ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

ՀՅԴ-ն ասելիք և անելիք ունեցող կուսակցություն է

30 Նոյեմբեր 2018

Yerkir.am-ի զրուցակիցն է 2006 թվականից ՀՅԴ անդամ, ֆիզիկոս Վահե Առաքելյանը: ԱԺ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ վարկանիշային թեկնածուի հետ զրուցել ենք ՀՅԴ նախընտրական ծրագրի, առաջնահերթությունների, երկրում ստեղծված իրողության պայմաններում կուսակցության գործունեության մասին:

-Ինչո՞ւ եք որոշել առաջադրվել ՀՅԴ ցուցակով:

– ԱԺ արտահերթ ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու առաջարկը ստացել եմ Չարենցավանի` մեր կոմիտեից։ Այդ օրակարգով գումարված ընկերային հավաքի ժամանակ իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին կոմիտեության իմ բոլոր ընկերները, և նման պարագայում, ինչպես ասում են, այլ բան չէր մնում, քան համաձայնելը։ Համարում եմ, որ ունեմ բավարար կարողություններ, և այո, ինձ տեսնում եմ ԱԺ պատգամավորի կարգավիճակում։

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

– Հայաստանում խնդիրներ կան գրեթե բոլոր ոլորտներում, որոնք հրատապ լուծումների կարիք ունեն, բայց եթե, ըստ առաջնահերթության, դասակարգելու լինենք, ապա, իհարկե, առաջնային է սոցիալ-տնտեսականը։ Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ շատ այլ խնդիրների լուծումը կթեթևանա։

Ընտրվելու դեպքում հետևողական եմ լինելու պարտադիր կուտակային համակարգից «պարտադիր» բաղադրիչի վերացման հարցում, որն, ի դեպ, հայտարարվել է հակասահմանադրական։ Նաև` որպես տարածքային վարկանիշային թեկնածու ընտրվելու պարագայում բարձրաձայնելու եմ այն խնդիրների մասին, որոնք կհուզեն Կոտայքի մարզի բնակիչներին։ Չեմ թաքնվելու, կլինեմ միշտ հասանելի, ինչի համար էլ հայցում եմ իմ համաքաղաքացիների և Կոտայքի մեր ընտրողների քվեն։ 2-րդն եմ 3-րդ քվեաթերթիկում։

-Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

– Այո, անհրաժեշտություն է, և համոզված եմ, որ ներկայացված կլինի խորհրդարանում։ ՀՅԴ-ն հայաստանյան քաղաքական իրականության մեջ ամենահարուստ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: ՀՅԴ-ն ասելիք և անելիք ունեցող կուսակցություն է։ Չկա այնպիսի խնդիր, որի լուծման տարբերակը մենք չունենանք։

-Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ , մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

– Դաշնակցության համար այլ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները երբեք պայմանավորված չեն եղել համակրանքով կամ հակակրանքով, կամ էլ նրանով, թե որտեղ է գտնվում տվյալ քաղաքական ուժը՝ իշխանության մե՞ջ, թե՞ ընդդիմության։ Դաշնակցությունը, հավատարիմ իր սկզբունքներին և գաղափարախոսությանը, մշտապես Հայաստանի քաղաքական օրակարգ է բերել սեփական պատկերացումները և, նորանկախ Հայաստանի վերջին 28 տարիների ընթացքում երբևէ չունենալով ամբողջական իշխանություն, հանդես է եկել այլ քաղաքական ուժերի ուղղված կոչով` համախոհությամբ լուծել առկա խնդիրները։

– Ո՞ր հարցերն են, որ առաջնահերթ եք համարում մեր երկրի համար, ի՞նչ է անում ՀՅԴ-ն այս ուղղությամբ եւ ի՞նչ է պատրաստվում անել, եթե կրկին դառնա խորհրդարանական կուսակցություն:

– Առաջնահերթ հարցերից մեկի մասին արդեն ասացի։ Մյուսը, որ կառանձնացնեի, Արցախի հիմնահարցն է։ Այստեղ պետք է գծվի «կարմիր գիծ», որը, անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի ուժեր կգան իշխանության, հայկական կողմից բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաները չպետք է անցնեն։ Ավելի պարզ ասած՝ հայկական կողմը չպետք է ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որում ազգերի ինքնորոշման սկզբունքը կստորադասվի կամ առաջնային չի համարվի։ Պետք է օրակարգում պահվի նաև, ըստ անհրաժեշտության, Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական փոխօգնության պայմանագիր ստորագրելու դրույթը։

– Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից քննադատություններ են հնչում, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

– Նորմալ, եթե խոսքը վերաբերում է առողջ, այլ ոչ թե կեղծիքով ու հայհոյանքով «համեմված» քննադատություններին։ Քննադատությունների մեծ մասը կապված է տարբեր քաղաքական ուժերի հետ փոխհարաբերություններին և հատկապես կոալիցիոն գործընկերությանը։ Հաճախ ենք լսում` երեկ նրա հետ էիք, այսօր՝ սրա, բայց ոչ ոք չի ասում, որ երեկ ու այսօր այս մարդիկ նույն բանն են ասում, և դեռ հարց է, թե ով է ում միացել։ Օրինակները բազմաթիվ են` հայ-թուրքական արձանագրությունները, երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցումը, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը և այլն։

Ինչ վերաբերում է կոալիցիաներին, ապա ավելին ասել չեմ կարող, քան այն, ինչ արդեն հայտարարել են մեր ընկերները, որ Դաշնակցությունն այլևս մաս չի կազմի իշխանությանը, եթե ազդեցություն չունենա որոշումների կայացման վրա։

– ՀՅԴ-ն մեր երկրի` ամենահարուստ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: Որքանո՞վ են այդ գործոններն օգնում կուսակցության գործունեությանը եւ որքանո՞վ են դերակատար հենց խորհրդարանական գործունեության ժամանակ:

– Եթե փորձառությունը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, ապա կազմակերպվածությունն ապահովում է այդ անհրաժեշտ ժամանակը։ Կարծում եմ` մեր ծրագրերն ու գաղափարները բռնել են ժամանակի քննությունը, իսկ Կանոնադրությունն ու ժողովների որոշումները մեր կազմակերպական բոլոր օղակների, այդ թվում` ԱԺ ՀՅԴ խմբակցության համար, հստակ սահմանում և նախագծում են գործունեության դաշտն ու լիազորությունները։ Այստեղ պետք է կարևորել նաև վերադաս մարմինների հաշվետվողականությունը շարքերին։

– Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխությունը, հետհեղափոխական էյֆորիան, դժվար կլինի ուժերի համար համոզել ընտրողին, վստահության քվե խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել ընտրողին, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց Ձեզ վստահի ընտրողը, ձեր ուժին ընտրի:

– Իսկ դաշնակցականի համար ե՞րբ է հեշտ եղել, որ հիմա էլ դժվար լինի։ Կարծում եմ` մեզ համար առանձնապես տարբերություն չկա` ընտրակաշառքով ու վերահսկողությամբ, թե` հետհեղափոխական էյֆորիայով է ընտրություն անցկացվում, իսկ ընտրողին մեր առաջարկը չի փոխվել` զարգանալ՝ չզիջելով։

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company