ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Իրավունք չունենք եւս մեկ անգամ հուսախաբ անել ժողովրդին

26 Նոյեմբեր 2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Արտաշես Մխիթարյանը ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրվել է պատգամավորության թեկնածու 11-֊րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզը։

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատուն նշեց, որ իր որոշումը պայմանավորված է երկրի անվտանգությանն առնչվող մտահոգություններով:

– Զինվորականները պե՞տք է զբաղվեն քաղաքականությամբ, շատերն այս հարցում այլ կարծիքի են՝ ելնելով որոշ օրինակներից:

-Որպես դաշնակցական` քաղաքականությունից երբեք հեռու չեմ եղել, միշտ հետաքրքրվել եմ: Իհարկե, Սահմանադրության համաձայն` քանի որ զինվորականը չի կարող քաղաքականությամբ զբաղվել, ես ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել: Նախքան զինվորական դառնալը` եղել եմ Լենինականի քաղաքային և Շիրակի շրջանային խորհրդի պատգամավոր: Այնպես որ` քաղաքականությամբ զբաղվելն ինձ համար նորություն չէ, պարզապես 25 տարի քաղաքական ակտիվ գործունեությունս հետաձգվել է: Հիմա որոշել եմ զբաղվել դրանով, քանի որ պետության անվտանգության, բանակի, Արցախի հարցերով ասելիք ունեմ, որը օգտակար կլինի: Կարծում եմ՝ հայկական բանակում 25 տարվա ծառայության փորձով, գիտելիքներով օգտակար կլինեմ ԱԺ-ում:

– Ո՞րն է լինելու օրենսդրական այն փոփոխությունը, որն ԱԺ-ում լինելու պարագայում առաջարկելու եք` որպես զինվորական:

-Զինապարտության և զինվորական ծառայության վերաբերյալ օրենքներում փոփոխություններ եղան` մտցված է պահեստազորի ծառայությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ պահեստազորում հաշվառված մեծաթիվ մարդիկ կցագրումից դուրս են մնում, որովհետև սահմանված է հստակ թվաքանակ, ճիշտ կլինի, որ աշխարհազորայինների վերաբերյալ ևս որևէ որոշում կայացվի, և նրանցից կազմավորվեն առանձին ստորաբաժանումներ` սահմանային տարիքը լրացածներից, որոնց հանել են հաշվառումից, բայց նրանց առողջական վիճակը և պատրաստվածությունը թույլ են տալիս պատերազմական իրավիճակում օգտակար լինել: Որպեսզի թշնամուն պարտադրենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք հակահարվածի: Պետք է ձևավորենք համաժողովրդական բանակ: Իհարկե, հիմնական հարվածը ժամկետայիններն են իրենց վրա վերցնում, բայց նրանց ուժերն անսպառ չեն, աշխարհազորայինների կարիք կզգացվի երկարատև պատերազմում: Եթե ես ընտրվեմ պատգամավոր, սա կլինի իմ առաջնահերթությունը:

– Ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը տա Դաշնակցությանը:

– Վտանգը միշտ մեր գլխին կախված է, և այդ դեպքում, ինչպես ասում են, «պահապան շներ» են հարկավոր, որ վտանգի դեմն առնեն: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այդ «պահապան շները» դաշնակցականներն են: Այ հենց սրա համար պետք է ընտրեն, որպեսզի վտանգի ժամանակ իրենց կողքին կանգնեն, իրենցից առաջ կանգնեն, որպեսզի վտանգն իրենց չհասնի: Բոլոր ժամանակներում այդ վտանգի դեպքում Դաշնակցությունն է կանգնած եղել և կշարունակի կանգնել: Արցախի, երկրի անվտանգությունն ապահովելու համար հարկավոր են դաշնակցական գաղափարներով անհատներ:

– Անվտանգության խնդիրը, անշուշտ, կարևոր է, բայց ժողովրդին այսօր հետաքրքրում է նաև սոցիալական հարցերի լուծումը, որից ևս կախված է երկրի անվտանգությունը: Եթե մարդիկ շարունակեն արտագաղթել…

-Ես` որպես զինվորական, լավ գիտեմ զինծառայողների, ազատամարտիկների, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը: Ինձ համար` որպես պահեստազորի գնդապետի, կարևոր են զինծառայողների սոցիալական ապահովության, թոշակների բարձրացման հարցերը, բնակարանային խնդիրը: Ասում են՝ 122 հոգու բնակարան են տվել, բայց դրանք նոր չեն կառուցվել, պարզապես նոր են որոշել մասնավորեցնել ավելի վաղ տրված բնակարանները: Ինչ վերաբերում է հարյուրավորներին, որ հերթի են կանգնած, քանի՞ հոգու են տվել բնակարան: Կամ` վերջին անգամ ե՞րբ է բարձրացվել զինծառայողի թոշակը:

– Խաղաղության ժամանակ մեզ ինչո՞ւ չի հաջողվում համախմբվել, փոխարենը պատերազմի ժամանակ կուսակցական պատկանելությունը հետին պլան է մղվում:

-Պատերազմում թշնամին մեկն է: Գիտակցում ենք, որ դարերով պարտվել ենք պառակտվածության պատճառով, որ դաս պիտի քաղենք: Բայց հենց խաղաղվում է, սկսում ենք իրար միս ուտել: Խաղաղության ժամանակ սոցիալիստը չի կարող լիբերալի հետ համախմբվել մի գաղափարի շուրջ: Եթե ես ասում եմ՝ սոցիալական արդարություն, եկամտի ճիշտ բաշխում, իսկ նրանք՝ ազատ շուկա, ով ինչ կարող է, թող թալանի, ինչպե՞ս կարող է ընկերվարն ազատականի հետ համերաշխ ապրել: Ըստ իս՝ ներքին գզվռտոցն ազդեցության, բիզնես շահի համար է, որը չի փոխվելու, քանի դեռ իշխանության գլխին կանգնած են ազատականները: Դրա համար ընկեր Հրանտը, Ռուստամյանը միշտ ասել են՝ Դաշնակցության նպատակն ամբողջական իշխանությունը վերցնելն է, որ կարողանանք ընկերվարական հասարակարգ ձևավորել, որ սոցիալական արդարությունը լիակատար լինի, եկամուտների բաշխումը՝ ճիշտ:

– Այսօր Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Ժողովուրդը շատ էր հուսահատված, և մի փոքր հույս տվեցին, ու այդ ոգևորության ներքո իշխանության եկան այսօրվա իշխանավորները: Ես չեմ ուզում, որ հուսահատություն լինի. եթե ևս մեկ անգամ ժողովուրդը հուսահատվեց, եթե նոր իշխանությունը ձախողվեց, երիտասարդներին երկրում չի լինի պահել, և անվտանգության հետ կապված լուրջ խնդիր կունենանք: Դրա համար, որպեսզի ժողովուրդը խաբված չզգա իրեն, կուզեմ, որ այս իշխանությունները հաջողեն: Միայն սրա համար, որովհետև շատ է խաբվել մեր ժողովուրդը:

-Կորցնելուց խոսեցինք, պատերազմն ի՞նչ տվեց, ի՞նչ վերցրեց:

-Պատերազմը տվեց ընկերություն, և կորցրեցի ընկերներ: Պատերազմն ինձ նաև հպարտություն տվեց:


Կենսագրությունը՝

-1990-95թթ. ընտրվել է Լենինականի քաղաքային և Շիրակի շրջանային խորհրդի պատգամավոր:

-1990-94թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտի պաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին`

– 1990-92թթ. ՀՅԴ կամավորական ջոկատների կազմում՝ ջոկատի ազատամարտիկ, Գյումրիի ՀՅԴ ջոկատի փոխհրամանատար, հրամանատար,

– 1992-94թթ. ՊԲ Շուշիի (ՀՅԴ) առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի շտաբի պետ:

1994թ. մայիսի 12-ի հրադադարից հետո մինչև 2017թ. հունվար ծառայել է ՀՀ զինված ուժերում և զբաղեցրել տարբեր հրամանատարական պաշտոններ՝

– 1994-96թթ. ՊԲ 77 առանձին մոտոհրաձգային գումարտակի (38043 զորամաս) շտաբի պետ,

– 1996-97թթ. սովորել է ՌԴ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական «Վիստրել» դասընթացներում (մոտոհրաձգային, տանկային գնդի հրամանատար),

– 1997-98թթ. ՊԲ 6 պաշտպանական շրջանի շտաբի պետ, ՊԲ 5 ՊՇ հրամանատարի տեղակալ,

– 1998-99թթ. 5 ԲԿ 7 ամրացված շրջանի շտաբի պետ,

– 1999-2001թթ. ՊԲ 7 պաշտպանական շրջանի շտաբի պետ, 2001-03թթ. ՊԲ 6 պաշտպանական շրջանի շտաբի պետ,

– 2003-08թթ. դիվիզիայի օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ,

– 2008-17թթ. ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ:

ՀՀ զինված ուժերի կազմում 2017թ. կազմավորված պահեստային կամավորական 377 առանձին հրաձգային գումարտակի շտաբի պետն էր, որի կիրառումը նախատեսված էր միայն ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում:

Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, ԱՀ «Արիության» և «Շուշիի ազատագրման», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով և այլն:

Զրուցեց Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company