ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յայտարարութիւններ

Համընդհանուր կոչ՝ կառուցելու կայուն միջազգային հասարակություն․ քանի դեռ ուշ չէ

30 Նոյեմբեր 2018

Սոցինտերնը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին և կոչ արել գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը՝ միավորել միասնական ջանքերը հանուն Կայուն զարգացման նպատակների իրականացման: Փաստաթուղթը ստորագրել են նաև Սոցինտերնի անդամ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Սոցինտերնում ՀՅԴ ներկայացուցիչ, Կազմակերպության փոխնախագահ Մարիո Նալբանդյանը: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև:

«Համընդհանուր կոչ՝ կառուցելու կայուն միջազգային հասարակություն․ քանի դեռ ուշ չէ»

Չնայած կլիմայի փոփոխության դեմ ՄԱԿ-ի և բազմաթիվ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական շարժումների ջանքերին՝ վերջին տվյալները վկայում են, որ մեր գործողությունները չակտիվացնելու դեպքում չափազանց ուշ կլինի։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովն իր վերջին ժողովում հայտարարել է, որ ընդամենը մեկ տասնամյակ կա գլոբալ տաքացումը առավելագույնը 1.5 աստիճանով պահպանելու համար, և նույնիսկ կես աստիճան բարձրացումը զգալիորեն կվատթարացնի երաշտների, ջրհեղեղների, խիստ տաքության և աղքատության ռիսկերը հարյուր միլիոնավոր մարդկանց համար: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ են անհապաղ և աննախադեպ փոփոխություններ, որոնք մատչելի են և իրագործելի:

Առաջիկա համաժողովի (COP24) նախօրեին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին, մենք՝ աշխարհի ամենամեծ առաջադեմ քաղաքական ընտանիքի՝ Սոցինտերնի առաջնորդներս, հանդես ենք գալիս կոչով՝ ընդլայնել բազմակողմանի համագործակցությունը մարդկության համար այս կարևոր մարտահրավերը լուծելու ուղղությամբ և ավելի արդյունավետ գործունեություն ծավալել բոլոր մակարդակներում:

Սոցինտերնը տարիներ շարունակ ակտիվ է եղել կլիմայի փոփոխության դեմ բազմակողմանի պայքարի ճանաչման գործում: Իր «Հանուն կայուն միջազգային հասարակության» հանձնաժողովի աշխատանքների շրջանակում Սոցինտերնը նաև ուրվագծել է անհրաժեշտ քաղաքականություն, ինչպես օրինակ՝ միջազգային հարկ CO2-ի (և այլ ջերմոցային գազերի) վրա:

Մենք հանձնառու ենք և ձգտում ենք հեղափոխություն իրականացնել մտածելակերպի, քաղաքականության և կենսակերպի մեջ՝ այս նոր հիմնախնդիրների լուծման համար: Պետք է ստեղծել նոր պարադիգմ, թե ինչպես գործել, ինչպես արտադրել և ինչպես սպառել: Այս մտքի փոփոխությունը պահանջում է, որ Կայուն զարգացման նպատակները դառնան մեր հիմնական կրթական ծրագրերի, մասնագիտական վերապատրաստման և գիտահետազոտական աշխատանքների, ինչպես նաև մեր քաղաքական որոշումների մաս:

Շատ կարևոր է, որ Կայուն զարգացման նպատակներն իրականացվեն, եթե մենք ցանկանում ենք հաղթահարել աղքատությունն ու անգրագիտությունը, ապահովել խաղաղություն, պաշտպանել մարդու իրավունքները, կառավարել բնակչության շարժերը և երաշխավորել արդար, կայուն հասարակություններ գալիք սերունդների համար:

Այս էական փոփոխությունների հաջողության բանալին սոցիալական արդարությունն է, հավասարությունը և առողջ, համախմբված, մասնակցային հասարակությունը, որը հարգում է բոլորի արժանապատվությունը:

Մենք դատապարտում ենք աշխարհի պահպանողական և ամբոխահաճո շրջանակներին, որոնք պարբերաբար խոչընդոտում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը: Նրանց շարժառիթները համընկնում են նավթագազային հզոր արդյունաբերության շահերի հետ, որոնք ուժեղ լոբբինգ են անում շրջակա միջավայրը պաշտպանող ցանկացած կարգավորման դեմ, որը կարող է կրճատել նրանց եկամուտները: Մենք բոլորին կոչ ենք անում դիմակայել գիտակցված ջանքերին, որոնք ուղղված են գիտական փաստերի խեղաթյուրմանը և նվազագույնի հասցնել գլոբալ տաքացման աղետալի ռիսկերը:

Կայուն զարգացման նպատակները անկյունաքար են ավելի լայն գլոբալ սոցիալական պայմանագրի համար: Սոցիալական պայմանագիրը կարող է միավորվել մեր մոլորակի կառավարություններին և ժողովուրդներին լուրջ տարաձայնությունների ժամանակ՝ ընդհանուր նպատակների միջոցով՝ նպաստելով պատասխանատու համագործակցությանը և կարգավորմանը:

Կլիմայի փոփոխության սոցիալական ազդեցությունները կապված են մի շարք ռիսկերի հետ, այդ թվում՝ ֆինանսական, որոնք պետք է գնահատվեն ապագա ներդրումների համար:

Սոցիալական գործընկերները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները պետք է ընդունեն սոցիալական պատասխանատվության մարտահրավերները՝ միավորելով ջանքերը ցածր ածխածնային հասարակությունների համար իրենց ամենօրյա կյանքում:

Մենք հանձնառու ենք լինել առաջամարտիկներ ավելի մարդկային և կայուն մոլորակի համար մղվող պայքարում…

Մասնակից երկրների ցանկը ստորև՝

socialistinternational.org

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company