ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Եթե Հայոց ցեղասպանության օրինագիծն ընդունվի նաեւ Լորդերի պալատում, գործադիրի համար կատարման ենթակա օրենք կդառնա. Կիրո Մանոյան

09 Նոյեմբեր 2021

Եթե Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին՝ Լորդերի պալատում, ապա կդառնա օրենք, եւ կառավարության համար իրավական պարտադիր ուժ կունենա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի ստորին՝ Համայնքների պալատում այսօր Հայոց ցեղասպանության մասին օրինագծի՝ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվելուն:

Օրինագիծը ներկայացրել է Համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Թիմ Լաֆթոնը, որը նաեւ Միացյալ Թագավորություն-Հայաստան միջխորհրդարանական խմբի նախագահն է: Օրինագիծը պահանջում է Միացյալ Թագավորության կառավարությունից պաշտոնապես ճանաչել 1915-1923թթ. կատարված Հայոց ցեղասպանությունն ու զոհերի հիշատակը հարգելու ամենամյա կարգ սահմանել, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթությունն և հանրային տեղեկացվածությունը խթանել:

«Երկրորդ ընթերցմամբ էլ գործընթացը չի ավարտվի, բայց եթե այդ փուլում մերժվի, առաջ գնալու հարցում խնդիրներ կլինեն: Սա ոչ թե սովորական բանաձեւ է, այլ օրինագիծ, բայց տարբեր կուսակցությունները ներկայացնող անհատ պատգամավորների կողմից է ներկայացվել, եւ, ըստ կարգի, պատգամավորն իր օրինագիծը ներկայացնելու համար 10 րոպե ժամանակ ունի, բայց եթե առարկություններ լինեն, դրանք կարող են հնչեցվել, իսկ այսօր առարկություններ չեն եղել, եւ այն միաձայն է ընդունվել առաջին ընթերցմամբ: Հաջորդ ընթերցումը եկող տարվա մարտին է կայանալու: Հիմա օրինագիծը խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատում է քննարկվել, եւ եթե ընդունվի նաեւ երկրորդ ընթերցմամբ, ապա այն քննարկման կդրվի արդեն վերին՝ Լորդերի պալատում, իսկ այդտեղ եւս ընդունվելու դեպքում կդառնա օրենք, որն էլ արդեն կպարտադրի գործադիր իշխանությանը գործադրել այն»,- նշեց Մանոյանը:

Հարցին՝ արդյո՞ք կան քաղաքական բավարար հիմքեր՝ կանխատեսելու, որ օրինագիծը կընդունվի ամբողջությամբ եւ օրենքի կվերածվի, Մանոյանը նկատեց՝ դժվար է հստակ կանխատեսել, բայց ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նույն նպատակներն ունեցող բանաձեւ է ներկայացվել Իսրայելի օրենսդիր մարմնում:

«Քնեսսեթում արդեն ոչ թե օրինագիծ է ներկայացվել, այլ բանաձեւ: Այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, կարծում եմ, բարենպաստ է, եւ թե՛ Միացյալ Թագավորությունը, թե՛ Իսրայելը կարող են որոշել, որ չարժի այս հարցում այդքան հետ մնալ՝ Թուրքիայի հետ այդ իմաստով հավասար շարժվելը բավական վատ է երկու երկրների համար, որովհետեւ այն դեմ է նրանց արժեքային համակարգին եւ ցեղասպանությունների դեմ պայքարին առհասարակ: Իսրայելը ինքը տուժել է ցեղասպանությունից, եւ Հայոց ցեղասպանության ժամանակ Անգլիայի դերակատարության մասին ժամանակին բարձրաձայնվել է: Հավանաբար, կարող են որոշել փոխել իրենց մոտեցումն այս իմաստով, բայց չի բացառվում նաեւ, որ երկու երկրներում էլ որոշեն սա որպես լծակ գործադրել Թուրքիայի նկատմամբ ինչ-որ բան ձեռք բերելու համար, հետո էլ ամեն ինչ անեն, որ այս օրինագծի եւ բանաձեւի ընդունումը տապալվի: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում նման օրինագիծ հաճախ չէ, որ ներկայացվել է նախկինում, ի տարբերություն Քնեսսեթում ներկայացված բանաձեւերի, բայց ԱՄՆ նախագահի կողմից պաշտոնական ճանաչումը միջազգային ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծել հիմա ճանաչման համար, բայց իրենք կորոշեն՝ ինչ անել: Այստեղ կապ ունի նաեւ, թե ինչ աշխատանք կտարվի ընթացքում: Հայ Դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբ այս գործընթացում հիմնական դերակատարներից է՝ հանձնախմբի ատենապետը եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը ներկա են եղել առաջին ընթերցմանը, հեղինակն էլ երկուսի ներկայությանն էլ անդրադարձել է: Կարեւոր է, թե ինչ քայլեր կձեռնարկվեն տեղի հայ համայնքի եւ Հայաստան պետության կողմից, որպեսզի այս ուղղությամբ առաջընթաց արձանագրվի»,- նկատեց Մանոյանը:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկումն ու առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվելը հետաքրքրական փաստ է, քանի որ պատմականորեն այս երկիրն առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ, իսկ թուրք-բրիտանական հարաբերություններում առերեւույթ խնդիրներ գոնե հրապարակային մակարդակում նկատելի չեն: Հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված նման զարգացումը, Մանոյանը նկատեց՝ չի կարծում, թե օրինագծի ներկայացումն ու առաջին ընթերցմամբ ընդունումը որեւէ կապ ունի Մեծ Բրիտանիայի գործադիր իշխանության հետ:

«Բնականաբար, տեղյակ են, պարզ է, որ ասելիք կունենան, բայց սա իրենց տեսակետը դեռ չի արտահայտում: Բացի Ձեր նշած գործոններից, կան նույնիսկ որոշ տվյալներ, որ պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ում Անվտանգության խորհրդի նախագահի անունից հրապարակվելիք հայտարարության տապալման մեջ կարեւոր դեր է խաղացել Մեծ Բրիտանիան: Բայց այս ամենը կարող է նաեւ քաղաքական հաշվարկի իմաստով կատարվել, որպեսզի չթվա, թե իրենք Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից կարող են որպես մանրադրամ օգտագործվել, ասեն՝ տեսեք՝ մենք նաեւ այս ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկում, սա էլ է հավանական: Ես չեմ կարծում, որ միջազգային հարաբերություններում, մանավանդ՝ Միացյալ Թագավորության նման պետությունների դեպքում սեւ-սպիտակ է ամեն ինչ՝ կա՛մ միայն այս կողմից են, կա՛մ՝ միայն այն. իրականում, կարող են լինել մեկ մի կողմից հետ, ինչ-որ չափով ցույց տալ, որ նաեւ մյուսի հետ են: Անկախ այս ամեն ինչից, սա կարեւոր քայլ է, որ առայժմ առանց որեւէ առարկության օրակարգ է մտել: Խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայի գործադիր իշխանությունն այժմ բավական անհարմար դրության մեջ է, որովհետեւ վերջին տարիներին ինչ-որ պատրվակներ են ներկայացնում այն մասին, թե ինչու չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ ասելով, թե Ցեղասպանության մասին 1948թ. կոնվենցիան չունի հետադարձ ուժ, բայց նույն տրամաբանությամբ, ուրեմն, հրեաների Հոլոքոստը չպետք է ցեղասպանություն կոչվի, մինչդեռ իրենք ունեն հոլոքոստներն ու ցեղասպանությունները ոգեկոչելու օր, իսկ դրանց թվում Հայոց ցեղասպանությունը չկա: Վերջին շաբաթներին, ինչպես այս օրինագծի հեղինակն իր այսօրվա խոսքում անդրադարձավ, ույղուրների նկատմամբ Չինաստանի կատարածը Մեծ Բրիտանիան ճանաչել է որպես ցեղասպանություն: Հետեւաբար, բավական անհարմար վիճակում են, իսկ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը գնալով մեկուսացնում է այն պետություններին, որոնք Թուրքիային պարզապես չնեղելու համար չեն ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը: Չեմ կարծում, որ Մեծ Բրիտանիան իր ողջ վերաբերմունքը Հայաստանի, հայության եւ մեր տարածաշրջանի նկատմամբ կփոխի, եթե կողմ լինեն, որ այս օրինագիծը օրենք դառնա»,- նկատեց Մանոյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կմնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը պաշտոնում

Աշխարհասփյուռ հայությունը ուշադիր հետևում է Հայաստանի խորհրդարանական ընտրությո

19 Մայիս 2026
Թշնամանքի սերմանումը թուրք-ադրբեջանակա

Վերջին օրերին արցախցիների հանդեպ ընդգծված և խորը ատելությունը գործող իշխանությ

19 Մայիս 2026
Ակնարկ. Շրջանցելով Եւ Խախտելով Սահմանա

Նախընտրական քարոզարշաւի ընթացքին գործող մեծամասնութեան առաջնորդը վերահաստատեց

19 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մ

18 Մայիս 2026
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակո

Մայիսի 15-ին Կիպրոսում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ապրիլին Փարիզում տեղ

18 Մայիս 2026
Փաշինյանը պատրաստվում է նոր տարածքներ

«Այս չարիքի իշխանությունը, երբ որ խոսում է ինքնիշխանությունից, տարածքային ամբո

17 Մայիս 2026
Հաւատքի Մարդը՝ Թաթուլ Սոնենց-Փափազեան

Լուսանկար՝ Նանոր Պարսումեանի Մայիս 6-ին իր մահկանացուն կնքեց Հայ Յեղափոխակա

16 Մայիս 2026
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ Դաշնակցութեան մեծ ընտանիքին, ընկեր

16 Մայիս 2026
Ակնարկ. Հորմուզը` Չինաստան Այցելութենէ

Միացեալ Նահանգներուն եւ Չինաստանի նախագահներուն միջեւ կայացած հանդիպումին վերա

16 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դե

15 Մայիս 2026
Կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաս

Կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիր առաջնորդները պետք է հստակ հայտարարեն, որ Փաշինյան

14 Մայիս 2026
Գերիները Բաքվում են Փաշինյանի ցանկությ

Նիկոլ Փաշինյանին օժանդակող օլիգարխներն ու գործարարներն օգնում են նրան կատարել

14 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը. Խ

Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրա

14 Մայիս 2026
Ընտրարշաւի մութ ծալքերը

«Մարդիկ երբեք այնքան շատ չեն ստեր, որքան՝ որսէ մը ետք, պատերազմի ընթացքին, կամ

14 Մայիս 2026
Ակնարկ. Չինաստանէն Սիւնիք Եւ Նախընտրակ

Միացեալ Նահանգներու նախագահը Չինաստան կը մեկնի, առանց լուծած ըլլալու Իրանի հետ

14 Մայիս 2026
Ճակատագրական Ընտրութիւն

Ինչպէս յայտնի է, Հայաստան կը պատրաստուի Ազգային Ժողովի ընտրութիւններուն, որոնք

13 Մայիս 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը

13 Մայիս 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտ

13 Մայիս 2026
ՀՕՄ-ը մեր ինքնութիւնը սնուցող անսպառ ա

Ստորեւ կը ներկայացնենք, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու

13 Մայիս 2026
Մոնթրէալի մէջ արժանավայել կերպով նշուե

Հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մ

13 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company