ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Ամենակարևորը պետական գերակա շահն է

27 Նոյեմբեր 2018

Yerkir.am-ը ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Կարինե Բաբայանի հետ զրուցել է ընտրապայքարի, ծրագրերի ու անելիքների մասին: Նա 2010 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունում` որպես փորձագետ:


– Դաշնակցությունն այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որն ունի ձախակողմյան՝ սոցիալիստական ուղղվածություն։ Մյուսներն իրենց հայտարարում են ազատական։ Ձեր կարծիքով` արդյո՞ք մեր ընտրողը տեսնում է այդ տարբերությունը կամ կարևորում այդ հանգամանքը։ Կուսակցությունը, լինելով ձախ, երկար տարիներ համագործակցել է ազատական ուժերի հետ։ Հակասություն չե՞ք տեսնում։

– Իմ կարծիքով` այսօր մեր ընտրողի համար մի փոքր դժվար կլինի կողմնորոշվել` կարևո՞ր է այդ հանգամանքը, թե՞ ոչ, նույնիսկ` տեսնել տարբերությունը: Ինչպես նշեցիք, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սոցիալիստական ձախակողմյան կուսակցություն է, սակայն հաճախ կողմ է լինում լիբերալ բնույթի օրենքների ընդունմանը: Մենք հասկանում ենք, որ աղքատ երկրում սոցիալիզմի գաղափարների սխեմատիկ ընկալումն ու հետապնդումը կարող են հանգեցնել ժողովրդի տարանջատման, իսկ մենք ձգտում ենք ներքին համերաշխության: Այդ իսկ պատճառով նախ մեր երկիրը պետք է տնտեսապես զարգացնել, ներդրումների համար դարձնել հետաքրքիր` որդեգրելով համադրված մոտեցումներ: Նույն տրամաբանությամբ՝ այսօր աջ կուսակցություններն էլ, ելնելով նշածս հանգամանքից, սոցիալական բնույթի օրենքների օգտին են հաճախ քվեարկում: Այո՛, կուսակցությունը որոշ հարցերի շուրջ համագործակցում է ազատական ուժերի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք շեղվել ենք մեր ձախակողմյան՝սոցիալիստական ուղղվածությունից: Ունենալով բազմամյա քաղաքական փորձառություն` համոզված ենք, որ ամենակարևորը պետական գերակա շահն է՝ ազգայինի, հավատքի, պետականության, արժեքների պահպանումը, մեր երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունը: Այդ իսկ պատճառով, որոշ հարցերում ունենալով տարաձայնություններ, կուսակցությունն այսօր աշխատում է փոխզիջումների եւ փոխըմբռնման սկզբունքով:

– Հայաստանում շատ սուր է քաղաքական պայքարը, սակայն այն չունի որևէ գաղափարական կամ ծրագրային երանգ։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ ծրագրերի ժամանակն անցել է, և մարդիկ այսուհետ ընտրելու են բացառապես PR-ի կամ արտաքին էֆեկտների ազդեցության ներքո։

– Ձեր նշած գործոնները ժամանակավոր բնույթ են կրում: Որպես նորույթ, այո՛, այդ հնարքները հետաքրքիր են: Բայց ես համոզված եմ` գիտակից հանրությունը շատ լավ հասկանում է, որ այդ հնարքներով հնարավոր չէ երկիր կառավարել, լուծել տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային լուրջ խնդիրներ, դրա համար անհրաժեշտ են գաղափարական, ծրագրային լուծումներ, ազգային ռազմավարություն:

-Հանրությունը պահանջում է երիտասարդ և նոր կադրեր։ Արդյո՞ք Դաշնակցությունը նույնպես գնում է երիտասարդացման ճանապարհով։

-Դա բնական պահանջ է, բայց մեր հանրությունը բաղկացած է տարիքային տարբեր խմբերից, չի կարելի տարանջատել նրանց: Ավագներն իրենց կենսափորձով պետք է օգնեն միջին տարիքային խմբին: Միջին սերունդն այն շարժիչ ուժն է, որն այսօր ունի մասնագիտական, աշխատանքային ժամանակակից հմտություններ: Նա աշխատում, ստեղծագործում է` դառնալով երիտասարդների համար այն ուղեկիցը, որի փորձի հիման վրա էլ վերջիններս պետք է կառուցեն իրենց ապագան` ստանալով որակյալ կրթություն: Միջին սերնդի վրա բավականին մեծ պատասխանատվություն է ընկած, այս շերտը պետք է երիտասարդներին հնարավորություն տա կայանալու, ապահովի նրանց առաջընթացը: Երիտասարդներն էլ փոքրերի համար պետք է ապահովեն անձի ձևավորման ու զարգացման նորմալ միջավայր, երջանիկ մանկություն: Անընդունելի է ցանկացած խմբի օտարումը:

– Կուսակցության վարկանիշը, տարբեր գնահատականների համաձայն, այնքան էլ բարձր չէ: Չի՞ խանգարում Ձեզ այդ հանգամանքը քարոզչության ընթացքում:

-Դաշնակցությունը իր պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ ունեցել է դժվարություններ, նրա քայլերը արժանացել են հակասական գնահատականների, բայց, ունենալով ամուր հիմք և իմաստնություն, կարողացել է դրանք հաղթահարել: Այսօրվա դժվարությունները նույնպես մեզ համար հաղթահարելի են:

-Քարոզչության ժամանակ շատ է խոսքը և, ցավոք, քիչ միտքը։ Կարո՞ղ եք շատ կարճ և հստակ ասել՝ ինչո՞ւ ընտրել Ձեզ, ինչո՞ւ ընտրել Դաշնակցությանը։

-Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարախոսական հիմքը Ազատ, Անկախ, Միացյալ հայրենիքի կերտման նպատակադրումն է: Դա հենց այն բանաձևն է, որի շնորհիվ հայ մարդը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները, արհավիրքները, հասել է հաջողությունների ու ապրում է այսօր: Ազատ ասելով` նկատի ունեմ հայ քաղաքացու ազատությունը, առանց նսեմանալու, նախընտրած աշխատանքի շնորհիվ արժանապատիվ ապրելը, հոգեպես չստրկանալը: Անկախ ասելով՝ հասկանում եմ, որ մեր երկիրը պետք է իր ազգային, մարդկային ներուժով ստեղծի այնպիսի տնտեսություն, այնպիսի ինքնուրույն կյանք, որ կախման մեջ չլինի այլ երկրներից և դրա արդյունքում ունենա վճռորոշ ձայն ու ազդեցություն տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վրա: Եվ միացյալ ասելով` նկատի ունեմ մեր էթնիկական ծագումը, պատմական հայրենիքը, սերունդների համերաշխությունը, լեզուն, մշակույթը: Անհրաժեշտ է ընտրել Դաշնակցությունը՝ հիմք ընդունելով մեր կուսակցության գաղափարախոսությունն ու նախընտրական ծրագիրը:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company