ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Չի կարելի ընտրություններին մի քանի ձայն հավաքելու համար սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև

01 Դեկտեմբեր 2018 Քարոզարշավի շրջանակում այսօր ՀՅԴ վարկանիշային թեկնածուները շրջեցին Դավիթաշեն համայնքում: Դաշնակցականները շրջեցին բակերով, փողոցներով՝ մարդկանց ներկայացնելով իրենց ծրագիրը, հորդորելով քվեարկել Դաշնակցության օգտին:

ՀՅԴ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու Արթուր Խաչատրյանն, անդրադառանալով Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի ընթացքը, արդյոք կա՞ գաղափարական, ծրագրային պայքար, պատասխանեց. «Ցավոք սրտի էական գաղափարական պայքար, ծրագրերի քննարկում շատ չեմ տեսնում: Ավելի շատ երկու կողմ փորձում են իրար մեղադրել տարբեր իրական և ոչ իրական մեղքերի մեջ` փորձելով ստվերել ընտրությունների բնականոն ընթացքը: Նաև պետք է հասկանանք, որ հետհեղափոխական վիճակի մեջ ենք, և էմոցիոնալ ֆոնը բավականաչափ բարձր է»:Նա չհամաձայնեց այն կարծիքին, որ երկու ուժերի փոխադարձ այդ մեղադրանքների ֆոնին, մնացած ուժերը մնացել են լուսանցքում և ակտիվ քարոզարշավ չեն իրականացնում: «Մնացածներն ակտիվ քարոզարշավ իրականացնում են, բայց, քանի որ, ինտրիգն այդ հայհոյանքների մեջ է, որոշ ուժեր փորձում են սրել այդ ինտրիգը»,- ասաց նա և հավելեց` որքան էլ որ երկու կողմերը փորձում են իրար մեղադրել, միևնույնն է գաղափարական, քաղաքական առումով նրանց ծրագրերում շատ մեծ տարբերություն չկա, նույն ազատական տնտեսությունն է, նույն Արցախի հարցի լուծումն է:

Անդրադառնալով Երևանից ու Ստեփանակերտից հնչող արտահայտություններին, Խաչատրյանն ասաց. «Հայկական երկու հանրապետությունների իշխանություններին կոչ եմ անում մի քիչ իջեցնել տոնայնությունը: Չի կարելի ընտրություններին մի քանի ձայն հավաքելու համար սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև»:

Լրագրողները հետարքրվեցին Հայաստանի տնտեսական վիճակից: Նախկին գյուղատնտեսության նախարարը նշեց, որ եթե տարեկան հինգ տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, ապա այդ հինգ տոկոսը պետք է որ արտացոլվեր մարդկանց սառնարաններում՝ լիներ հինգ տոկոս ավելի կարագ, պանիր, միս: «Տնտեսական աճին զուգահեռ աճում է անհավասարությունը, այսինքն ստեղծված արժեքը, գնալով, ավելի է կենտրոնանում մի քանիսի ձեռքին»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ թեև իշխանությունները նշում են, որ Հայաստանում այլևս օլիգարխիա չկա, բայց օլիգարխիան ստվերը չի, այլ նաև տնտեսության կենտրոնացնումն է մի քանի «սեփականատերերի» ձեռքերում:

Խաչատրյանի կարծիքով` որոշ ընտրատարածքներում, որտեղ հանրապետականն անցած ընտրություններին էական արդյունք էր արձանագրել, այս ընտրություններին էական արդյունք կարձանագրվի գործող իշխանության օգտին: «Այդ օլիգարխները հավատարմության երդում էին տվել Հանրապետական կուսակցությանը, բայց այդ նույն օլիգարխ ասածները մայիս հունիս ամիսներին ո՞ւմ տվեցին այդ հավատարմության երդումը: Ի՞նչ է, այն ազդեցությունը, որ այդ մարդիկ ունեին իրենց թաղամասերում, հենց այնպես գնա՞ց, կորա՞վ»,-ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ ինչ- որ մեկին ձերբակալելը հակակոռուպցիոն ռեֆորմ չէ, և ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք: Խաչատրյանը տեղեկացրեց, որ գյուղերից ստանում են ահազանգեր` վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ: «Երբ գնում ես գյուղապետերի մոտ, նրանք ասում են, որ մեծ հաճույքով կուզեին քեզ հետ հանդիպման գալ, բայց ինձ էլ հասկացիր, ամսի իննից հետո ամսի տասն էլ կա»,-ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company