ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Մենք հաճախ անկարելին կարելի ենք դարձրել

30 Նոյեմբեր 2018

Հանրային ռադիո. «Ժամանակի վկան» հայագիտական հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Հաղորդաշարի սղագրությունն ամբողջությամբ.

Ժամանակի վկան հայագիտական հաղորդաշար: Մնայուն արժեքներ, հարափոփոխ ժամանակներում:Մեր պատմությունը նոր լույսի ներքո: Հաղորդումը վարում է հաղորդաշարի հեղինակ՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:

Իրինա Բարսեղյան-Կրպեյան
Այս հաղորդաժամին. Անդրադարձ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնապես հաստատվելը Հայաստանում, Դաշնակցական առաջին կամավորական ջոկատների կազմավորումը, Լեռնային Ղարաբաղում, Գետաշենի ենթաշրջանում եւ Շահումյանի շրջանում ինքնապաշտպանության կազմակերպումը եւ այլ մանրամասներ՝ ավելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Ինչպես նաեւ պատմության վերարժեւորումը եւ պատմական դասերի գնահատականը: Լսենք դեպքերի մասնակից, ականատես, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ, 90- ական թվականներին ՀՅԴ մարտական պատասխանատու Հրանտ Մարգարյանին:

-Հայաստան գալու որոշումը կայացրել եմ 1988 թվականի առաջին ցույցերի ժամանակ: Երբ առաջին ցույցերը եղան եւ մենք արտասահմանում տեսանք այդ ցույցերը, գուցե հենց առաջին ցույցից հետո ես որոշեցի որ պետք է Հայաստան գամ: Իմ տրամադրության մասին հայտնեցի ժամանակի մեր կուսակցության, Դաշնակցության ղեկավարությանը եւ 1990 թվականի սկզբին, ընտանիքովս հայտնվեցի Հայաստանում` իբրեւ Դաշնակցության Բյուրոյի գործիչ: Բայց միաժամանակ ունեի պատասխանատվություն Ղարաբաղյան ազատամարտի ուղղությամբ: Խմբերի, մարտական գործի կազմակերպման իմաստով: Դաշնակցությունը նոր էր բացահայտվել Հայաստանում, 90 թվականի օգոստոսին, միաժամանակ առաջին դեպքերը տեղի ունեցան Շահումյանում, ուր հրազենի կրակոց կար եւ առաջին զոհերը եղան Շահումյանում եւ Գետաշենում: Շահումյանի շրջանի ղեկավարությունից որոշ անձինք դիմեցին մեզ` Դաշնակցությանը, օգնության ակնկալիքով: Մենք արդեն սկսել էինք մեր կոմիտեների մակարդակով մարտական որոշ պատրաստվածություն, դաստիարակություն տալու, մարզումներ կատարելու աշխատանքները: Ձեւավորվում էին առաջին խմբերը, խմբավորումները: Նախքան դա կային որոշ կապեր, բայց դրանք կազմակերպված բնույթ չունեին: Առաջին խմբերը, 1990թ սեպտեմբեր 2-ին, Հայաստանից մեկնեցին Շահումյան: Եթե չեմ սխալվում, շուրջ 40 հոգի զինված՝ ուղղաթիռով իջան Շահումյանի անտառներում եւ մեր առաջին հենարանը, բազան ստեղծվեց այնտեղ: Այնտեղ սկսեցինք Շահումյանի տղաներին մարզելու, տեղի ուժերին մարզելու, մարզված խմբերին զինելու, եւ ինքնապաշտպանությանը կազմակերպված բնույթ տալու գործը: Բայց միաժամանակ քաջ գիտակցում էինք, որ Շահումյանը պաշտպանելու համար մեզ անհրաժեշտ էր ներկայություն լինել եւ կազմակերպել նաեւ Գետաշենի եւ Մարտունաշենի պաշտպանությունը: Ցավոք սրտի, առաջին զոհերը, որ եղել էին Գետաշենում, շատ վատ էր ադրադարձել եւ տեղի բնակչությունը մերժում էր որեւէ մարտական ուժի ներկայությունն իր շրջանում: Դա լուրջ խնդիր էր: Թաթուլը մտավորական զինվոր էր, մտավորական ազատամարտիկ էր: Հիշում եմ մենք զինված գնացինք Շահումյան: Թաթուլը նաեւ մի ճամպրուկ դասագրքով ուղղվեց դեպի Գետաշեն: Նա, ի զարմանս ինձ, շատ արագ գյուղում ընդունելի դարձավ, դժվարությամբ բնականաբար, բայց դարձավ: Իբրեւ ուսուցիչ աշխատեց եւ կարողացավ ձեւավորել առաջին խմբակները: Մենք, երկրորդ, երրորդ, չորրորդ ազատամարտիկին էլ ուղարկեցինք այնտեղ, իբրեւ ուսուցչի օգնական, ուսուցչի անվան տակ` Արթուր Կարապետյանին, որ զոհվեց Գետաշենում, Արամ Պողոսյանին եւ էլի երիտասարդ ուսանող տղաների՝ բոլորն էլ կրթված, զարգացած: Այդպես Գետաշենում ձեւավորվեց առաջին ինքնապաշտպանական խումբը: Առաջին գործը, որ մենք հաջողեցրինք, անթել կապն էր կամ ռադիոկապն էր, կամ ռացիան, որը մի կողմից հնարավորություն էր ստեղծում կապ հաստատել Գետաշենի եւ Երեւանի, մյուս կողմից Գետաշենի եւ Շահումյանի միջեւ: Երկրորդ գործը, որ արեցինք Գետաշենին գրեթե կպած երկրորդ ավան՝ Մարտունաշեն ուղարկեցինք մի նոր խումբ, հիմնականում Արաբոյի ջոկատի տղաներից բաղկացած՝ Դեդի գլխավորությամբ: Դեդը կայացած մտավորական էր, տարիքով մեծ էր, բայց հակառակ դրան ուներ մարտական կեցվածք, մարտական էր իր ողջ էությամբ: Գուցե կարճ ժամանակ էր սեպտեմբերից մինչեւ Գետաշենի անկումը, բայց հսկայական գործ կատարվեց: Գյուղի դիմադրությունը, վախը ինքնապաշտպանությունից կարծես կոտրվել էր, եւ հակառակ տրամադրություն էր զարգանում` ինքնավստահություն, որ պաշտպանված են եւ կարող են դիմանալ: Բնականաբար, մենք կարող էինք պաշտպանվել մեր նման ուժի հարաբերությամբ, այսինքն ադրբեջանցիների ուղղությամբ էր այդ պաշտպանությունը: Իսկ երբ Գետաշենի անկումը տեղի ունեցավ, արդեն միայն ադրբեջանական ուժեր չէին, այնտեղ խորհրդային բանակն էր, որ իր ամբողջ ուժով, տեխնիկայով, հնարավորություններով հրապարակ դուրս եկավ եւ կարծում եմ դա էր, որ հիմնականում ձախողեց մեր ինքնապաշտպանության ծրագիրը:

Ինչն էր խնդիրը. Մենք գիտեինք, որ պետության տեղը չենք կարող լցնել, մենք պետության դերը չենք կարող ունենալ: Մենք մեր առաքելությունը համարում էինք` ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը եւ Հայաստանի իշխանությանը պարտավորեցնելը, որ տեր կանգնի Ղարաբաղյան պայքարին: Դա էր մեր նպատակը, այլ ոչ թե Հայաստանի պետականությանը զուգահեռ, այնտեղ ստեղծելը մի ուժի կենտրոն: Բայց ստացվում էր այդպես: Փաստ է չէ՞ Ղարաբաղի մեջ բանակի կազմակերպումը ավելի արագ է տեղի ունեցել, քան Հայաստանում: Եւ այդ բանակի ակունքներում կանգած էր Դաշնակցության մարտական ուժերի կառույցը, որը ի տարբերություն մյուս առանձին ջոկատների, որ գալիս էին Ղարաբաղ ու վերադառնում էին, մենք ունեինք ընդհանուր ծրագիր, մեկ ընդհանուր կազմակերպվածության մեջ էր դա դրսեւորվում:Առանձին ջոկատի կատարած գործողություն չէր. Կար ինքնապաշտպանության ծրագիր, կազմակերպվածություն, քաղաքականություն` թե ինչը ումից եւ ինչպես պետք է պաշտպանենք, ինչը-որ այդպես չէր ուրիշ ջոկատների պարագայում: Ինչո՞ւ էր այդպես: Նախ Հայաստանի իշխանության մեջ բոլորը մի ձեւով չէին մտածում: Տարբեր էր մտածում Լեւոն Տեր Պետրոսյանը, տարբեր էր հարցին վերաբերվում Վազգեն Սարգսյանը: Առաջին օրից մինչեւ վերջ Դաշնակցությունը ունեցել է համագործակցություն Վազգեն Սարգսյանի հետ: Այդ առումով մենք խնդիրներ չենք ունեցել, բայց ունեցել ենք լուրջ պրոբլեմներ Լեւոն Տեր Պետրոսյանի հետ: 90-ականի սեպտեմբերին, երբ մեր առաջին խմբերը նոր էինք ուղարկել, Լեւոն Տեր Պետրոսյանը դեռ Գերագույն խորհրդի նախագահ էր, մի առիթով ինձ կանչեց եւ ասաց, որ խմբերը պետք է հետ կանչել: Ասացի` ինչո՞ւ, ասաց` դուք քաղաքական կուսակցություն եք մարտական գործունեության իրավունք չունեք: Ասացի Ֆրանսիայում էլ ունենք մարտական խումբ` հե՞տ կանչենք: Ասաց` ինձ չի հետաքրքրում, թե դուք Ֆրանսիայում ինչ ունեք, պատասխանեցի` իսկ ինչու է հետաքրքրում Ադրբեջանում ինչ ունենք: Եվ իրեն բացատրեցի, որ եթե վստահ է, որ վտանգ չի սպառնում ժողովրդի ֆիզիկական գոյությանը, թող հայտարարի եւ, մենք հետ կկանչենք, որովհետեւ մենք հիվանդ չենք, որ ծախս անենք, պատասխանատվություն վերցնենք, գործ անենք մի տեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ եթե ժողովուրդը ֆիզիկապես վտանգված է, Աստված էլ իջնի մենք այս ժողովրդի հանդեպ պատասխանատվություն ենք զգում եւ մեր պարտականությունը պետք է կատարենք:

Իշխանության վերաբերմունքը միանշանակ եւ միաձեւ չէր մեկ: Երկրորդ՝ Հայաստանի մեջ հետաքրքիր վիճակ էր. Մինչեւ օդանավակայան, եթե զենք հայտաբերեին` մեզ կձերբակալեին: Սակայն օդանավակայանում կար մեկ այսպիսի ներքին հասկացողություն` զենքով Ղարաբաղ թռնելու ազատություն, բայց զենքով Ղարաբաղից չէիր կարող վերադառնալ: Եվ մենք զենքով չէինք վերադառնում, զենքերը թողնում, վերադառնում էինք: Բայց նաեւ պետք է ասել կարող էին կանխել, սակայն կանխելու դեպքում կպայթեր հայկական իրականությունը: Այդ ժամանակ հիմնական հարցը դա էր, այսինքն եթե անգամ ուզեին, որ կանխեն, չպետք է կարողանային կանխել, որովհետեւ պահանջը մեծ էր, պահանջը կենսական էր, այնտեղ իսկապես վտանգ կար, իսկապես գյուղերը վտանգված էին: Ես համոզված եմ, Թաթուլը չլիներ եւ Գետաշենում կազմակերպված գործը չլիներ, Գետաշենը կընկներ 90 թվականի սեպտեմբերին: Սա մեկ իրողություն է եւ Գետաշենի անկումը պարզապես մի գյուղի անկում չէր, երբ Գետաշենն ընկավ` ընկան Մարտունաշենը, Բուզլուխը, Մանաշիդը, Էրքեջը եւ վերջապես ընկավ Շահումյանը՝ մինչեւ Դրմբոն հասան ադրբեջանցիները: Մենք ճիշտ ուղղությամբ էինք աշխատում, ցավոք սրտի այդ ժամանակ մենակ մնացինք: Եւ սա տեւեց մինչեւ Հայաստանի իշխանությունը պարտավորվեց գալ Ղարաբաղ եւ ստանձնել այդ ինքնապաշտպանական գործը, թեպետ ուշացած էր: Իրենք էլ չհաջողեցին, նահանջը հասավ մինչեւ Դրմբոն: Բայց հետագայում ամեն բան ճիշտ եղավ:

Որն էր ամենակարեւորը Թաթուլի կերպարի մեջ. Ինքն ինքնավստահություն էր, նրա քաջությունը, համոզումը ինքնավստահությունը հանգստություն էր տալիս բոլորին: Ինքնավստահությունը նաեւ նրան տալիս էր հեղինակություն ունենալու իրավունք:Եվ այդ հեղինակությունն ու մտային կարողությունները իր համար կարելիություն էին ստեղծում դաստիարակելու: Այն տղերքը, որ գնում էին Թաթուլի մոտ, ամենախիստ, ամենադաժան պայմանների մեջ պետք է մարտական ծառայությունը անցկացնեին, բայց վերադառնում էին հիացմունքով, Թաթուլի նկատմամբ պաշտամունքով լցված, վերադառնում էին ավելի հայրենասեր դարձած, ավելի գիտակից ու կարգապահ դարձած: Իր տեսակի առավելությունը դա էր: Հավատացած եմ, եթե Թաթուլը չլիներ Գետաշենում, այսօր այստեղ ղեկավարի հանգամանք էր ունենալու: Ցանկացած կորուստ մեզ համար դաժան է, ցանկացած կորուստ մեզ համար ցավ է: Սակայն կան կորուստներ, որոնց համար դու իսկապես շատ մեծ ափսոսանք ես զգում, որովհետեւ այդ կերպարը միայն առաջին ճակատում չէ, որ քեզ պետք է. Քեզ պետք է միշտ, ամենուր, քո պետական մակարդակի մեջ է պետք: Այդ տեսակը պետք է, որպեսզի մենք կարողանանք կազմակերպված, արդար հայրենիք ունենանալ, ներքին հանգստություն ունենալ եւ կարողանանք զարգացում ապրել: Այդ պատճառով Թաթուլի կերպարի կորուստը մեզ համար կրկնակի, եռակի ցավ է: Թաթուլը, երբ վերջին անգամ Երեւան եկավ, մենք վիճեցինք իրար հետ: Ինքն կարծես թե նախազգում էր այդ օրերը եւ ինձնից պահանջում էր շատ ավելի մեծ ուժեր, հնարավորություններ, որ կարողանա ավելի կազմակերպված վիճակի մեջ դնել ինքնապաշտպանությունը: Մենք այդ օրերին չունեինք այդ հնարավորությունները, մենք այդ օրերին դարձյալ կանխատեսում էին, զգում էինք վտանգը, բայց այլ ծրագիր ունեինք` ինքնապաշտպանական կռվից անցում պարտիզանական կռվի: Ձեւավորվում էին առաջին պարտիզանական խմբերը: Տեղի ունեցան առաջին պարտիզանական հարձակումները: Ապրիլի սկզբին մենք ունեցանք առաջին պարտիզանական, այսպես ասած հայդուկային հարձակումները` Խոջալույում. Լեսնոյում եւ Ղարադաղլույում: Մեր հնարավորությունները սուղ էին, չէինք կարող օգնել: Անկախ նրանից, ես ճիշտ եմ վարվել, եւ կամ Թաթուլի պահանջը իրական էր կամ չափազանցված, դա ինձ մոտ խոր ցավ է առաջացրել, որովհետեւ ես չեմ կարողանում Թաթուլին հիշել, առանց այդ վերջին պահը հիշելու: Եվ դա դժվարացնում է ապրելը:

Համենայնդեպս մենք, իբրեւ Դաշնակցություն եւ կարծեմ շատ շատերի համար, չենք համարում, որ Շահումյանն ու Գետաշենը վերջնականապես կորցրել ենք: Մենք հավատում ենք, որ մի օր կվերադառնանք՝ կազատագրենք Գետաշենն ու Շահումյանը եւ տեսել եմ իմ եւ ոչ միայն իմ անմիջական շրջապատում, որ այդ հավատն ու տրամադրույթունն ուժեղ է: Ամենածանր օերին, երբ մինչեւ Դրմբոն գրավված էր արդրբեջանցիների կողմից, այսպես ասած, ադրբեջանցիների սրտի մեջ, Շահումյանի անտառներում, մենք հայդուկային կռիվ ծավալեցինք` Շահեն Մեղրյանի գլխավորությամբ: Դրանք հերոսական գործողություններ էին: Հայոց պատմության մեջ գուցե ոսկե տառերով պետք է գրվի՝ այդ թրքական ծովի մեջ, հենց իրենց սրտի մեջ, մենք սկսեցինք կազմակերպված հայդուկային կռիվ, որը կարծեմ շատ մեծ արդյունք ունեցավ: Եթե այդ համարձակ քայլը, սխրանքը, որ երեւակայությունից դուրս էր, մենք կարողացանք անել, այսօր էլ կարող ենք: Ինչո՞ւ չենք անում` պատասխանը թե՝ գիտեմ թե՝ չգիտեմ: Կարծում եմ, շատ բան ունենք պաշտպանելու եւ փրկելու: Գուցե ճիշտ չէ, որ ամեն ինչ միաժամանակ եւ նույն պահին ուզենք , վերջապես ամեն պահանջ էլ, պետք է ծրագրված հետապնդում ունենա, ապա թե ոչ կարող է արկածախնդրության նմանվել եւ անարդյունք կլինի: Մենք միշտ պահանջել ենք, որ երբ խոսք է լինում տարածքների մասին չպետք է մոռանանք Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի դաշտային որոշ մասեր, որոնք դեռ ադրբեջանական բռնագրավման են ենթակա: Համենայնդեպս բանակցությունների սեղանի շուրջ մանրամասնությամբ ինչ է տեղի ունենում դժվար թե կարողանամ ասել, միայն ասեմ, որ թվում է թե այդ բանակցությունները ձախողված են, ուրեմն ձախողված բանակցությունների համար կարիք չկա, որ մենք կռիվ անենք, բայց Շահումյանի եւ Գետաշենի առաջին պահանջատերը շահումյանցիք ու գետաշենցիք եւ թույլ տվեք ասել Դաշնակցակցությունն են: Նախ մենք պետք է պահանջենք, որ դա դառնա համահայկական պահանջ, որ դառնա նաեւ պետական պահանջ: Ես մի բան գիտեմ. Քաղաքականության մեջ զիջումը եթե միակողմանի է, զիջումը եթե հեշտ է կատարվում, ոչ միայն չի կանխում դիմացինի ագրեսիան, ոչ միայն խաղաղության պահանջ չի դառնում, այլ ինքնասպանության պատճառ է դառնում: Մենք ուրիշի հողը չենք ուզում, մենք ուրիշի իրավունքը չենք ուզում, ուրիշի հարստությունը չենք ուզում: Մենք մերն ենք ուզում, եւ կարծում եմ, ոչ ոք իրավունք չունի դա առեւտրի եւ զիջման առարկա դարձնել: Եվ վերջապես ինը դար հետո, մենք փաստացի ունենք առաջին հաջողությունը: Այս առաջին հաջողությունը պետք է հաղթանակի վերածվի: Եվ այդ հաղթանակը պետք է լինի լիարժեք եւ այդ լիարժեք հաղթանակը չի կարող լինել առանց Շահումյանի եւ Գետաշենի:

Միշտ էլ կարելի է անել շատ-շատ ավելին, քան արվում է: Մեր առաքելությունը հենց դրա մեջ է, որ ուրիշները փորձել են հնարավորը կարելի դարձնել, իսկ մենք հաճախ կարողացել ենք անկարելին կարելի դարձնել: Այդ առումով վստահ եմ, որ կարելի էր ավելին անել, շատ ավելի մեծ կազմակերպվածություն ունենալ: Համենայնդեպս այն ինչ որ մեզ խանգարեց, ռուսական ֆակտորն էր, ռուսական բանակի դերակատարությունն էր, որ ստեղծեց ուժերի անհամապատասխանելի կշիռ: Դա էր, որ մեզ ստիպեց կորուստներ ունենալ:Եթե դա չլիներ եւ եթե Հայաստանը լիներ ճիշտ ղեկավարված երկիր, եւ ունենար արդեն կազմակերպված բանակ, ես հավատացած եմ մենք այսօր կարող էինք Քուռ գետի ափին կանգնել: Բայց անիմաստ է սրա մասին խոսելը, ափսոս, որ մենակ էինք: Շատ-շատերը կային ոչ դաշնակցականներ կային, որ Գետաշենի համար կռվեցին, զոհեր տվեցին, պատիվ, եւ հարգանք իրենց, բայց իբրեւ կազմակերպված ուժ, ազգային ուժ, համազգային կարողություն ունեցող ուժ` մենք մենակ էինք, եւ դա կարծում եմ վերջ ի վերջո իր հետեւանքն ունեցավ:

Շահումյանի պարագայում էլ, երբ վտանգն արդեն կախված էր Շահումյանի գլխին, վերջին մեկ շաբաթը ես չեմ մոռանա. Եղանակը լավ չէր, մենք չէինք կարողանում Շահումյան գնալ, ուղղաթիռի հնարավորություն չկար, երկու-երեք օր մեր տղերքը օդանավակայանում մնացին, չկարողացան թռչել: Որոշները դա վերագրում են ծրագրված խոչընդոտումի, ես այդպես չեմ ուզում մտածել, ցավալի էր: Բայց Շահումյանի պարագայում առնվազն կարողացանք, ես իհարկե չեմ անջատում Գետաշենից, կարողացանք այդ հայդուկային կռիվը կազմակերպել, որն առնվազն մեզ տվեց այն վստահությունը, որ երբ ուզենք, կարող ենք ազատագրել մեր տարածքները:

3-ը մարտի 2016թ.

hrantmargaryan.net

arfd.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company