ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Դաշնակցության առկայությունը խորհրդարանում անհրաժեշտություն է

06 Դեկտեմբեր 2018 Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, 2012-2014թթ․ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը: Նա ՀՅԴ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում:

- Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխություն, հետհեղափոխական էյֆորիա, տարբեր ուժերի համար դժվար կլինի ընտրողի վստահության քվեն ակնկալել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել ընտրողին, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց ձեզ վստահի ընտրողը, ձեր ուժին ընտրի:

- Եթե գնանք այն ճանապարհով, որով գնացինք Երևանի ավագանու ընտրություններում, երբ հասարակությունն արհետականորեն բաժանեցին սևերի ու սպիտակների կամ հեղափոխականների ու հակահեղափոխականների, չեմ կարծում, որ լավ բանի կհասնենք: Նման իրավիճակում դժվար կլինի գնալ գաղափարական ու ծրագրային պայքարի: Այս ընտրությունները, իրոք, բախտորոշ են մեր պետության համար, և եթե գնանք այդ ճանապարհով, ապա դրա հետևանքները կարող են ճակատագրական լինել մեզ համար:

Ինչ վերաբերում է ընտրողին համոզելուն, կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ մեր պետության առջև ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ միմյանց մեջ հակառակորդներ փնտրելու փոխարեն պետք է անցնենք յուրայիններ փնտրելու և մեր պետությունը զարգացնելու գործին՝ դիմակայելու համար առաջիկայում մեզ սպասվող մարտահրավերներին: Իսկ Դաշնակցությունն այն ուժն է, որը բազմիցս ապացուցել է դա մեր պետության և ժողովրդի համար բախտորոշ պահերին: Նման ուժի առկայությունը խորհրդարանում, կարծում եմ, անհրաժեշտություն է և բխում է մեր պետության և ժողովրդի շահերից:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ հարցեր եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

– Դաշնակցությունը մշտապես հանդես է եկել և պետք է շարունակի ավելի մեծ ճիգով հանդես գալ ազգային շահերի դիրքերից, մասնավորապես` Հայաստանի, Արցախի պաշտպանություն, Ցեղասպանության հետևանքների վերացում և հատուցում, Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանություն սպառնացող վտանգներից, որոնք վերջին շրջանում ավելի առարկայական են դարձել: Ընտրվելու դեպքում, բնականաբար, զբաղվելու եմ նաև Արարատի մարզում առաջնահերթ համարվող գյուղատնտեսական խնդիրներով, մասնավորապես՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրության և բնական աղետներից վնասի իրական փոխհատուցման մեխանիզմների ներդրման, մարդկանց զբաղվածության հարցերով:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերությունները այլ քաղաքական ուժերի հետ, մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

– Փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ պետք է կառուցված լինեն միմյանց նկատմամբ հարգանքի և գործընկերության սկզբունքի վրա՝ անկախ նրանից` դու ընդդիմություն ես, թե` իշխանություն: Եվ կարծում եմ, որ ՀՅԴ-ն միշտ էլ փորձել է պահպանել այդ սկզբունքը:

-Հանրությունը պահանջում է երիտասարդ և նոր կադրեր։ Արդյո՞ք Դաշնակցությունը նույնպես գնում է երիտասարդացման ճանապարհով։

– Երիտասարդացման ճանապարհով գնալու հստակ դրսևորում էր ՀՅԴ վերջին Գերագույն ժողովի կողմից ընտրված Գերագույն մարմնի կազմը, որը գրեթե ամբողջությամբ փոխվեց: Երիտասարդացման քաղաքականությունը դրսեւորվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ թեկնածուների ցուցակում, որն այսօր ներկայացված է հանրությանը:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company