ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Մեր դեմ ուղղված ցանկացած դրսևորում կստանա իր արժանի պատասխանը

01 Դեկտեմբեր 2018

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը: Նա դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններում կրկին առաջադրվել է ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով՝ Տավուշի մարզում: Yerkir.am-ը զրուցել է Սուրեն Մանուկյանի հետ նախընտրական պայքարի, առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին:

– Ինչո՞ւ եք որոշել առաջադրվել ԱԺ արտահերթ ընտրություններում որպես թեկնածու ՀՅԴ ցուցակով:

– Նախ նշեմ, որ 2003 թվականից ՀՅԴ անդամ եմ և միշտ հավատարիմ եմ եղել նրա ծրագրին, որի նպատակը ժողովրդին ծառայելն է:

– Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

– Դաշնակցության նպատակը եղել է ու մնալու է իր որդեգրած ուղուն հավատարիմ լինելը, այն է` հավատարմություն հայոց պետականությանը, ժողովրդական կարգերին և հայրենիքի բարգավաճմանը, իսկ իմ նպատակը լինելու է բարձրացնել սահմանամերձ Տավուշի մարզի բնակչության խնդիրները խորհրդարանում, հուզող հարցերը և տալ հնարավոր լուծումներ: Հատկապես, որ միշտ հավատարիմ եմ եղել իմ կարգախոսին` «Ես ձեր ընկերն եմ»:

– Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխություն, հետհեղափոխական էյֆորիա, դժվար կլինի ուժերի համար համոզել ընտրողին, վստահության քվե խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել ընտրողին, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց ձեզ վստահի ընտրողը, ձեր ուժին ընտրի:

– Նախորդ խորհրդարանում իմ գործունեությունը, որպես պատգամավոր, կարող եմ պայմանականորեն բաժանել երկու մասի` նախահեղափոխական և հետհեղափոխական շրջանների: Երկու դեպքում էլ ես հավատարիմ եմ մնացել ժողովրդի ձայնին և արտահայտել եմ նրա կամքը խորհրդարանում, այս առիթով միշտ հասանելի է եղել իմ հեռախոսահամարը: Եվ դժվար է գտնել գոնե մեկին, որը կարող է հերքել այս պարզ ճշմարտությունը: Այս ամենը կարող է հիմք հանդիսանալ իմ ընտրողների համար, որ ես իրենց ձայնն եմ խորհրդարանում:

– Ի՞նչ նոր գաղափարներով եք գնում այս ընտրություններին, ո՞րն է լինելու ՀՅԴ պլատֆորմի գլխավոր շեշտադրումը:

– Դաշնակցության պլատֆորմի շեշտադրումը մնում է Հայ դատը, Արցախի հիմնախնդիրը, ազգային արժեհամակարգի ամրապնդումը, սոցիալական արդարության հաստատումը և այն, ինչ կուժեղացնի և կամրապնդի հայոց պետականությունը:

– Ի՞նչ խնդիրներ ունի ձեր համայնքը, ու ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումները :

– Փորձելու ենք Տավուշի մարզի ժողովրդին հուզող հարցերը բարձրացնել խորհրդարանում, գտնել հնարավոր լուծումները, անհրաժեշտության դեպքում հարց բարձրացնել կառավարության առաջ և խորհրդարանի ուշադրությունը հրավիրել ժողովրդին հուզող խնդիրների վրա:

– Հայտնի է, որ քաղաքական ուժերը քարոզարշավների ժամանակ, ոչ թե շեշտը դնում են իրենց ծրագրերն ու գաղափարները ներկայացնելու վրա, այլ մյուս ուժերին սևացնելու, ասելու, որ` մրցակցիները «լավը» չեն,մեզ ընտրեք: Դուք ի՞նչ եք պատրաստվում անել:

– Իմ քարոզարշավի ժամանակ մշտապես եղել եմ կոռեկտ, հեռու եմ եղել որևէ քաղաքական ուժի «սևացնելու» նպատակներից: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ մեր հասցեին հնչած ոչ տեղին խոսք և մեր դեմ ուղղված ցանկացած դրսևորում կստանա իր արժանի պատասխանը:

Մ. Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company