ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հին երազներ, հին ճամբաներ

20 Նոյեմբեր 2018

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ

Կ՚ակնկալուէր որ իշխանական մակարդակի վրայ պաշտօնի շահագործման եւ կաշառելու ախտային գործելաոճի էջը փակուած ըլլար։ Դժբախտանար, Դեկտեմբերի արտահերթ ընտրութիւններուն ընդառաջ ի յայտ կու գան երեւոյթներ, որոնք ճիշդ հակառակին փաստը կու տան։

Այսպէս, երկու օր առաջ, Նիկոլ Փաշինեան «հայրենակիցներին» ուղղուած յատուկ կոչով մը հանդէս եկաւ։

Ըստ ձեւի նման «կոչ»եր հարց պէտք չէ ըլլան Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու նախօրեակին։ Ընդհակառակը, զանոնք պէտք է բնական նկատել, որովհետեւ ընտրութիւններուն մասնակից բոլոր ուժերուն եւ անոնց ղեկավարներուն իրաւունքն է կոչերով դիմելու ժողովուրդին՝ բացատրելու իրենք դիրքորոշումները եւ հայցելու քաղաքացիին քուէն ի նպաստ տուեալ դաշինքի կամ կուսակցութեան ընտրական ցուցակին։

Ըստ էութեան, սակայն, Փաշինեանի այս կոչը առիթ կու տայ լուրջ հարցականներու, որոնք կ՚առնչուին պաշտօնի շահագործման, պետական լծակներու օգտագործման եւ ընտրական օրէնքի խախտման։ Նման պարագաներ ըստ ինքեան կը մատնանշեն օրինական խախտումներ, որոնք սեփական գործելաոճի վերածուած էին նախորդ իշխանաւորներու կողմէ։

Ստորեւ՝ Փաշինեանի կոչը ամբողջութեամբ.-

«Սիրելի հայրենակիցներ. Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու եւ նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար: Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության եւ նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ եւ մոտիվացված լինելու մեջ: Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է եւ խնդրում եմ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետեւողականությամբ դուք որեւէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաեւ սեփական օրինակով: Լավ եղեք: Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»:

Միամիտ պէտք է ըլլալ անմեղութեամբ ընկալելու Փաշինեանի կոչի բովանդակութիւնը եւ նպատակը։ Առարկայական քննարկում մը պիտի ապացուցէ, որ անոնք անյարիր են ընտրական օրէնքի տառին եւ ոգին։

Առաջին, Փաշինեան իր կոչը կ՚ուղղէ իբրեւ գործող վարչապետ։ Ան այս կոչը կը կատարէ եւ ստորագրած է իբրեւ «ՀՀ վարչապետ»։ Բացի այն պարագայէ եթէ օրէնքը փոխուած է, Փաշինեան ըստ օրէնքի «վարչապետի պաշտօնակատար» է մինչեւ նոր խորհրդարանով նոր կառավարութեան մը կազմութիւնը։ Ըստ օրէնքի, Փաշինեանի այժմու պարտականութիւնը կը սահմանուի ընթացիկ աշխատանքներու կառավարութեան հոգատարութեամբ։ Անոր կոչին բովանդակութիւնը եւ հետապնդած նպատակը ոչ մէկ առնչութիւն ունի հոգատար կառավարութեան իրաւասութիւններուն։ Ընտրութիւններու նախօրեակին, այս կոչը պարզապէս կառավարական պաշտօնի շահագործում է, ճիշդ այնպէս ինչպէս կը կատարուէր անցեալին՝ օրուան իշխանաւորներուն կողմէ։

Երկրորդ, իր կոչով Փաշինեան ապագայի հաշւոյն պետական եւ կառավարական պաշտօններ կը խոստանայ քաղաքացիներուն։ Եւ առ այդ, այդ նպատակին համար կը հրաւիրէ որպէսզի քաղաքացիները հարկ եղած դիմումները յղեն իրեն։ Տուեալ քաղաքացիի իրաւունքն է դիմելու հանրային ծառայութեան՝ գործելու սեփական պետութեան համար։ Մեր պետութիւնը հանրային պաշտօնավարման գծով իր օրինական ընթացակարգը ունի բոլոր այն քաղաքացիներուն համար, որոնք տրամադիր են գործելու եւ ծառայելու պետական կառոյցներէն ներս։ Փաշինեանի կոչը «խայծ» կը բաշխէ եւ ապագայի խոստում կու տայ հայրենակիցներուն։ Ընտրութիւններու նախօրեակին նման խայծ եւ խոստում պարզապէս պետական լծակներու օգտագործում է։ Գործելաոճ մը՝ որու մասնագէտներն էին նախորդ իշխանաւորները։

Երրորդ, ընտրակաշառքը միայն դրամով չըլլար։ Ան կը յայտնուի բազմաթիւ երեսներով ու գոյներով՝ սկսեալ դրամէն մինչեւ պաշտօններու եւ հանգամանքներու բաշխում, մինչեւ իսկ ծածուկ եւ անծածուկ սպառնալիքներու դրսեւորում։ Փաշինեանի կոչին խոստումը կը պատկանի կաշառքի երկրորդ դասակարգին՝ պաշտօններու եւ հանգամանքներու բաշխումին։

Չորրորդ, ընտրական յետին նպատակներով կառավարական պաշտօնի շահագործումը եւ պետական լծակներու օգտագործումը ընտրական օրէնքի խախտում է։ Խախտում մը, որ կանոնի եւ ընկալեալ գործելաոճի վերածուած էր նախկին իշխանաւորներու օրօք։

Ի տես վերոնշեալ ընտրական չորս տեսակի կանոնազանցութեանց, հարց կը ծագի թէ ընտրական օրէնքները պիտի յարգուի՞ն Փաշինեանի նկատմամբ թէ նորէն պիտի արտօնուի իշխանաւորի երբեմնի ընկալեալ գործելաոճը։

Ցաւալիօրէն, ստուգաբար կրկին անգամ թոյլ պիտի տրուի, որպէսզի իշխանութիւնը պահելու իշխանական հին երազները շարունակեն իրենց ընթացքը հին ճամբաներով։

Լոս Անճելըս,
Նոյեմբեր 18, 2018

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company