ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յօդուածներ

Ինչու՞ է հետաձգվում բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության օրենքի ընդունումը

19 Նոյեմբեր 2018

ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածներով ամրագրված է.

«Յուրաքանչյուր ոք ունի բազմազավակության դեպքում սոցիալական ապահովության իրավունք, որը պետք է սահմանվի օրենքով, իսկ սոցիալական քաղաքականության հիմնական նպատակներից պետք է լինի ծնելիության և բազմազավակության խթանումը»:

Նշենք նաև, որ նախորդ կառավարությունը, գործունեության 2017 թվականի ծրագրի համաձայն, մշակել էր բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող օրենքի նախագիծ, որն այդպես էլ շարունակական քննարկումների արդյունքում չամբողջացվեց և չընդունվեց:

Ցավոք, նոր կառավարությունը ևս չի շտապում օրենքով ստանձնել պարտավորություն՝ բազմազավակ ընտանիքներին աջակցելու և բազմազավակությունը իրապես խթանելու ուղություններով՝ չնայած նրան, որ այն Սահմանադրական պահանջ է:

Փաստորեն, առնվազն այս պահի դրությամբ, հանրային քննարկման ներկայացված չէ համապատասխան օրենքի նախագիծ, իսկ ՀՀ 2019 թվականի բյուջեի նախագծով, բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող ծրագիր և համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Այնինչ օբյեկտիվ իրականությունը բոլորովին այլ վերաբերմունքի և մոտեցումների պահանջներ է առաջադրում:

Տարբեր վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ բազմիցս և առարկայորեն բարձրաձայնում ու փաստարկում են, որ ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում հասել է ճգնաժամային փուլի: Վաղուց արդեն հրամայական անհրաժեշտություն է դարձել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական համակողմանի ծրագիրը՝ թիրախավորված արդյունքներով, պետական կայուն ֆինանսավորմամբ:
Մասնավորապես, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներից պետք է լինեն ծնունդների աճի խթանումը և բազմազավակության խրախուսումը:

Այնինչ, վերջին երեք տասնամյակներում, ծնունդները շարունակաբար նվազում են, ինչը հանգեցրել է նաև բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների թվի էական կրճատմանը: 2001 թվականի մարդահամարի տվյալներով 4 և ավելի երեխա ունեցող տնային տնտեսությունների թիվը կազմել է շուրջ 31000, իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալներով` շուրջ 13000: Ներկայումս բազմազավակ ընտանիքների շուրջ կեսն անապահով է: Եվ այս բացասական միտումները պահպանվում են:

Բնականաբար, այս իրավիճակում, անվիճելի և առաջնային է բազմազավակ ընտանիքներին պետական նպատակային աջակցության անհրաժեշտությունը, ինչը նաև Սահմանադրության պահանջն է, ըստ որի՝ պետական աջակցության այս ձևի իրավական հիմքերը պետք է մանրամասն ամրագրվեն օրենքով: Բազմազավակ ընտանիքներին աջակցության համար նախատեսված ֆինանսական միջոցները պետք է ներառվեն յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում՝ ամենամյա առանձին պետական ծրագրով:

Ի վերջո, պետությունը պետք է հետևողականորեն ստանձնի բազմազավակությունը խթանելու իր պարտավորությունը: Իսկ պետական աջակցության այս տեսակը պետք է լինի շարունակական և լիարժեք՝ ընտանիքների գնահատված կարիքներին համապատասխան:

Այս հիմնանպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև օրենքով նախատեսել պետական աջակցության այս ձևի ֆինանսավորման կայուն հիմքերն ու ուղությունները, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին տրվող լրացուցիչ արտոնությունները, ասենք օրինակ. եկամտահարկի դրույքաչափի նվազեցում՝ ընտանիքում առկա երեխաների թվից կախված, հողի հարկի և գույքահարկի արտոնություններ, բազմազավակ ծնողներին կենսաթոշակային արտոնություններ և այլն:

Իրականացված մասնագիտական հետազոտությունները հիմնավորված մատնանշում են նաև բազմազավակ ընտանիքներին անհրաժեշտ պետական աջակցության հետևյալ առաջնային ուղությունները՝

– ընտանիքի աշխատանքային տարիքի և աշխատունակ անդամներին կայուն աշխատանքով կամ ինքնազբաղվածությամբ ապահովում,
– ընտանիքին բնակարանով ապահովման պետական աջակցություն,
– ընտանիքի անդամներին բժշկական օգնություն և սպասարկում,
– ընտանիքի երեխաներին կրթական աջակցություն,
– էլեկտրական էներգիայի, գազի, ջրի վարձավճարների պետական մասնակի սուբսիդավորում և այլն:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Թադևոս Ավետիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company