրաժեշտ է առաջինը նշել, թէ ի՞նչ արեց այս իշխանութիւնը՝ առհասարակ, երեք տարւայ ընթացքում.

– ծրագրաւորւած եւ նպատակային կերպով թիրախաւորեց, վարկաբեկեց եւ արժեզրկեց մեր ազգային այն բոլոր ինստիտուտները, որոնց առանցքի շուրջ էր ձեւաւորւել հայութեան բարոյա-հոգեբանական եւ ֆիզիքական անվտանգային մթնոլորտը,

– կազմաքանդեց հասարակութեան միասնութիւնը, հասարակութեանը բաժանելով սեւերի եւ սպիտակների,

– փչացրեց յարաբերութիւնները ռազմավարական դաշնակիցների հետ, կամ, առնւազն, անվստահութիւն առաջացրեց իր պահւածքով,

– ամէն ինչ արեց բանակցային գործընթացը փլուզելու համար, ինչի արդիւնքում Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի եւ Արցախի դէմ ագրեսիա սկսելու հնարաւորութիւն ստացան:

Այս բոլորը մեզ բերեց պատերազմ, պարտութիւն, կապիտուլիացիա, ազգային արժանապատւութեան ոտնահարում ու նւաստացում:

Եւ հիմա, նոյեմբերի 9-ից մէկ տարի անց, մենք ստիպւած ենք արձանագրել այն բոլորը, ինչ պատերազմում կրած մեր պարտութեան եւ կապիտուլիացիայի անմիջական ու տրամաբանական հետեւանքն են:

Ակնյայտ փաստ է, որ մէկ տարւայ ընթացքում, պատերազմում ունեցած իր յաղթանակը Ադրբեջանը փորձում է նիւթականի վերածել քայլ առ քայլ, նպատակային, եւ որքան հնարաւոր է, իսկ ՀՀ գործող իշխանութիւնները շարունակում են մոլորեցնել հասարակութեանը՝ «խաղաղութեան դարաշրջանի» կեղծ խոստման տեսքով։

Մենք ստիպւած ենք մտահոգութեամբ հետեւել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում նախատեսւող եռակողմ հանդիպման ու նոր փաստաթղթերի հնարաւոր ստորագրման շուրջ շրջանառւող լուրերին, իսկ մտահոգութեան պատճառն առաջին հերթին եւ հիմնականում այս իշխանութիւնների նկատմամբ օրըստօրէ աճող անվստահութիւնն է, որի համար կան հիմնաւոր պատճառներ:

Փաստ է, որ.

– երեք տարւայ ընթացքում այս իշխանութիւններն անընդհատ ստել են: Դրա վառ օրինակը հէնց 44-օրեայ պատերազմն էր, որի ընթացքում այս իշխանութիւնը փաստացի ամէն ինչ ճիշտ հակառակ ձեւով էր ներկայացնում՝ «յաղթելու ենք»: Հայութիւնը յաղթանակ էր սպասում, պարզւեց՝ սրանք մեզ ծրագրաւորւած տանում են այլ ուղղութեամբ, որի վերջը խայտառակ պարտութիւնն էր,

– նախապատերազմական եւ յետպատերազմական բանակցային բոլոր գործընթացները վկայում են այն մասին, որ այս իշխանութիւնը միանշանակ թոյլ բանակցող է, եւ դիւանագիտական ասպարէզում կարող է տանուլ տալ 30 տարւայ ընթացքում ամրագրւած բոլոր ձեռքբերումներն՝ առանց բացառութեան:

Սուտ խօսելն ու թոյլ բանակցային գործընթաց տանելը բաւարար պատճառներ են իշխանութեան նկատմամբ խոր անվստահութեան համար, իսկ վատ սպասումն առ այն, որ այս իշխանութիւնն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրելու, որը ճակատագրական եւ անդառնալի հետեւանք է ունենալու Հայաստանի եւ Արցախի համար հիմնաւոր եւ արդարացւած է:

Մենք պէտք է գիտակցենք, որ.

– կանգնած ենք Հայաստանի թուրքացման եւ Արցախի հայաթափման ու անվերադարձ կորստի անմիջական վտանգի առջեւ, որն անհրաժեշտ է օր առաջ կանխել,

– յանուն սեփական շահի եւ իշխանութեան պահպանման ողջ հայութեանը դէպի ծրագրաւորւած պարտութեան տարած մարդը չի կարող ներկայացնել մեր պետութիւնը: Նա պատրաստ է նոր՝ ցանկացած տիպի զիջումների, միայն թէ հնարաւորութիւն ունենայ պահպանել իր աթոռը,

– թշնամու դէմ ծնկած, պարտութեան խորհրդանիշ հանդիսացող մարդը չի կարող արժանապատւօրէն ներկայացնել մեր պետութեան շահերը: Նա չի կարող արդիւնաւէտօրէն լուծել մեր դէմ ծառացած մարտահրաւէրները,

– միայն պատերազմի հետեւանքները թօթափելով, տարածաշրջանում կրկին լուրջ, ազդեցիկ խաղացողի վերածւելով է, որ կը կարողանանք մեր շահերը պաշտպանել:

Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է խելամտօրէն, առանց միակողմանի եւ անվերադարձ զիջումների ժամանակ շահել: Մեզ անհրաժեշտ է տեւական խաղաղութիւն՝ ժողովրդի բարոյա-հոգեբանական արժեհամակարգը վերականգնելու, ոգին բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի քաղաքական ու տնտեսական համակարգերն ու ենթակառուցւածքներն արդիականացնելու համար: Իսկ պարտւած դէմքով իշխանութիւնը չի կարող խաղաղութիւն եւ զարգացում բերել: Այն, անգամ անկարող է ժամանակ շահել:

Եւ հէնց այս գորշ համայնապատկերի ֆոնին է, որ օրակարգային առաջնահերթութիւն է դարձել ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ձեւաւորումը:

«Հայաստան» դաշինքի հրաւիրած այսօրւայ հանրահաւաքը գալիս է ազդարարելու ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ մեկնարկը:

ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ կենսունակ ուղերձ պէտք է դառնայ առ այն, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իր ազգային արժանապատւութիւնը վիրաւորող զարգացումները։ Այն պէտք է յստակ պատգամ յղի բոլորին՝ միջազգային հանրութեանը, թշնամուն եւ առաջինը՝ հէնց մեզ եւ, իհարկէ, ՀՀ կապիտուլեանտ իշխանութիւններին առ այն, որ մենք թոյլ չենք տայ պատահական մարդկանց տնօրինելու մի ողջ ազգի ճակատագիրն ու չենք ընդունելու եւ միանշանակ մերժելու ենք միակողմանի լուծումները, որոնք վտանգելու են մեր պետականութեան լինելութիւնն ու վաղւայ օրը:

Եւ, վերջապէս, ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ կոչւած է դառնալու այն կոչնակը, որն ի լուր բոլորի կազդարարի, որ իրավիճակ է փոխւել. մենք պատրաստ ենք արժանապատւութեան հենքի վրայ առաջ շարժւել, հասնել իշխանափոխութեան, որը մեզ այս վիճակից դուրս բերելու, արժանապատիւ խաղաղութիւն ապահովելու, անվտանգային ճգնաժամը յաղթահարելու եւ հայոց հայրենիքի անվտանգութիւնն ապահովելու նախապայմանն է։

Միայն այս դէպքում է, որ իրավիճակ կը փոխւի թէ՛ ներսում, թէ՛ դրսում: Հաւատանք ու շարժւենք առաջ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company