ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Երբեք չենք քվերակել արդարադատությանը հակառակ

03 Դեկտեմբեր 2018 Այսօր ՀՀ գլխավոր դատախազն Արամ Հարությունյանին կալանավորելու համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ: Ազգային ժողովի նիստը տեղի կունենա վաղը:

ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դաշնակցությունը ներկա լինելու է նիստին, չնայած կար նախապես պայմանավորվածություն, որ այս օրերին նիստեր չեն անելու:

Ռուստամյանի խոսքով` այս ամենը նախընտրական տրամադրությունների մեջ կատարվող բեմականացում է հիշեցնում, քանի որ եթե մի քանի օր սպասեին, Արամ Հարությունյանն այլևս պատգամավոր չէր լինելու: «Իզուր կտրել բոլորին, մանավանդ` առանց այն էլ կարճ ժամանակ է տրված բոլոր ուժերին նախընտրական քարոզչության համար, այստեղ տրամաբանություն չեմ տեսնում: Կարծում եմ` շատ սխալ քայլ է կատարվել, քանի որ նպատակի իմաստով անտրամաբանական ու անիմաստ է` օրեր անց Հարությունյանն այլևս պատգամավոր չէր լինելու: Բացի այդ` 4 ուժերով մենք ստորագրել էին մի համաձայնագիր, որ այս օրերին ԱԺ նիստերին չենք մասնակցելու: Հիմա բոլոր ուժերն էլ լեգիտիմ իրավունք ունեն չմասնացկելու վաղվա կայանալիք նիստին»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ` վաղն այդ նիստը տեղի չի էլ ունենա: Ռուստամյանի գնահատմամբ` սա նախընտրական քարոզչության մեջ է օգտագործվելու, իբրև թե` տեսեք, մյուս ուժերը չեն եկել նիստին, քանի որ չեն ուզում կոռուպցիայի դեմ պայքար մղվի կամ կալանավորվեն մարդիկ, որոնք կոռուպցիոն հետապնդումների տակ են: Ռուստամյանը պարզաբանեց` որպեսզի նման շահարկումների տեղիք չտան, ՀՅԴ պատգամավորները վաղը ներկա լինելու են նիստին:

Հարցին, թե ինչպես են դաշնակցական պատգամավորները քվեարկելու` Ռուստամյանը պատասխանեց, որ նախ կլսեն փաստերը.«Մենք երբեք չենք քվերակել արդարադատությանը հակառակ: Մենք այն կուսակցությունն ենք եղել, որ վաղուց կողմ ենք եղել իմունիտետի սահմանափակմանը և միշտ ասել ենք, որ ԱԺ պատգամավորը չպետք է ունենա անձեռնմխելիություն` կապված այլ գործողությունների հետ, և միայն իր լիազորությունների բխող դաշտում այն պետք է լինի` ինչպես միջազգային պրակտիկայում է»:

Ռուստամյանը նշեց, որ այս ամենի մեջ ինքը միտում է տեսնում` իշխող ուժի քարոզչությանը նպաստելու առումով: Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կա մեկը, ում դեմ գործ է հարուցվելու ու սպասում են նամակի: Ռուստամյանի խոսքով` այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի քանի ամիս կարողացել են սպասել այդ նամակին, սակայն մի քանի օր չեն կարողացել սպասել, որ Արամ Մանուկյանն այլևս դադարի պատգամավոր լինել:

Դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը։

Լրագրողները Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նման քայլերով ստացվում է, որ իրավապահ մարմինները ծառայություններ են մատուցում Փաշինյանին, չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը չի խառնվում իրավապահների գործերին:

Ի պատասխան Ռուստամյանը նշեց, որ ինքը Փաշինյանի հայտարարության հակառակն է տեսնում.«Երևանի ավագանու ընտրություններից, երևում է, մենք դասեր չքաղեցինք: Երբ ասացինք` դուք որպես ո՞վ էիք հանդես գալիս, երբ հանրահավաքի հարթակից ասում էիք մարդկանց պետք է փռել ասֆալտին: Պարզվում է` այդ դիտողության ուշադրություն չդարձնելով` հիմա էլ ԱԱԾ-ին, ռազմական հակահետախուզությանը, որպեսզի գործ սկսեն ու դավաճաններ գտնեն: Այս իբրև թե կան մի խումբ մարդիկ, որոնք դավաճանության ճանապարհն են ընտրել»

Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը նաև դաշնակցականներին է նկատի ունեցել` Ռուստամյանը պատասխանեց, որ եթե իրենց նկատի չի ունեցել Փաշինյանը, ուրեմն` պետք է հասցեավորված իր հայտարարությունն անի: «Այս անհասցե մեղադրանքները տեռորի մթնոլորտ է առաջացնում, մի վիճակ, որտեղ անհավասար պայմանների մասին կարելի է խոսել, ինչպես նաև վարչական ռեսուրսի չարաշահման մասին: Ես դեժավյու եմ ապրում. 90-ականներին ես հետապնդվել եմ հայրենիքին դավաճանելու հոդվածով: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրն է: Ինձ էլ այն տարիներին բռնեցին, տարան, ոչ ոք չկարողացավ դա ապացուցել ու երեք մահապատիժ էին դրել ինձ վրա»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով` ազատամարտիկների մեջ չի կարելի հայրենիքի դավաճաններ փնտրել:

Ռուստամյանը նշում է, որ ազատամարտիկներին շնորհակալություն հայտնելու, նրանց պայմանները բարելավվելու փոխարեն, այսօր ուղղակի-անուղղակի սկսում են նրանց մեղադրանքներ ներկայացնել: «Ինչպես կարելի է ասել` թալան է եղել, այս է եղել, այն է եղել: Հասկացանք: Թալանչիներին բռնեք, բայց ամբողջ բանակը դնել կասկածի տակ, սխալ է, և սրա մասին է ասում Հրանտ Մարգարյանը` կոնկրետ անձանց մասին խոսեք, թե թալանչիներն ովքեր են: Գնացեք թալանչիների ձեռքերը բռնեք, մենք էլ ձեզ հետ պատժենք այդ մարդկանց: Մինչ այս շատ ընդհանուր է խոսվում, թող կոնկրետ մարդկանց անուններ տան»,-ասաց Ռուստամյանը:

Նկատառմանը, թե, օրինակ, Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցված, Ռուստամյանը պատասխանեց, որ, այո, դրա համար էլ Գրիգորյանի համար բոլորն էլ գնացել ու քվերակել են ԱԺ-ում: «Երբ կոնկրետ անուններ չեք տալիս ու ընդհանրացնում եք, բանակի վրա ստվեր եք գցում: Մի՞թե դա պարզ չի: Դուրս է գալիս, որ ընդհանուր բոլորս բոլորիս պետք է կասկածենք: Բայց չէ՞ որ բանակում կան մարդիկ, որ թալանչիների հետ ոչ միայն կապ չունեն, այլ իրենց կյանքն են նվիրել հայրենիքի համար, ու հիմա էլ կան մարդիկ, որ կանգնած մեր սահմաններն են հսկում»,-ասաց Ռուստամյանը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company