ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Յօդուածներ

Խմբագրական. ԼԵՄ-ի Շէնքին Յենասիւները (ԼԵՄ-ի Հիմնադրութեան 45-ամեակին Առիթով)

20 Դեկտեմբեր 2018 ԼԵՄ-ի ծնունդի ժամանակահատուածը ինքնին կը բացատրէ ազգային ընդհանուր մթնոլորտ մը: Քաղաքացիական պատերազմի նախաշեմ, քանի մը տարի ետք յեղափոխական աւանդներու վերադարձով յատկանշուած Հայ դատի պայքարի ծաւալում, գաղափարական գերակայութեամբ բնութագրուող դաստիարակչական, քարոզչական աշխատանքներ:

Ներկուսակցական առումով երիտասարդական միութիւններու կառուցակարգման, շարքերու երիտասարդացման համար շատ նպատակային միջոցներու որդեգրման որոշումներ եւ հետզհետէ երիտասարդական մամուլի հրատարակման նախաձեռնութիւններ` կազմեցին այդ օրերու Դաշնակցութեան գործունէութեան առաջնահերթութիւնները:

Այս բոլոր պայմանները եղանակ կը ճշդէին` ձեւաւորելու համար երիտասարդական կառոյց մը, որ իր հերթին պիտի դառնար Դաշնակցութեան առաջադրանքներու իրականացման համար աշխատող ամէնէն գործունեայ տարրը:

Օրուան պայմանները հաւանաբար շեշտեցին երիտասարդական այս միաւորի մարտական դիմագիծը: Ինքնապաշտպանութեան մարտեր, այդ բոլորին համար կազմաւորման դասընթացքներ, պահակութեան շուրջօրեայ հերթափոխութեան իրականացում եւ Լիբանանի պատերազմական իրավիճակէն բխած արտակարգ դրութիւններու մէջ արագօրէն գործելու, հակազդելու, փրկարար աշխատանքներ տանելու երբեմն ինքնագերազանցումի հասնող օրինակներու շարքի ներկայացում: Եւ բնականաբար այս ճանապարհին վիրաւորներ, առեւանգեալներ, նահատակներ, գերեվարուածներ: Այսինքն, պատերազմական իրավիճակէ բխած բոլոր հետեւանքներու կրումը դիմագծեց ճիշդ ատենին հրապարակ եկած երիտասարդական այս միաւորը: Միաւոր, որուն անդամները նոյնքան տոգորուած լծուեցան Հայ դատի այդ օրերու պայքարին զինուորագրուած տղոց արարքներու ճիշդ լուսաբանման, իրազեկման եւ յաճախ ալ իրենց ընկերներուն, մտերիմներուն քաղաքական դատերը պաշտպանելու եւ անոնց զօրակցելու առաքելատիպ աշխատանքին:

Անիրատեսական պիտի չըլլար նաեւ ընդգծելը, որ ԼԵՄ-ը դարձաւ համաերիտասարդական ցանցային կառոյցի յառաջացման համար մոտել միաւորը: Անցեալի պատանեկան միութիւններու վերակառուցակարգումը պատանեկան տարիքի սահմանափակումով հոսք ապահովեց ԼԵՄ-ին, մինչ հայկական վարժարաններու աշակերտութիւնն ու հայկական թաղերու պահակութեան լծուած համակիր երիտասարդութիւնը ԼԵՄ-ի շարքերու համալրման համար դարձան կարեւորագոյն միջավայրերը: Այդ օրերուն հաւաքագրման յատուկ քարոզչական աշխատանքները կենսական նշանակութիւն չունէին, որովհետեւ հոսքը դէպի ԼԵՄ ինքնաբուխ էր, տարերային նոյնիսկ: Հայ երիտասարդը ԼԵՄ-ի շարքերուն զինուորագրուելու կամաւոր մղումը ունէր ո՛չ միայն շրջապատի վարակիչ մթնոլորտին ենթարկուելով, այլ նաեւ ինքնագիտակցական թելադրանքներով:

ԼԵՄ-ի հիմնադիր սերունդը գիտակից էր, որ այդ օրերու պայմանները գրաւիչ էին երիտասարդութեան համար, որ իր ժողովուրդի պաշտպանութիւնը կը նկատէր բոլորէն առաջ ի՛ր պարտականութիւնը: Ֆիզիքական եւ զինեալ պաշտպանութիւնը սակայն կրնար մնալ թերի, եթէ չուղեկցուէր գաղափարական բաժինով: Ահա թէ ինչու առաջին օրէն շատ խնամուած ձեւով համատեղուեցան մարտականն ու գաղափարականը` դառնալով ԼԵՄ-ի դաստիարակութեան առանցքը:

Հերթական ժողովներ, սեմինարներ, բանակումներ, կլոր սեղաններ, ձեռնարկներ, բայց նաեւ ցուցական արարքներ, բողոքի գործողութիւններ, դասադուլներ, նստացոյցեր, թշնամիի նախաձեռնած հաւաքներու խափանումներ` ինքնապաշտպանութեան գործի ընթացքին եւ անոր առընթեր, ԼԵՄ-ը բարձրացուցին երիտասարդական շարժումի առաջնորդող պատուանդանի մը վրայ, որուն կը նայէր ամէն լիբանանահայ ճգնաժամի պահուն թէ քաղաքական ճակատագրական իրադարձութեան մը ստեղծած իրավիճակին դիմաց:

Պայմանները տրամագծօրէն եւ արագընթաց կը փոխուին: Յեղափոխութիւն յղացքը, որուն աւանդական ընկալումին գաղափարականօրէն պատրաստուած էր ԼԵՄ-ը, այսօր կ՛ենթարկուի ձեւափոխումներու: Գաղափարական-գաղափարաբանական շարժումներու փիլիսոփայութիւնները կը նկատուին ժամկէտանց եւ կը հրամցուին նոր հայեցակարգեր, նոր առաջադրանքներ եւ անոնց իրականացման համար նոր եղանակներ:

Ժամանակի հետ համաքայլ ընթացք որդեգրելը անշուշտ կենսական է գործունէութիւնը նոր պայմաններու մէջ արդիւնաւորելու համար: Էականը սակայն մեր պարագային գաղափարաքաղաքական յենասիւներու վրայ նոր շէնքերու, նոր ոճերու օգտագործումով ճարտարապետումն է: Առանց այդ յենասիւներուն շէնքը, որքան ալ գրաւիչ դառնայ արտաքնապէս, չի դիմանար ժամանակի մաշումին կամ միջանկեալ զայն հարուածած որեւէ ցնցումին:

45 տարուան կենսագործունէութիւնը փաստած է, որ ԼԵՄ-ի շէնքին յենասիւները շաղախուած են գաղափարաքաղաքական աղիւսներով եւ կը դիմանան ժամանակի ամէն տեսակի հարուածներուն:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company