ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Երիտասարդական

Արցախը թշնամի թուրքին զիջողը, այո՛, դավաճան է. ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ»-ի բողոքագիրը՝ ՀՀ իշխանություններին

09 Նոյեմբեր 2021

Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:

Երկուշաբթի` ժամը 18:00-ին, Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ակցիայից հետո, որի մասնակիցները հանդես են եկել «Ասենք Ո՛Չ մեր հողերի հանձնմանը, Ո՛Չ նոր համաձայնագրի ստորագրմանը» և այլ կարգախոսներով, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» կազմակերպության ներկայացուցիչները Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջոցով բողոքագիր են ներկայացրել ՀՀ իշխանություններին։

Ստորև ներկայացնում ենք այն.

Հարգելի՛ տիկին Հասմիկ Տոլմաճյան՝ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Խնդրում ենք սույն բողոքագիրը փոխանցել, ուր որ հարկն է։

Կանխավ շնորհակալություն:


ԲՈՂՈՔԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի տխրահռչակ ստորագրության տարելիցին ընդառաջ՝ Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ հավաքված մեր հայրենակիցների եւ երիտասարդության անունից մեր բողոքը եւ ընդվզումն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ:

Սրանով հայտնում ենք, որ առանց համազգային համաձայնության ոչ ոք իրավունք չունի տասը միլիոն հայության անունից ու նրա հաշվին միանձնյա որոշումներ կայացնելու թշնամի թուրքի հետ, այսպես կոչված, որեւէ հարաբերության մասին: Հետեւաբար, վաղը՝ նոյեմբերի 9-ին, Մոսկվայում ստորագրվելիք որեւէ փաստաթուղթ (որ, ի դեպ, կապիտուլյացիայի շարունակությունը եւ այս անգամ վերջնականացումը կլինի) մենք կհամարենք անվավեր ու մերժելի:

Եվ նկատի ունենալով թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որը շարունակ միտված է քարտեզից Արցախն ու Հայաստանը ջնջելուն, եւ դրա դիմաց՝ ձեր «իշխանության» ընթացքը, որն առաջնորդվում է պարտվողական միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու ցավալի ինքնախաբեությամբ, մենք, հանուն 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված մեր 5000 երիտասարդների, հանուն վիրավոր ու անդամահատված Արցախի Հանրապետության, հանուն մեր հայրենիքի ամբողջականության, որեւէ ճանապարհ, միջանցք չունենք տալու կամ որեւէ տարածք-հող չունենք զիջելու կամ հանձնելու թշնամուն, ընդհակառակը՝ հողային պահանջներ ունենք նույն այդ թշնամուց: Այո՛, թուրքն ու ազերին հայության թշնամին են ու պիտի մնան՝ մինչեւ Հայ Դատի վերջնական հաղթանակ: Հայաստանի, Արցախի ու հայության անվտանգությունը եւ հողային ամբողջականությունը վեր են ամեն բանից:

Առ այդ, դաշնակցական երիտասարդությունը որոշել է ոչ միայն չհարմարվել ներկա հանձնվողական ու պարտվողական իրավիճակին, այլեւ, մահն աչքի առաջ, խոսքով եւ գործով պայքարել դրա դեմ ու վերականգնել խոցված ազգային արժանապատվությունը:

Մեր պայքարը անտեղիտալի է հանուն Արցախի եւ Հայաստանի հողային ամբողջականության ու անվտանգության: Արցախը թշնամի թուրքին զիջողը, այո՛, դավաճան է: Թույլ չենք տալու:

ՀՅԴ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ
8 նոյեմբերի 2021, Փարիզ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company