ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Չքնեք, տղաներ

18 Դեկտեմբեր 2018

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Չքնե՛ք, տղանե՛ր, չքնեք,

Կյանքը ձեր նոր ընթացք կունենա,

Չքնե՛ք, տղաներ, չքնեք,

Ով քնի, հազիվ թե արթնանա…

Գ.Գաբրիելյան

Մենք հիվանդանում ենք, երբ ընկնում է մեր օրգանիզմի իմունիտետը: Այն ուժը, ներքին այն դիմացկունությունը, որը կա ու ամեն օր պայքարում է մեր օրգանիզմի վրա արշավող հազար տեսակ ախտ-աղարտի դեմ, թուլանում է ու մենք դառնում ենք խոցելի: Սովալլուկ մանրէներն ու հիվանդածին բակտերիաները արագ անցնում են գործի ու ախտահարում մեր առողջ օրգանները: Ու մեկ էլ տեսար՝ դարավոր կաղնին տապալվեց …Ինչպես մարդը, այնպես էլ հասարակություններն ու պետություններն արագ կարող են բռնել կործանման ուղին, թուլանալ ու բզկտվել, եթե կորցնեն արտաքին վտանգների դեմ պայքարելու ներքին իմունիտետը: Պատմությանը նման բազմաթիվ դեպքեր են հայտնի, ինչպես ասում են. «Ազգեր են եկել, ազգեր գնացել…»: Մենք՝ հայերս, մեր դարավոր պատմության ընթացքում, ունեցել ենք բազմաթիվ կորուստներ հենց այդ պատճառով. հաճախ տարբեր դարերում մեր Հայկը պարտվել է Բելին, որովհետև թուլացած է եղել հայ ժողովրդի ազգային դիմադրողականությունը, ներքին իմունիտետը. արդյունքում օտար ուժերը թափանցել մեր ներսն ու ներսից կրծել են մեզ…Այդպես կործանվեց հայոց հողի վրա վերջին հայկական պետականությունը՝ Բագրատունյաց թագավորությունը: Պալատական վերնախավում /և ոչ միայն/ գնալով ամրացավ բյուզանդասեր թևը, ինչն ի վերջո թուլակամ Հովհաննես-Սմբատին համոզեց կտակել Անին Բյուզանդիային: Այս ամենին իր «Մեռած քաղաքի պարիսպների տակ» ստեղծագործության մեջ դիպուկ բնորոշում է տվել գրող Ռաֆայել Արամյանը. «Գայլը փարախում ձագեր էր բերել և դա մեր շների հեզությունից էր…»: Այսօր էլ մեր պետականության շուրջ ոռնում են գայլեր, ծածուկ ու դավադիր, գեղեցիկ խոստումներով ու գառան մորթի հագած ցանկանում են ներս խուժել…Մենք պիտի արթուն լինենք: Մենք քնով անցնելու իրավունք չունենք: Մենք պատերազմի մեջ ենք. պատերազմ սահմանին թուրքի դեմ և երկրի ներսում հոգիների կռիվ, տեսակի կռիվ՝ հանուն ազգային արժեքների պահպանման…Եթե ներսում պարտվենք, սահմանին էլ կպարտվենք, կամ որ ավելի ճիշտ է՝ սահմանին կպարտվենք, եթե ներսում՝ ազգային դաշտում պարտվենք…

Եվ չասենք, թե այս ամենի վտանգը չկա, չասենք, թե նման բան հնարավոր չէ….հնարավոր չի լինի, եթե չթուլացնենք մեր իմունիտետը, եթե չվարանենք ու ազգային արժեքների հանդեպ ցանկացած ոտնձգության պատասխանենք անմիջապես, կոշտ ու դիպուկ: Մենք պետք է հասկանանք, որ մեր օրգանիզմն ախտահարող մանրէներն առաջինը հարվածում են մեր ամենաթանկ ու զգայուն արժեքներին, նրանց, որոնք սնուցում են մեր հոգին ու միտքը, արթուն պահում մեր բանականությունը: Այսօր կա այդ վտանգը, այն արդեն գործի է դրված, իսկ մեր իմունիտետի հակադարձումն այնքան էլ լավ վիճակում չէ… Ամիսներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու դեմ կատարվող ոտնձգությունները դեռ լուրջ հակադարձման չեն արժանացել նախ՝ պետական իշխանության և երկրորդ՝ հասարակության լայն շերտերի կողմից: Էլի դարձել ենք «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»՝ հոգևոր ու աշխարհիկ ենք անում, առանց մտածելու, որ սրանք մեր զգոնությունն ու մեր սթափության աստիճանը որոշող ձեռնարկումներ են. սրանք կուլ տվեցինք, էլի բաներ կուլ կտանք…Հայոց պատմության ողջ ընթացքում գրեթե չի եղել մի դեպք, որ Հայ Առաքելական եկեղեցու ու նրա առաջնորդի դեմ պայքարը լինի ինքնանպատակ ու հենց այնպես,առանց արտաքին քաղաքական դրդապատճառների: Հիմա այս ամենը մոռացած մեր իշխանությունները խնդիրը դիտարկում են որպես զուտ կրոնական դաշտում առաջացած վեճ, որտեղ իրենք՝ աշխարհիկ այրերը անելիք չունեն…Այնինչ սա ազգային կյանքում առաջացած հարց է, հարված է ազգային եկեղեցու հեղինակությանը և լուրջ հակադարձման պիտի արժանանա թե իշխանության, թե հասարակության կողմից:

Մեկ այլ մտահոգիչ փաստ ևս. Սասուն Միքայելյան անունով քաղաքական գործիչը, վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հավաքեց բարձր ձայներ՝ ընդուպ դառնալով վարկանիշային ամենաշատ քվե ստացած թեկնածուն, այն դեպքում, երբ նա ընտրարշավի ժամանակ փորձել էր ստորադասել Արցախյան հաղթանակը ապրիլի ժողովրդային շարժման կարևորությունից: Եթե մեր հասարակության ազգային իմունիտետը տեղը լիներ, Սասունը չպիտի ձայն հավաքեր…Սրանք հարցեր են, որոնց նկատմամբ անտարբեր լինել չենք կարող: Մեր իմունիտետը կարծես թե ընկած է. այն բարձրացնել է պետք…Արցախցի պոետը կասեր՝ «Չքնեք, տղաներ, չքնեք, ով քնի, հազիվ թե արթնանա….»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company