ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Հարկային «բարեփոխում»՝ դարձյալ հարուստների համար

13 Դեկտեմբեր 2018

Կառավարության նախաձեռնած հարկային «բարեփոխումների» առանցքում եկամտահարկի համահարթեցումն է: Սրա հիմքում ևս ընկած են տնտեսության պետական կարգավորմանը վերաբերող՝ հնից եկող ու հետևողականորեն շարունակվող նեոլիբերալ մոտեցումները:

Մասնավորապես` օրվա կառավարությունը առաջարկում է եկամտահարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և նախատեսել միասնական մեկ դրույքաչափ՝ 23 տոկոս: Բազմիցս նշել ենք, որ առաջարկվող այս փոփոխության հիմքում ընկած է բացառապես շուկայական կարգավորմանն ապավինելու մոտեցումը, որն էլ անխուսափելիորեն պետք է ապահովի իրական եկամուտների ձևավորումը` «Շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով:

Անշուշտ, առաջարկվող այս մոտեցումը խիստ մտահոգիչ է սոցիալական արդարության տեսանկյունից և ամբողջապես հակասում է սոցիալական պետության գաղափարախոսությանը, որն, ի դեպ, դեռևս ամրագրված է մեր երկրի Սահմանադրությամբ: Այս սկզբունքի գործադրումն իրականում չի կարող նպաստել մեր երկրի տնտեսության սոցիալական ներառական զարգացմանը, որն, ի դեպ, որպես հիմնական նպատակ, հռչակել է օրվա կառավարությունը:

Այս փոփոխության արդյունքում չեն ավելանալու աշխատող աղքատների իրական եկամուտները, որոնք կազմում են աշխատողների քառորդ մասը: Փոխարենը՝ էապես աճելու են բարձր եկամուտներ ունեցողների իրական եկամուտները: Այս փոփոխությամբ գործատուների համար չի լինելու առարկայական որևէ խթան՝ ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունը առաջանցիկ ավելացնելու համար:

Անհրաժեշտ է օբյեկտիվորեն արձանագրել նաև, որ մեր երկիրը եկամտահարկի ամնեբարձր դրույքաչափ ունեցող երկրների խմբում է, չնայած այն հանգամանքին, որ առկա են միջին աշխատավարձի ցածր մակարդակ և ստվերային վարձատրության բարձր մակարդակ, գործազրկության և աղքատության խրոնիկ բարձր մակարդակներ, աշատողների մեջ աշատող աղքատների մեծ տեսակարար կշիռ և այլն: Հետևաբար՝ եկամտահարկի դրույքաչափի նվազեցումը օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Սակայն մտահոգիչ է, որ եկամտահարկի առաջարկվող փոփոխությունները, որոնք նախատեսում են միայն բարձր եկամուտ ունեցողների համար հարկային բեռի թեթևացում, անխուսափելիորեն կհանգեցնեն եկամտահարկի գծով պետական բյուջեի մուտքերի կրճատում: Իսկ այս կրճատումն էլ, բնականաբար, նախատեսվում է փոխհատուցել անուղղակի հարկերի ավելացմամբ: Սա էլ անխուսափելիորեն կհանգեցնի սպառողական ապրանքների գների բարձրացման:

Մյուս կողմից, եկամտահարկի դրույքաչափերի համահարթեցումը բացառում է եկամուտների պրոգրեսիվ հարկման հնարավորությունը «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքով: Արդյունքում՝ վերանում է նաև եկամտահարկի սոցիալական կոմպոնենտը, որն օբյեկտիվ անհրաժեշտություն է առնվազն աշխատող աղքատների եկամուտների առաջանցիկ ավելացման, ինչպես նաև նպաստառու գործազուրկների շրջանում կայուն աշխատանքը խրախուսելու համար:

Փաստորեն, ամեն գնով առաջ մղվող հարկային այս փոփոխությունները գործնականում անփոփոխ կթողնեն ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները: Մյուս կողմից նպաստելով սպառողական գների բարձրացմանը՝ էլ ավելի են խորացնելու ցածր եկամուտ ունեցողների սոցիալական խնդիրները:

Հատկանշական է նաև, որ այս փոփոխություններով փորձ է արվում սահուն կերպով քողարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պահպանումը, որի մաս է կազմում պարտադիր սոցիալական վճարը:

Ամփոփելով, գտնում ենք, որ եկամտահարկի բարեփոխումներով պետք է ամբողջականացվի այդ հարկատեսակի սոցիալական կոմպոնենտը՝

– այն պետք է ունենա առնվազն երկաստիճան պրոգրեսիվ դրույքաչափ,
– առաջին դրույքաչափը պետք է առնվազն 10 տոկոսային կետով նվազ լինի երկրորդից,
– առաջին դրույքաչափը պետք է տարածվի եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է միջին ընտանիքի (չորս անդամներից բաղկացած) նվազագույն կենսապահովման զամբյուղն ապահովելու համար (մեկ անձի հաշվով՝ 55 հազար դրամ):

Եկամտահարկի դրույքաչափի նվազեցմանը զուգահեռ, սոցիալական ներառական զարգացման համար առարկայական անհրաժեշտություն է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը և սահմանումը՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում, որն, ի դեպ, մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից է:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասար

11 Հուլիս 2025
Տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհի Կիսանդրիի

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէին, ուրբաթ, 4 յուլիս 2025-ին, երեկո

11 Հուլիս 2025
Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայ

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք

11 Հուլիս 2025
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Խուզարկություններ՝ ՀՅԴ անդամների տներ

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պա

10 Հուլիս 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

10 Հուլիս 2025
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բար

Էրդողանից մինչև Ալիև․ կոնկրետ արդյունքներ։ Հունիսի 20-ին, Փաշինյանն աշխատան

10 Հուլիս 2025
Գահիրէի Մէջ Մեծ Շուքով Նշուած Է Հայաստ

Գահիրէի մէջ մեծ շուքով նշուեցան Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան 107-րդ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստան

09 Հուլիս 2025
Արցախահայության վերադարձի իրավունքի իր

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տե

09 Հուլիս 2025
Բռնապետն անցել է վայրագությունների նոր

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթո

09 Հուլիս 2025
Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանուած խօ

09 Հուլիս 2025
Ըմբշամարտի փոխարէն Հերոսամարտ

«Նախանձը վիրաւորանք կը պատճառէ կեղծ ու շեղող մեղադրանքներու ճամբով, այսինքն զր

09 Հուլիս 2025
Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Երկուշաբթի, 7 յուլիսի առաւօտուն Փաշինեան հերթական գրառումով թելադրանք կատարեց

09 Հուլիս 2025
Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ. Լ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի նախաձեռնութ

09 Հուլիս 2025
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը.

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապ

08 Հուլիս 2025
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company