ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Վայ այն երկրին, որի Ազգային ժողովը մանկամիտներով պետք է ձևավորվի

29 Նոյեմբեր 2018

Քաղաքի տարբեր հատվածներում ընտրարշավի համար նախատեսված հատուկ ցուցանակների վրա պատռել են ՀՅԴ թեկնածուների պաստառները, կամ նրանց պաստառների վրա փակցվել են այլ, մասնավորապես` «Իմ քայլը» դաշինքի պաստառները: Նույն պատկերն այսօր նաև Քանաքեռ-Զեյթունում էր, որտեղ ՀՅԴ թեկնածուները հանդիպումներ էին անցկացնում:

Խնդրի մասին խոսեցինք ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Սպարտակ Սեյրանյանի հետ, ով մասնակցում էր Քանաքեռ-Զեյթունում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Սեյրանյանը նշեց, որ Հայաստանում ամենատարբեր ընտրություններից առաջ բոլորը խոսում են, որ ընտրարշավը պետք է անցնի բնական մթնոլորտում, որ բոլորին ձեռնտու է, որ ընտրությունները լինեն ծրագրերի և գաղափարների շուրջ, բայց, ցավոք, հերթական անգամ նկատում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ամենաբարձրն են խոսում քաղաքակիրթ քարոզարշավ անցկացնելու անհրաժեշտության մասին, առաջինը հենց նրանք են խախտում քաղաքակիրթ քարոզարշավի տրամաբանությունը:

«Հասարակությունն ինչ-որ մասերի բաժանել, հասարակության մի հատվածին մյուս հատվածի դեմ լարել, հասարակության մեջ ներքին թշնամիների փնտրտուք… Եվ այս բոլոր մոտեցումները ընդամենը մի բանի են հանգեցնելու:

Ընտրությունները երկու կարևորագույն հիմնախնդիր ունեն, մեկը` որոշում են, թե ո՞ր քաղաքական ուժը պետք է իշխանություն ունենա, և երկրորդ կարևոր հանգամանքը` եթե անգամ ընտրություններից առաջ հասարակությունում քաղաքական մրցապայքարի տրամաբանության ներքո իրար դեմ են լարվում, կամ մրցակությունն ինչ-որ տեղ նաև սահմաններն անցնում է, ընտրություններից անմիջապես հետո հասարակությունը պետք է կոնսոլիդացվի: Այսինքն` կարևորագույն չափորոշիչն ինձ համար այն չէ, թե այդ ընտրությունները լեգիտի՞մ են եղել, ընտրական գործընթացը եղել է թափանցի՞կ, արդա՞ր, թե՞ ոչ, որ քաղաքական ուժը քանի՞ տոկոս է ստացել, ո՞ր քաղաքական ուժն է իշխանություն ձևավորելու հնարավորություն ստանալու: Ինձ համար ամենակարևոր չափորոշիչը հետևյալն է` ընտրություններից հետո մեր հասարակությունն ավելի ուժե՞ղ է լինելու, թե՞ ավելի թույլ»,- ասաց Սեյրանյանը` հավելելով. «Ցավոք, այս քարոզարշավի ողջ տրամաբանությունն ինձ լավատեսության հիմքեր չի տալիս, որ ընտրություններից հետո մենք ունենալու ենք ընտրական գործընթացից ավելի ուժեղ դուրս եկող հասարակություն»:

Ըստ նրա` եթե քարոզարշավի ժամանակ ասում ես բառեր, նախադասություններ, չպիտի անցնես այն սահմանը, որ հետո եթե ուզենաս դիմացինին ձեռք մեկնել, նախ դու, ժողովրդական լեզվով ասած, երես ունենաս, դիմացինն էլ տեղ ունենա քո մեկնած ձեռքն ընդունելու: «Չի կարելի անցնել սահմաններ` լինեն ազգային խնդիրներ, լինեն Արցախին վերաբերող հարցեր և այլն: Չի կարելի մեկ-երկու քվեի համար անցնել սահմաններ, որոնք հետո շատ դժվար է լինելու վերականգնել»,- նշեց Սեյրանյանը:

Նա ընդգծեց, որ, սա ասելով, նկատի չունի միայն գաղափարական հարցերը: «Ես չեմ կարող լուրջ գաղափար ակնկալել որևէ ուժից կամ որևէ ուժի ռեյտինգային թեկնածուից, որն իր պաստառը տանում, փակցնում է մեկ այլ ուժի ներկայացուցչի պաստառի վրա: Երբ այսպիսի մանր գյադայություն, քաղաքական լակոտություն է արվում, ես չեմ կարող վստահել այդ քաղաքական ուժի գաղափարներին ու ծրագրերին: Եթե նա քաղաքական մրցապայքարի մեջ իրեն թույլ է տալիս նման պրիմիտիվ, լակոտական դիրքորոշում, ես չեմ կարող այլևս վստահել, որ նա ավելի կարևոր հարցերում շատ լուրջ գաղափարական, ծրագրային` չգիտեմ ինչերով է առաջնորդվում: Եվ, առհասարակ, անկախ նրանից` այդ ուժը գաղափարախոսություն ունի, թե չունի, ինձ համար նման վարվելակերպը ցույց է տալիս, որ նա ձևականություն է անում, խաբում է ժողովրդին: Որովհետև, եթե դու վստահ ես, որ քո գաղափարը ճիշտ է, դու դիմացինիդ չես հայհոյի, չես վարկաբեկի, դու քո պաստառը չես փակցնի դիմացինի պաստառի վրա, նրա պաստառը պատռելով` քոնը չես փակցնի վրան: Սա ոչ թե քաղաքական պրիմիտիվիզմ է, այլ նշանակում է, որ մարդիկ իրենց առաջ խնդիր են դրել` հաջողության հասնել ամեն գնով, և այդ ամեն գնի մեջ մտնում է նաև հասարակությունը պառակտելը»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը:

Մեր դիտարկմանը, որ այսօր թռուցիկներ բաժանելիս Քանաքեռ-Զեյթունում առաջադրված թեկնածու Գեղամ Մանուկյանն այցելեց «Իմ քայլը» դաշինքի շտաբներից մեկը` փորձելով պարզել` ինչո՞ւ են նման քայլի դիմում, շտաբում ներկաներից մեկը փորձեց այն վերագրել հենց դաշնակցականներին, նա պատասխանեց. «Մենք մեր պաստառը պատռե՞լ ենք, մեր պաստառի վրա փակցրել ենք նրա՞նց պաստառը: Որպեսզի նրանց պաստառը մեր պաստառի վրա փակցնեինք, նախ նրանց պաստառը պետք է ունենայինք, չէ՞: Ինչպես որ նրանք մեր պաստառները չունեն, այնպես էլ մենք` նրանցը: Հետևաբար` ավելի տրամաբանական է, որ եթե նրանց պաստառը փակցված է մեր պաստառի վրա, ապա հենց նրանք են փակցրել: Եթե իմ դիմացինը ինչ-որ սխալ քայլ է անում և տղամարդավարի ասում է` այո, արել եմ, էլ չեմ անի, կամ` լավ եմ արել, էլի եմ անելու, երկու տարբերակն էլ ես կարող եմ հասկանալ, բայց երբ անում է ու ասում` ես չեմ արել, դա արդեն քաղաքական մակարդակ չէ, չափահաս մարդու մակարդակ չէ: Այդ մակարդակը մանկական էլ չէ: Եվ եթե մանկամիտ մտածելակերպով ուզում են Ազգային ժողով ղեկավարել, վայ այն երկրին, որի Ազգային ժողովը մանկամիտ մտածելակերպով մարդկանցով պետք է ձևավորվի»:

Մեր հարցին, թե Դաշնակցությունն, առհասարակ, այս ընտրություններում հաղթանակելու շանսեր ունի՞, Սեյրանյանը պատասխանեց. «Որևէ քաղաքակն ուժ չպետք է գնահատի իր շանսերը: Ես կարծում եմ` հասարակությունը լուրջ շանս ունի այսօր ձևավորելու լուրջ խորհրդարան` իր առջև կանգնած խնդիրները լուծելու համար: Եվ եթե Դաշնակցությունը քիչ քվե հավաքի, դա Դաշնակցության խնդիրը չի լինելու, դա լինելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խնդիրը»:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company