ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի իր կասկածը հայտնելու

04 Դեկտեմբեր 2018

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ

– Երկու օր առաջ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ վերջին ամիսներին Հայաստանը որևէ սպառազինություն ձեռք չի բերել: Վարչապետն այդ հայտարարությունը որակել է սուտ և փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում: Դուք գիտե՞ք՝ ինչու են արվում:

– Նախ արվում են մեր վտանգները գնահատելու իմաստով, մեր անվտանգության մասին ունեցած մեծ խնդիրները տեսնելու իմաստով, որովհետև մեզ համար շատ կարևոր է նախ՝ մեր մարտունակության և պաշտպանունակության բարձր մակարդակն ապահովելը, և մենք ունենք այդպիսի ինֆորմացիա: Ուղղակի տեղերից, որովհետև մեր համակիրները և մեր ներկայությունը հենց բանակում ունենալով ենք դա ասում: Բացի այդ՝ կա նաև փաստ, որ, օրինակ, 2018 թ. նոյեմբերին մտահոգիչ հայտարարություն կատարեց այդ առումով պաշտպանության նախարարը, որը մատնանշեց, որ նախորդ՝ 200 միլիոնանոց վարկը, որ Ռուսաստանից մենք ստացել ենք, դրա հետ կապված կատարողականը նշվեց, բայց 100 մլն դոլարի վարկ ունեինք նաև, որի հետ կապված կատարողական պետք է ներկայացվեր, դա տեղի չունեցավ, այլ ասվեց, որ բանակցությունները շարունակվում են: Ուրեմն՝ ինչ-որ խնդիրներ դեռևս այդ հարցի հետ կապված լիարժեք լուծված չեն, և առնվազն պայմանագրով նախատեսված ծավալներն այդ պահի դրությամբ լիարժեք չէին կատարված:

– Ձեզ կտրուկ չի թվում վարչապետի պաշտոնակատարի այդ հայտարարությունը, որ Հրանտ Մարգարյանի ասածը նա որակել է սուտ:

– Նախ՝ սուտ չի: Իբր՝ Հրանտ Մարգարյանն ասել է՝ զենք չենք գնել: Դա չի ասել Հրանտ Մարգարյանը:

– Ասել է, որ սպառազինություն ձեռք չի բերվել:

– Ռուսաստանի մասին է խոսքը գնում, կոնկրետ Ռուսաստանի բաղադրիչով է հարցը դրվել: Կոնտեքստից պետք չէ կտրել, խոսքը դրան է վերաբերել: Որ մենք մյուս տեղերից էլ զենք կարողանում ենք ձեռք բերել, դրա մասին գիտենք, և այդ պրոցեսն ընթացքի մեջ է: Չգիտեմ՝ ինչ մակարդակով և ինչ ծավալներով, դա մեզ գոհացնում է, թե՝ ոչ, դա այլ հարց է, բայց պետք չէ նույն հարթության վրա հարցը տեղափոխել: Խնդիրը հենց Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասով է, ՀԱՊԿ-ում ունեցած մեր պայմանավորվածությունների մասին է, դրա մասով է մեր մտահոգությունն արտահայտվել: Հրանտ Մարգարյանն ասել է՝ Աստված տա՝ ես սխալվեմ: Սուտ չի ասել: Դրանից մենք երբեք ո՛չ ուրախանում ենք, հակառակը, դա ասում ենք՝ վտանգի, սպառնալիքի, անվտանգության հետ կապված հարցի արծարծման անհրաժեշտությունից ելնելով: Սա է եղել, շատ պարզ մի բան: Գիտեք՝ այն տպավորությունն է, որ մինչև հիմա ով կասկածում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, արժանանում էր իր գնահատականներին, որ տեղներդ հանգիստ նստեք, փռենք ասֆալտներին, ծեփենք պատերին, հիմա ավելի վտանգավոր վիճակ է դառնում:

– Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նման հայտարարություն անողներով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն և ռազմական ոստիկանությունը:

– Սա է, որ շատ վտանգավոր է: Այդ հայտարարությամբ արդեն պետք է զբաղվեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրում ազատ քարոզչություն իրականացնելու այն չափանիշներով, որով, ինչպես մենք այսօր հռչակել ենք, գնում ենք, իբր, ազատ, բաց, անկաշկանդ քարոզչություն անելու: Այո՛, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի իր կասկածը հայտնել:

– Սա քաղաքական սպառնալի՞ք է՝ ըստ Ձեզ:

– Սա ոչ միայն սպառնալիք է, ներքին տեռորի մթնոլորտ է փորձում ստեղծվել: Եթե այդպես է, եթե կասկածանքի հիման վրա ԱԱԾ-ն պետք է զբաղվի, թող մեր կասկածանքով էլ զբաղվի հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված, անվտանգության հետ կապված խնդիրներով թող զբաղվի, թող տեսնի՝ իսկապես մեր մտահոգությունները կամ վտանգները, որ նշում ենք, իրական են, թե՞ ոչ: Այդ ո՞վ տվեց իրավունք… Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար է և թեկնածու է, ըստ էության: Այսօր բոլորն իրար հավասար են, և որևէ մեկն իրավունք չունի իր պաշտոնեական դիրքը չարաշահել: Ի՞նչ է նշանակում՝ հրապարակով մեկ հայտարարել, որ թող սրանով զբաղվի ԱԱԾ-ն: Ի՞նչ տրամաբանությամբ: Նայեք՝ պետական դավաճանության հոտ է գալիս: Այսինքն՝ նորից վերադառնում ենք հին ժամանակներին: Այս ամենն ինձ մոտ մեծ դեժավյու է առաջացնում:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Մհեր Արշակյան

The YouTube ID of pUvLeuNcDUs=1000 is invalid.
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company