ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • ԱԺ ընտրութիւններ 2018

ՀՅԴ-ն սոցիալական արդարության հաստատման առաջամարտիկն է լինելու

29 Նոյեմբեր 2018

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակով թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Ստեփանյանը:

Ծնվել է 1976 թ. Ջավախքի Ղադոլար գյուղում: 1998 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, իսկ 2001 թ. նույն բուհի ասպիրանտուրան՝ Հայոց պատմություն մասնագիտությամբ: 2001-2006 թթ. վերադարձել է Ջավախք և հիմնադրել ու ղեկավարել Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալությունը: Նույն տարիներին համակարգել է Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների խորհրդի գործունեությունը: 2006-ից դասավանդում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնում: 2016-2017 ուստարվանից Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հրավիրված դասախոս է: 2004 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, 2018թ.՝ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

-Ինչո՞ւ եք որոշել ԱԺ ընտրություններին առաջադրվել ՀՅԴ ցուցակով:

– Ծանր փորձություններ են սպասվում: Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները դրանց վառ ապացույցն են: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` որպես դերակատար և պատասխանատվությունից չխուսափող կուսակցություն, որոշել է հանձնառություն ստանձնել, ես էլ` որպես դաշնակցական, պատրաստակամություն եմ հայտնել մասնակից լինելու այդ հանձնառությանը:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

– Դաշնակցությունը` որպես, թերևս, ամենակայացած գաղափարական-քաղաքական կազմակերպություն, կարող է և պետք է հետամուտ լինի մեր երկրի ներքին և արտաքին բազմապիսի խնդիրների լուծմանը: Անձամբ ես` որպես կրթության ոլորտի մասնագետ, կարող եմ օգտակար լինել Հայաստանի կրթական համակարգի բարելավմանը: Լինելով ջավախքցի, երկար տարիներ աշխատելով Ջավախքում` խորապես ծանոթ եմ Հայաստանի համար շատ զգայուն Ջավախքի հիմնախնդիրներին, հայ-վրացական հարաբերությունների առկա բացերին: Կարծում եմ` գոյություն ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներում հայ-վրացական համագործակցությունն այլընտրանք չունի: Ես էլ կարող եմ մեծապես օգտակար լինել հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործընթացներին:

-Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

– Անկախ տարբեր մարդկանց ունեցած տարբեր քաղաքական համակրանքներից` կարծում եմ, որ բոլորն էլ ներքին համոզմունք ունեն, որ ՀՅԴ-ն անհրաժեշտ լրացուցիչ որակներ է հաղորդում մեր երկրի խորհրդարանին: Որպես սոցիալիստական կուսակցություն` ՀՅԴ-ի դերակատարությունն առանցքային է լինելու երկրում սոցիալական արդարության հաստատման տեսանկյունից: Դեռևս ամիսներ առաջ մեր կուսակցությունը հրապարակել է սոցիալ-տնտեսական գործունեության հայեցակարգը, որի հիմքում ընկած են տնտեսական և սոցիալական բնագավառների երեք հիմնարար արժեքներ՝ ազատությունը, արդարությունը և համերաշխությունը: Որպես ազգային կուսակցություն` Դաշնակցությունը լուրջ անելիքներ ունի: Գաղտնիք չէ, որ համաշխարհայնացման այս դարաշրջանում Հայաստանում վտանգված են մի շարք ազգային արժեքներ՝ հայ ավանդական ընտանիքը, Հայ Առաքելական եկեղեցին, թիրախում կարող է հայտնվել նաև «Ազգ-բանակ» հայեցակարգը: Կարծում եմ` այս բոլորը և բազում այլ ազգային արժեքներ իրավական պաշտպանության կարիք ունեն:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ եւ մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

– Արդեն հայտարարվել է, որ Դաշնակցությունն առաջիկա ընտրություններից հետո կոալիցիայի մեջ չի մտնելու որևէ ուժի հետ: Քանի որ ժողովրդի նախատրամադրվածությունից ակնհայտ է, թե որ ուժն է հաղթելու այս ընտրություններում, Դաշնակցությունը խորհրդարանում հանդես է գալու որպես ընդդիմություն: Եվ մեր փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ կկառուցվեն այդ տրամաբանությամբ:

– Ո՞ր հարցերն են, որ առաջնահերթ եք համարում մեր երկրի համար, ի՞նչ է անում ՀՅԴ-ն այս ուղղությամբ եւ ի՞նչ է պատրաստվում անել, եթե կրկին դառնա խորհրդարանական կուսակցություն:

– Մեր երկրի համար կան մի շարք առաջնահերթ խնդիրներ, բայց ես կառանձնացնեի երեքը, որոնք ուղղակի առնչվում են մեր ազգային անվտանգությանը: Արցախի խնդիրը, և այստեղ մենք ուղղակի պարտավոր ենք երաշխավորել հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը: Սա ազգային անվտանգության լուրջ հարց է, և ՀՅԴ-ն իր վճռական խոսքն ունի ասելու: Արդարության խնդիրը. մեր երկրում նախորդ տարիներին տեղի ունեցած և այսօր էլ շարունակվող արտագաղթի հիմնական պատճառը անարդարությունն է՝ սոցիալական անարդարությունը, իրավական անարդարությունը, տնտեսական անարդարությունը: Ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթը կանխելու համար մեր երկրում օր առաջ պետք է հաստատվի արդարություն: Իմ կարծիքով` անվտանգության խնդիր է նաև սերունդների հայեցի դաստիարակության, ազգային կրթության ապահովումը: Կրթական համակարգի աղավաղումը և խաթարումը, դաստիարակության ճիշտ ուղուց շեղվելը անդառնալի ծանր հետևանքներ կարող են ունենալ: ՀՅԴ-ն առաջինն այս խնդիրների շեփորահարն է լինելու խորհրդարանում:

-Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

– Եթե ՀՅԴ-ի հասցեին հնչող մեղադրանքներն ունեն առարկայական հիմնավորում, պետք է ընդունել: Մեր կուսակցության ղեկավարության կողմից այս մոտեցման մասին, եթե չեմ սխալվում, տարբեր առիթներով հայտարարվել է: Օրինակ՝ կոալիցիային մաս կազմելու վերաբերյալ: Բայց հնչում են նաև քննադատություններ, որոնք խիստ ենթակայական են, որևէ աղերս չունեն իրականության հետ: Դրանց մի մասն, անշուշտ, անտեղյակության հետևանք է: Ենթակայական բնույթի քննադատությունների կարևոր բաժինը կազմում է քննադատողների` ի սկզբանե ունեցած հակադաշնակցական տրամադրությունը: Այդպիսի քննադատները դաշնակցականներին կարող են մեղադրել նույնիսկ հանուն հայ ժողովրդի զոհվելու համար:

-ՀՅԴ-ն մեր երկրի ամենահարուստ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: Որքանո՞վ են այդ գործոնները օգնում կուսակցության գործունեությանը եւ որքանո՞վ են դերակատար հենց խորհրդարանական գործունեության ժամանակ:

– Նախ ասեմ, որ իր 128 տարվա պատմության ընթացքում ՀՅԴ-ն միշտ չէ, որ եղել է խորհրդարանում: Սակայն հայ ժողովրդին հուզող հիմնախնդիրների վերաբերյալ ՀՅԴ-ի առաջարկած օրակարգն այնքան ընդգրկուն է, որ մեր կուսակցությունը խորհրդարանից դուրս էլ հսկայական անելիք ունի: ՀՅԴ պատմությունը փաստում է այդ մասին: Համահայկական խնդիրներ լուծելու փորձառությունը թերևս ամենակարևոր գործոնն է, որ կարող է մեծ դերակատարում ունենալ մեր խորհրդարանական գործունեության համար: Ինձ համար պակաս կարևոր չէ նաև ՀՅԴ-ի` սոցիալիստական կուսակցություն լինելու հանգամանքը: Մեր այս գաղափարախոսությամբ մենք Հայաստանում սոցիալական արդարության հաստատման առաջամարտիկն ենք լինելու:

-Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը՝ ժողովրդական շարժումը, եւ դրան հետեւած էյֆորիկ մթնոլորտը` դժվար կլինի քաղաքական ուժերի համար համոզել ընտրողին` վստահության քվե տալ իրեն: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել ընտրողին, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց ձեզ վստահի ընտրողը, ձեր ուժին ընտրի:

– Այս իրավիճակում իսկապես դժվար է լինելու գաղափարական ընտրություն կատարել: Բայց ընտրարշավի ընձեռած, թեև կարճ, հնարավորությունը պետք է լավագույնս օգտագործել մեր առաջիկա անելիքի մասին ընտրողներին տեղեկացնելու համար: Ես` որպես թեկնածու, բաց ճակատով եմ մոտենալու յուրաքանչյուր ընտրողի: Ջավախքում իրականացրած գործունեությունը, բուհի նվիրյալ դասախոսի անբիծ կենսագրությունը ինձ դրա իրավունքը տալիս են:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company