ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Կողմ ենք խաղաղությանը, դեմ` զիջելուն

02 Դեկտեմբեր 2018 ՀՅԴ-ն քարոզարշավի շրջանակներում Աջափնյակում էր: Դաշնակցականները, շրջելով փողոցներով, բակերով, զրուցում էին ընտրողների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը, հորդորում ընտրողներին վստահել Դաշնակցությանը, քանի որ իրենք դեմ են զիջումներին, կողմ են սոցիալական արդարությանը:

ՀՅԴ վարկանիշային թեկնածու Խաչատուր Ստեփանյանը, ով առաջադրվել է հենց այս վարչական շրջանում, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ակնհայտ է` փորձ է արվում քարոզարշավը տեղափոխել փոխադարձ վիրավորանքների դաշտ:

«Կարծում եմ` փոխադարձ վիրավորանքի, միմյանց մրոտելու պատճառով, հնարավոր չի լինում ընտրողին առավել հիմնավորված ներակայացնել տեսակետները, և հերթական ագամ, մենք պետք է ունենանք ոչ գաղափարական ընտրության արդյունքներ»,- ասաց նա:

Նա չհամաձայնեց այն տեսակետին, թե Դաշնակցությունն ակտիվ քարոզարշավ չի իրականացնում: «Գոնե Աջափնյակ համայնքում ամենաակատիվներից մեկը Դաշնակցությունն է քարոզարշավ տանում: Պարտադիր չէ, որ մենք ամեն օր միտինգներ անենք, շենքերում հանդիպումներ ենք կազմակերպում բնակիչների հետ: Այցելում տուն առ տուն: Այս էյֆորիայի պայմաններում ակնկալում ենք, որ մեր ծրագրած արդյունքներն Աջափնյակում կարձանագրենք»,- շեշտեց Խաչատրյանը:

Թեկնածուն, անդրադառնալով սոցհարցումներին, թե ՀՅԴ-ն չի հաղթահարի անցողիկ շեմը, նկատեց, որ սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է, բայց ընտրությունների դեպքում Հայաստանում պատվիրված է լինում: «Չեմ կարծում, թե այդ հարցումների իրական պատկերն է ներկայացվում հանրությանը: Քարոզարշավը տևելու է մինչև դեկտեմբերի 7-ը, իսկ արդյունքները կամփոփվեն ընտրություններից հետո, այնպես որ, սոցհարցումները հիմք չեն տալիս պնդելու, թե ՀՅԴ-ն խորհրդարան չի անցնելու»,- ասաց նա և հավելեց, որ շատ կարևոր է` ՀՅԴ-ն անցնի խորհրդարան:

Ըստ նրա` Դաշնակցությունը պետք է խորհրդարանին: «Հիմա այնպիսի գործընթացներ են զարգանում, որ առանց Դաշնակցության մասնակցության, հայ ժողովուրդը կարող է լուրջ վտանգների առաջ կանգնել: Դաշնակցությունը որպես ազգային և ընկերվարական կուսակցություն` իր անցած փորձով, իր գաղափարական կարողությամբ, պետք է ներկայություն ունենա խորհրդարանում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում Արցախի հարցում լուրջ զարգացումներ են սպասվում, Դաշնակցության դերը պետք է հայանպաստ լուծում ապահովելու համար»,- ընդգծեց նա:

Իսկ թե ինչ զարգացումներ է կանխատեսվում Արցախի հարցի հետ կապված, նա նշեց, որ Ամերիկայի դեսպանի ուղարկած ուղերձը մեր ժողովրդին վտանգավոր մեսիջ էր, որի դեմ պետք է առնել: «Այս վերջին շրջանում Ադրբեջանի ակտիվանալն էլ նշանակում է, որ կամ պետք է մեզ պարտադրվի զիջում, կամ պետք է պատերազմ պարտադրվի: Ճիշտ է` մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատերազմ չլինի, բայց միաժամանակ պետք է ձգտենք, որ խաղաղությունը չլինի մեր զիջելու հաշվին: Մենք կողմ ենք խաղաղությանը, բայց դեմ ենք զիջելուն»,- շեշտեց նա:

Ըստ նրա` մտավախություն կա, որ այս նոր խորհրդարանը կարող է լինել անդեմ և ղեկավարվել մեկ մարդու կողմից: «Պետք է ամեն ինչ անել, որ հնարավորինս շատ ուժեր հայտնվեն խորհրդարանում, որ խորհրդարանի` հնարավոր անդեմ հեռանկարը կանխվի: Որպեսզի խորհրդարանը լինի բազմակարծիք, պետք է ընտրողը գիտակցի, որ միադեմ խորհրդարանը վտանգավոր է հենց ընտրողի համար: Բազմակարծությունն անհրաժեշտ է, շատ դեպքերում մեր երկրի հետընթացը, ճահճանալը պայմանավորված է եղել միակարծությամբ, գերիշխանությամբ և եթե շարունակենք նույն ոճով, եթե խորհրդարանում լինի գերակշիռ մեկ ուժի ներկայությունը, և այդ ուժը ներկայացնի մեկ մարդու ցանկությունը, կունենանք այն, ինչ ունեինք մինչև 2018 թվականի ապրիլը»,- եզրափակեց նա:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company