ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Դաշնակցության չհայտնվելը խորհրդարանում պետք չէ փոխկապակցել Արցախի առաջիկա ընտրությունների հետ

20 Դեկտեմբեր 2018

Մեր արտաքին մարտահրավերների մեջ թիվ մեկ խնդիրներից մեկը հենց Արցախի հիմնահարցի հանգուցալուծումն է և Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչումը ու այդ առումով շատ կարևոր կլիներ Դաշնակցության ներգրավվածությունը ՀՀ խորհրդարանում:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:

– Պարոն Իշխանյան, Արցախի քաղաքական դաշտը արդեն սկսել է պատրաստվել 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Ոմանք այդ մասին բաց են հայտարարում, ոմանք` ոչ: Իսկ ի՞նչ է անում այդ ուղղությամբ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն:

– Արդեն իսկ տարբեր քաղաքական ուժեր բարձրաձայնում են 2020թ.համապետական երկու կարևոր ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Մենք ունենք մեր կուսակցության կողմից որդեգրված ռազմավարությունը և բնականաբար առաջնորդվում ենք մեր ռազմավարական սկզբունքների շրջանակներում: Խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս պետք է նաև ուրախությամբ շեշտեմ, որ, վերջապես, մենք 2020 թվականին ամբողջապես ունենալու ենք այն կարևոր սկզբունքով գործող ընտրական մեխանիզմը, որին միշտ կողմնակից է եղել և որի համար միշտ պայքարել է Դաշնակցությունը: Խոսքը ամբողջական համամասնական ընտրակարգի մասին է, և դրա արդյունքում մենք ակնկալում ենք ժողովրդի վստահության քվեի մեծացում` նոր պարտավորություններով և լիազորություններով հանդերձ:

– ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Դաշնակցությունը չանցավ խորհրդարան: Սա առաջացնու՞մ է ՀՅԴ արցախյան կառույցի մտահոգությունը` 2020 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հնարավոր խնդիրներ ունենալու առումով:

– Անկեղծ ասած չեմ կարծում, թե հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները և Դաշնակցության խորհրդարանում չհայտնվելն ուղղակիորեն կարելի է փոխկապակցել Արցախի 2020թ. խորհրդարանական ընտրությունների հետ: Մեր մտահոգություններն այլ դաշտում են, քանի որ պետք է ցավով ու ափսոսանքով նշել, որ Հայաստանում Դաշնակցություն կուսակցության բացակայումը խորհրդարանից իր հետքը կարող է ունենալ Արցախի հիմնահարցի, և մեր արտաքին մարտահրավերների տեսանկյունից: Սրանով ոչ թե փորձում եմ գերագնահատող տեսակետ ներկայացնել, այլ իրական այն պատկերը, որ Դաշնակցությունը համահայկական կառույց է, և այս առումով Հայ Դատի ու Արցախի հիմնահարցի ուղղությամբ տարվող աշխատանքները զգալի դեր են ունեցել և ունենալու մեր արտաքին քաղաքականության ձևավորման, ինչպես նաև արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով: Մենք որպես համահայկական կառույց մեր առօրյա ծրագրային և համազգային խնդիրների առումով ունենք մեր անելիքների դաշտը և այդ դաշտը այնքան մեծ է, որ մեր ներուժը դեռևս չի բավարարում:

– Հաշվի առնելով ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնալը` Դաշնակցությունը կմոբիլիզացնի՞ իր ուժերը` առաջիկայում շեշտը դնելով Արցախի վրա, որպեսզի 2020թ. խորհրդարանական ընտրություններում արձանագրվեն ցանկալի արդյունքներ:

– Դաշնակցությունը ապակենտրոն կառույց է և իր ուժերը մոբիլիզացնելու կամ չմոբիլիզացնելու խնդիր այդ առումով չունի: Մեր ուժերի մոբիլիզացումը հենց ուղղված է այն ծրագրային հիմնադրույթներին, որն ամրագրված է ՀՅԴ ծրագրում: Ինչ-որ մի հատվածի մոբիլիզացումը խորհրդարանական ընտրությունների առումով, կարծում եմ Դաշնակցության համար բավականին ցածր նշաձող է և ճիշտ չէ նման որակումներ անելը:

– Եվ անդրադառնանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Ի՞նչ սպասելիքներ ունեք բանակցային գործընթացի հնարավոր զարգացումներից և ի՞նչ կարելի է ակնկալել 2019 թվականին:

– Բնականաբար Հայաստանի ներքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունն են թողել առանց այդ էլ փակուղու մեջ գտնվող բանակցային գործընթացի վրա, և սպասելի էր, որ իշխանության ամբողջական պատասխանատվությունը կրելուց հետո` ես նկատի ունեմ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, պետք է որ աստիճանաբար ուրվագծի բանակցային գործընթացի նոր փուլի սկիզբ: Արդեն իսկ անցած ամիսներին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև արտգործնախարարների միջև տեղի ունեցած պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումներն որոշակի հիմքեր են ստեղծել ապագայում այդ գործընթացը վերսկսելու և քննարկումների նոր դաշտ բացելու համար: Այստեղ, սակայն մի կարևոր խնդիր կա, որ պետք է անդրադառնանք, և սա պետք է Արցախի պաշտոնական շրջանակների ուշադրության կենտրոնում ևս լինի: Խոսքը վերաբերում է Սանկտ Պետերբուրգում և Վիենայում ձեռք բերված պայմանավորվածություններին, քանի որ, կարծես թե, նկատվում են այդ պայմանավորվածությունները ստվերի տակ թողնելու միտումներ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company