ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Ադրբեջանը երբեք չի թաքցրել ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունները

22 Նոյեմբեր 2018

«Իրավունքի» զրուցակիցն է 1992-1994թթ. ԼՂՀ ՊԲ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչի» առաջին աստիճանի արժանացած, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Ինչպե՞ս են վերաբերում Արցախում վերջին ժամանակներս Հայաստանում ահագնացած երեւույթներին, այդ թվում՝ հողեր հանձնելու, ադրբեջանցիների հետ ընկերանալու քարոզների մասին խոսակցություններին, ի՞նչ հնարավոր հետեւանքներ են տեսնում, փորձեցինք պարզել պարոն Իշխանյանից:

– Ադրբեջանասերների մասին խոսելիս պետք է խնդիրը հետեւյալ հարթության մեջ դիտարկել: Այսօր արտաքին տարբեր ուժեր փորձում են ստեղծել ինչ-որ շրջանակներ եւ իրենց ներազդեցությամբ այնպիսի մթնոլորտ հրապարակայնացնել, որ իբր Հայաստանում կան նման մտածողություն, տեսակետ ունեցող խմբավորումներ: Ես չեմ բացառում, որ այո, կան նման տեսակետի մարդիկ, ովքեր հանրության հոգեբանության եւ գիտակցության վրա որոշ ազդեցություն գործելով, փորձում են այդպիսի մթնոլորտ ստեղծել: Այնուհանդերձ, պետք է հստակ հասկանալ, որ նման պարագաներում կարեւոր է Հայաստանի պաշտոնական տեսակետը, քաղաքական ուժերի տեսակետները եւ, բնականաբար, Արցախի պաշտոնական շրջանակաների, հասարակության տեսակետները: Այդ առումով մենք մեր տեսակետը շատ հստակ ենք ներկայացրել: Հատկապես 2016 թվականի ապրիլյան հայտնի դեպքերից հետո, երբ վերահաստատվեց այն փաստը, որ Ադրբեջանի հետ նուրբ լեզվով խոսելու եւ որեւէ ռացիոնալ պայմանավորվածություններ ձեռք բերելու հավանականությունը շատ հեռու է իրականությունից: Իսկ իրականությունն այն է, որ մեր դիմաց գտնվում է կոռուպցիայի մեջ թաղված, ահաբեկչական հայտարարությունների սիրահար, ավելին` ահաբեկչական խմբավորումներին զինող եւ պատերազմի ճանապարհով հիմնահարցին լուծում տալու ձգտումներով մի երկիր` իր իշխանություններով հանդերձ, որի հետ պետք է խոսել բացառապես իրենց լեզվով: Այնպես որ, այդ առումով, ես կարծում եմ, որ հայ ժողովրդի մեջ չի կարող ադրբեջանցիներին սիրողների, նրանց հետ ընկերության կոչեր անողների թիվը մեծ լինի:

– Փոխարենը, չի կարելի ռեալ չնայել այն գնահատականներին, որոնք հնչեցին ամերիկյան տարբեր պաշտոնյաներից: Խոսքը, Ադրբեջանի ասած, գրավյալ տարածքները հանձնելու մասին է: Եթե ստեղծվի մի իրավիճակ, որ Արցախը կանգնի ընտրության առաջ՝ կա՛մ տարածքներ, կա՛մ պատերազմ…

– Ներողություն եմ խնդրում, բայց գրավյալ, ազատագրված տարածքներ հասկացողությունը պետք է խնդրեմ նույնիսկ հակառակորդի լեզվով արտաբերած ձեւով չօգտագործենք: Որովհետեւ, եթե ժամանակին այդ տարածքները մեր պատմական ազատագրված տարածքներն էին համարվում, ապա այսօր մենք այդ ամենը Սահմանադրությամբ ամրագրել եւ Արցախի ընդհանուր վարչատարածքային բաժանումների մեջ ենք ամբողջացրել, այսպես ասած, մարսելի դարձրել այդ ամենը: Կարծում եմ, սա պետք է մարսելի դարձնել նաեւ միջազգային հանրության եւ շահագրգիռ կողմերի համար:

– Շատ լավ, այնուամենայնիվ, եթե օրինակ, ասենք, Մինսկի համանախագահող երկրները մի օր նման ընտրության առաջ կանգնեցնեն Արցախին, ո՞րն է լինելու Արցախի դիրքորոշումը:

– Նախ պետք է հասկանանք, որ Մինսկի համանախագահողները միջնորդական առաքելություն ներկայացնող կողմ են, եւ հարցը այստեղ զուտ միջնորդական առաքելության մասին է: Եվ այն, ինչ-որ ներկայացնում են Մինսկի համանախագահները եւ Մինսկի խումբը, որեւէ ձեւով ընդունելի տարբերակներ չեն հայկական կողմի համար, ու դրանք չեն բխում մեր ազգային եւ պետական շահերից:

– Պարոն Իշխանյան, Բակո Սահակյանի վերջին այցը Ֆրանսիա բավականին ցավոտ տարավ Ալիեւը, թեպետ առաջին անգամ չէր, որ Արցախի նախագահը մեկնում է Ֆրանսիա: Ըստ Ձեզ, ի՞նչն էր այս անգամ այդքան վրդովեցրել Բաքվին:

– Ես կարծում եմ, որ Ադրբեջանը հավատարիմ է իր քաղաքականությանը, եւ մենք չպետք է շատ ներքաշվենք Բաքվի կողմից հրահրվող քաղաքական ծուղակների մեջ: Մենք պետք է առհասարակ առաջնորդվենք այն ռազմավարական նպատակներով, որոնք այսօր որդեգրված են մեր կողմից: Իսկ այդ ռազմավարական նպատակները, բնականաբար, արտացոլվում են ոչ միայն Ֆրանսիա այցելությամբ, այլ նաեւ, բնականաբար, Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ քույր քաղաքների ամրագրամբ, ինչպես նաեւ՝ մշակութային, հոգեւոր եւ այլ ոլորտների համագործակցությամբ: Այնպես որ, Ադրբեջանի նմանատիպ հիստերիային չպետք է որեւէ ձեւով արձագանքել: Ես կարծում եմ, որ մենք կարողացել ենք միշտ մեր առջեւ խնդիրները այդ առումով ճիշտ դնել, ճիշտ գնահատել եւ կարողանալ համապատասխան քայլեր իրականացնել: Իսկ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա եւ այլ երկրներ այցելությունները մեր ռազմավարական նպատակների համատեքստում են:

– Ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել թշնամին` Նախիջեւանի սահմանում դիրքեր առաջ բերելով: Ռազմական լայնամասշտաբ գործողություններ վերսկսելու վտանգ, այնուամենայնիվ, կա՞:

– Ադրբեջանը 1995 թվականից այս կողմ երբեք էլ չի թաքցրել ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունները: Մենք միշտ էլ այդ մասին բարձրաձայնել ենք եւ մենք դրան ականտես եղանք 2016 թվականի ապրիլին: Կարծում եմ, որ ապրիլից հետո Ադրբեջանն ունի իր ռազմավարական նպատակները, որոնք մեզ համար շատ ակնհայտ են: Ինչ վերաբերում է Նախիջեւանի սահմանում դիրքեր առաջ տալուն, միայն մեկ բան կարող եմ շատ հստակ ասել` այդ ամենը չափազանց մտահոգիչ է եւ մեզ համապատասխան քայլերի պետք է ուղղորդի:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company