ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Հեղափոխական խանդավառությունը պետք է վերածվի գործի

19 Նոյեմբեր 2018

Եվրոպայում Արցախի Հանրապետության և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքների, Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քաղաքականության դեմ իրականացվող միջոցառումների, ներհայաստանյան կյանքին վերաբերող հարցերի մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:

– Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ընթացիկ տարում ևս կազմակերպել է եվրոպացի պատգամավորների այց Արցախ: Նմանատիպ այցերն արդյո՞ք հանգեցրել են կամ նպաստել Արցախի խնդրի շուրջ տրամադրությունների և պատկերացումների փոփոխությանը:

– Եվրոպայի Հայ դատի գրասենյակի աշխատանքն ընդգրկում է ոչ միայն Արցախի խնդիրը, այլև Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը: Մենք տարբեր խորհրդաժողովներում և խողովակներով հաղորդում ենք այս պնդումը` Թուրքիան պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության իրականացման պատասխանատվությունը: Ժամը կգա, և մենք կորոշենք, թե ինչպես պետք է պարտադրենք մեր պահանջները Թուրքիային: Այս տարի Եվրոպական խորհրդարանի բանաձևի մեջ դարձյալ նշվեց Թուրքիայի պատասխանատվության հարցը: Մեր տեղական շրջանների հետ լավ հարաբերություններ ունենք և մեր օժանդակությունն ենք ցուցաբերում, որ նրանք այս ուղղությամբ աշխատանքներ տանեն: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա մեր նպատակն Արցախը մեկուսացումից դուրս բերելն է: Այդ իսկ պատճառով կազմակերպում ենք այցեր Եվրոպայից Արցախ և Արցախից Եվրոպա: Վերջին երկու տարվա ընթացքում 23 եվրոպացի պատգամավորներ են այցելել Արցախ, ինչպես նաև Եվրախորհրդարանի 10-15 անդամ: Նրանք իրենց աչքով տեսան, որ Ադրբեջանի պնդումները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Այցի ընթացքում նրանք հանդիպել են Արցախի Հանրապետության ղեկավարության, ինչպես նաև ժողովրդի հետ: Մենք ցանկացել ենք, որ նրանք շուկա այցելեն, լսեն քաղաքացիներին և ծանոթանան նաև նրանց ապրումներին: Բոլորն էլ վերադարձել են իրենց երկիր` սիրահարված Արցախին: Այսինքն` Ադրբեջանի «սև ցուցակը» որևէ արդյունք և ազդեցություն չի ունենում: Ավելին` դրանով նրանք գրգռում են եվրոպացիներին, որովհետև նրանք` որպես ազատ մարդիկ, չեն ընդունում այն, որ դիկտատորական ռեժիմն իրենց պիտի ասի, թե ուր գնան, ուր չգնան: Վերջին այցելողներից` բելգիացի բարձրաստիճան պատգամավոր, իր անձնագրում դրեց Արցախի վիզան, իսկ մի եվրոպացի պատգամավոր անգամ նկարել տվեց վիզան, որ բոլորը տեսնեն, որ այցելել է Արցախ:

Ադրբեջանը ծիծաղելի ձևով փորձեց դեմ դուրս գալ Եվրոպայի Հայ դատի գրասենյակին` Ինտերպոլից պահանջելով հետապնդել ինձ: Ադրբեջանն ինձ դատապարտել է բանտարկության, դրա համար էլ Ինտերպոլից պահանջել է իմ ձերբակալությունը: Սա ծիծաղելի է, քանի որ քաղաքական հետապնդում է, ուստի Ինտերպոլը սրանով չի զբաղվում: Բելգիացի 24 պատգամավոր բաց նամակ ստորագրեցին` դատապարտելով Ադրբեջանին, որ իրենց երկրում գործող կազմակերպության նախագահին զրպարտում է: Բացի այս` 3 մեծ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Բելգիայի արտգործնախարարին նամակ գրեցին, որ Ադրբեջանին ասվի, որ չեն կարող Բելգիայում գործող կազմակերպության ղեկավարի հասցեին սպառնալիք հնչեցնել: Սրանից հետո Ադրբեջանը դեսպանության միջոցով փորձեց խոչընդոտներ ստեղծել արցախցիների համար Եվրոպա մուտք գործելու հարցում: Բրյուսելը Եվրոպայի կենտրոնն է, ուստի խաղն այստեղ էր արվում: Բայց Ադրբեջանի այս խաղը ևս արդյունք չտվեց, և միայն վերջին շրջանում Արցախի նախագահ Բակո Սահակյանը 2 անգամ այցելեց Բրյուսել: Ադրբեջանին չի հաջողվում Արցախին մեկուսացնել: 2019-ին Ադրբեջանը թող նոր անակնկալներ սպասի: Ի դեպ, Ադրբեջանը փորձեց նաև միջամտել արցախցի ուսանողների մուտքին, բայց մեր պարտադրանքով եվրոպացի պատգամավորներից մեկը Եվրոպական Միության համապատասխան հանձնակատարին նամակ գրեց, թե ազատ տեղաշարժի իրավունքի մասին սկզբունքը պետք է տարածվի նաև արցախցի ուսանողների վրա, և ստացվեց դրական պատասխան: Այս համատեքստում ուզում եմ ասել, որ «Վահան Հովհաննիսյան» ծրագրով երիտասարդներ ենք բերում մեզ մոտ` սովորելու, որ նրանք տեսնեն, թե ինչպես է աշխատում Եվրոպան: Մեկ այլ ծրագրով արցախցի երիտասարդների ենք բերում. այս պահին Արցախից երիտասարդ դիվանագետ կա մեզ մոտ:

Հարկ է նշել, որ զբաղվում ենք նաև Սիրիայի մեր հայրենակիցների հարցով. նրանց անվտանգության խնդրով Եվրոպայի կարևոր դերակատարների հետ հանդիպումներ ենք ունեցել: Մարդասիրական օգնություններ ենք ուղարկել Իրաք և Սիրիա Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների միության միջոցով: Քեսաբի իրադարձություններից հետո պատվիրակություններ ենք ուղարկել Սիրիա, որ դեպքերը ճիշտ ներկայացվեն: 14 երկրում կառույց ունենք, որտեղ հայության հարցերով ծրագրերին օժանդակություն ենք ցուցաբերում:

– Ադրբեջանի կողմից կաշառված եվրոպացի պատգամավորների նկատմամբ պատշաճ գործողություններ կատարվեցի՞ն:

– Ստրասբուրգում և Բրյուսելում մեծ աղմուկ բարձրացավ, և այդ կաշառված եվրոպացի պաշտոնյաները ստիպված եղան հրաժարվել իրենց պաշտոններից: Ես անցած տարի հայտարարել էի, որ մենք նրանց հանգիստ չենք թողնելու, և այդպես էլ եղավ` իրենց պաշտոններից հրաժարվեցին 2 բելգիացի, գերմանացիներ: Բացահայտումը մենք չարեցինք, բայց պատկան մարմիններին տեղ հասցրեցինք խնդիրն ու իրավիճակը, հատկապես Բրյուսելում լուրջ աշխատանք տարանք: Մեր պատվիրակություններն էլ լուրջ գործ արեցին, և այդ պաշտոնյաներին նույնիսկ արգելվեց մուտք գործել շենք: Այսքան կոշտ եղավ ԵԽԽՎ-ի պատիժը: Հիմա Ադրբեջանը խաղը Ստրասբուրգից տեղափոխել է Բրյուսել, բայց այստեղ ավելի բարդ է լինելու, որովհետև մոնիտորինգն ուժեղ է: Իհարկե, դարձյալ փորձեր արվում են, բայց մենք էլ ձեռքերը ծալած նստած չենք: Սա է պատճառը, որ, փորձելով հավասարակշռել իրավիճակը, ինձ սկսեցին մեղադրել, թե ադամանդի գործ եմ անում, մեծահարուստ եմ և աշխարհի կեսն իմ ձեռքում է: Եթե այդպես լիներ, հայկական հարցը լուծված կլիներ: Նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Շատ կարևոր է նաև հայատյացության հարցը: Մենք օտարներին բացատրել ենք, որ պատմության մեջ պարտադրված ենք եղել միասին ապրել, բայց Ադրբեջանի` երիտասարդներին թունավորելու քաղաքականությունն անհնարին է դարձնում արցախցու` նրանց կողքին ապրելը: Մենք ասում ենք, որ խնդիրը նրանց մեջ է, իսկ մենք մեր ժողովրդի անվտանգության մասին ենք մտածում` սա կյանքի և մահվան հարց է:

– Եվրոպայի հայերն ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի նոր իշխանությունից և առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններից: Կցանկանայինք տեղեկանալ նաև, թե Դո՞ւք ինչ ակնկալիքներ ունեք:

– Եվրոպայի հայերը մեծ ոգևորությամբ ընդունեցին թավշյա հեղափոխությունը, ի վերջո, նրանց մեջ մեծ թիվ են կազմում Հայաստանից արտագաղթածները: Ըստ իս, սակայն, այդ խանդավառությունը, հեղափոխությունը պիտի վերածվի իրական արդյունքի, գործի: Այո, նախկին իշխանություններն այլևս չէին կարող շարունակել, և հիմա առաջիկա ընտրությունը կտա լուծումը: Եվրոպայի հայերը սպասում են ընտրությունների արդյունքին: Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները պիտի անցնեն թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան, որպեսզի միջազգային դիտորդները նույն կարծիքը հայտնեն, ինչ Արցախի ընտրությունների դեպքում: Բոլոր կուսակցությունները պիտի ունենան նույն իրավունքները: Ես բոլորին պատրաստ եմ օժանդակել հայության հարցերով: Բայց ես դաշնակցական եմ, և ինձ համար կարևոր է Դաշնակցության հաջողությունն ու ներկայությունը նոր խորհրդարանում: Շատ երկրներ կերազեին, որ Դաշնակցության նման կառուցողական ուժ լիներ իրենց երկրում` թե´ ներքին խնդիրների համատեքստում, թե´ արտաքին: Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ամենահին անդամն է և կարող է վկայել, որ իր շնորհիվ հայերի համար կրիտիկական հարցերում Հայաստանը ստացել է սոցիալիստական խմբի աջակցությունը և պաշտպանությունը:

Զրուցեց Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company