ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է օտարերկրացիներին հողի գնման իրավունք շնորհելուն

20 Դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 20-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի եզրափակիչ նիստի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքին:

Երկրորդ ընթերցմամբ ներկայացված հողային օրենսգրքի նախագիծը ենթադրում է օտարերկրյա քաղաքացիներին «ավելի պարզ ընթացակարգով եւ մեծ լիազորություններով Արցախում այգեգործական նշանակության տարածք եւ ցանկացած այլ գույքի տնօրինման հնարավորության ընձեռնում՝ ԱՀ քաղաքացիներին հավասար իրավունքով: Օրենքի ընդունմամբ՝ օտարերկրացիները կարող են ձեռք բերել համայնքային եւ պետական պահուստային ֆոնդի հողամասերը:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ-ում գործող նմանօրինակ օրենքին՝ նշելով, որ այն կարգավորվում է մեկ այլ՝ երկքաղաքացիության օրենքի միջոցով:

«Արցախի պարագայում հարցն այլ հնչեղություն ունի: Մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք եւ մեր պետական պահուստային ֆոնդի հողամասերը գտնվում են սահմանամերձ տարածքներում: Այդ իսկ առումով մեր մոտեցումը միանգամայն այլ է»,- ասել է Գաբրիելյանը:

Պատգամավոր Դավիթ Իշխանյանի մտահոգությունները քաղաքական, անվտանգության, ինչպես նաեւ օրենքի ընդունման տնտեսական անարդյունավետության հարցերին էին առնչվում:

«Օրենսդրական փոփոխությունները որեւէ առումով չպետք է պայմանավորված լինեն անհատական շահերի, անհատական ներդրումային ծրագրեր իրականացնելու հետ, այլ բացառապես պետք է պայմանավորված լինեն պետական շահի եւ ազգային անվտանգության հետ: Ես որոշակի շտապողականություն եմ տեսնում տնտեսական շահ չերաշխավորող նմանօրինակ օրինագծի ընդունման մեջ»,- ասել է Իշխանյանը՝ կոչ անելով ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին՝ առաջարկելով մշակել ավելի մեղմ պայմաններով վարձակալման նախագիծ եւ նախաձեռնել հողային օրենսգրքի փոփոխություն:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժ. Միրզոյանն անդրադառնալով պատգամավորների նկատառումներին նշել է, որ առանց կառավարության համապատասխան որոշման՝ հաստատված ԱԳՆ-ի, ՊԲ-ի ԱԻՆ-ի, էկոնոմիկայի, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների կողմից՝ օտարերկրացիները չեն ստանալու հողի գնման իրավունք:

«Նշածս պետական մարմինները կարող են կիրառել վետոյի իրավունքը եւ չընդունել համապատասխան որոշումը: Բացի այդ՝ միայն համապատասխան ներդրումներ կատարելուց հետո օտարերկրացիներն իրավունք ունեն ձեռք բերելու հողամաս՝ այն էլ գնված տարածքը այլ նպատակով չօգտագործելու հստակ պայմանով»,- ասել է գյուղնախարարը:

Միրզոյանը հավելել է նաեւ, որ իրավական տեսանկյունից փաթեթը պարունակում է ամրագրումների այնպիսի համակարգ, որը բացառելու է Արցախի պաշտպանունակության եւ տնտեսական ոլորտներում որեւէ խաթարում եւ թուլացում:

«Օրենքի նախագիծն ունենալու է հակառակ ազդեցությունը: Օտարերկրյա կապիտալի ներդրման շնորհիվ Արցախը կունենա նոր տեխնոլոգիական հնարավորություններ, ապրանքների արտահանման եւ իրացման նոր ճանապարհներ»,- վստահեցրել է Ժիրայր Միրզոյանը:

Սակայն գյուղնախարարի պատասխանները համոզիչ չէին «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների համար: Խմբակցությունը դեմ է քվեարկել օրինագծին, որն ընդունվել է՝ 24 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company