ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հրայր Մարուխեան եւ իր ժամանակը

21 Դեկտեմբեր 2018

…Ընկ. Հրայրի ժամանակը եղաւ շատ դժուարին, շատ բարդ և շատ ճակատագրական։ Ան մտաւ պայքարի ասպարէզ, երբ մեր հաւաքական կեանքը կը գտնուէր վճռական որոշումներու եզրին։ Ասիկա այն ժամանակն էր, երբ մենք, որպէս հաւաքականութիւն, պիտի որոշէինք մեր ուղղութիւնը։ Սփիւռքը՝ սփիւ՞ռք, թէ Սփիւռքը՝ սկի՛զբ մեր նոր զարթօնքին։ Հայը պիտի ընդունէ՞ր պատմութեան կողմէ տրուած մահավճիռը, թէ այդ վճիռը պիտի շպրտէր պատմութեան երեսին։

Յեղափոխական այս ընտրութեան մէջ մեր կազմակերպութիւնը առաջնորդող հանդիսացաւ։ Ասիկա եզակի ըմբոստութիւն մըն էր, որ ծաւալեցաւ երկրէ երկիր և որուն մէջ ներգրաւուեցան մեր գաղութային կեանքի բոլոր երեսները։ Այդ պայքարի բովին մէջ էր, որ կոփուեցաւ նոր Սփիւռքը, որպէս քաղաքական գործօն, և ի վերջոյ վերածուեցաւ խարիսխի մեր վերածնած պետականութեան համար։

Այդ դժուարին գործի ձևաւորման մէջ մեծ եղաւ ներդրումը Ընկ. Հրայրին։ Յեղափոխական կուսակցութիւնը Սփիւռքի բացառապէս անապահով հողին վրայ իմացաւորեց և կիրարկեց բացառապէս խիզախ մէկ նոր ռազմավարութիւն, որմէ ծնաւ աշխարհաքաղաքական այն միաւորը, որ այսօրուան նոր Սփիւռքն է։

Ընկ. Հրայրի ժամանակը նաև սերնդափոխութեան դժուար ժամանակն էր Սփիւռքի մէջ։ Ընկ. Հրայր Սփիւռքի մէջ ծնած ու հասակ առած առաջին դաշնակցական ընկերն էր, որ ստանձնեց ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցչի դժուարին պատասխանատւութիւնը։ Եւ Ընկ. Հրայր մտաւ այդ պահանջկոտ դաշտէն ներս առանց վարանումի։ Մեր կազմակերպութիւնը — և մեր ժողովու՛րդը – այդ դաշտին համար չունէր անցեալի փորձ. և չունէր ժամանա՛կ. փորձն ու իրագործումը միաժամանակ պիտի կերտուէին։ Եւ ճամբան կը պահանջէր մեծ իմաստութիւն. մեծ խիզախութիւն. մեծ յարատևութիւն։ Ընկ. Հրայր այդ ճամբէն քալեց անձնական անպատմելի զոհողութիւններ յանձն առնելով։ Ան այդ գործին մէջ դրաւ իր բովանդակ ներոյժը։ Ան ամէն տեղ էր. մտքի ու գործի բոլոր ոլորտներուն մէջ՝ շարունակաբար բանալով նոր ուղի, պեղելով նոր գետին, նուաճելով նոր հանգրուան։ Իր ներկայութիւնը վարակիչ էր ամէն կողմ. իր լիազօրող ձայնը կը խորտակէր փակ դռները ամէնուրեք. իր խարազանող կամքը թոյլ չէր տար, որ մարդիկ յոգնէին։

Իր կեանքին մեծ օրինակը պատգամ մըն է ինքնին, որ վարակիչ պէտք է դառնայ բոլոր յաջորդող սերունդներուն։ Ընկ. Հրայր երբեք չէր տատամսեր պատասխանատւութեան առջև։ Չվախնա՛լ պատասխանատւութենէ. չվախնալ անկոխ գետիններէն. վերցնել ղե՛կը՝ երբ ալեկոծ են ժամանակները։

Այս մէկը կ՚ըստանար նաև գաղափարական ձևաւորում իր մտքին մէջ։ Թոյլ չտա՛լ, որ Սփիւռքը դառնայ քաղքենի, ինքնանպատակ և տեղայնական հաշիւներով ապրող հաւաքականութիւն։ Հայ Դատի կռիւը հայրենիքի համար մղուող կռիւ մը պիտի ըլլար։ Պէտք էր շարունակաբար ՀԱՅՐԵՆԱՑՆԵԼ այդ կռիւը։ Պէտք էր զայն տանիլ ԵՐԿԻՐ։

Այսպէս է, որ մեր կազմակերպութիւնը մեր երկրի անկախութեան գործընթացը դիմաւորեց գործի նոր հրամայականներով։ Այդ գործընթացը պիտի կրնար ամրակայուիլ, եթէ մենք, ինքներս, յաջողապէս կարենայինք դիմագրաւել թշնամիին գրոհը։ Արցախի ճակատներուն վրայ է, որ պիտի իսկապէս շահուէր մեր անկախութեան կռիւը և հետևաբար հոն էր գործի առաջին ճակատը Դաշնակցութեան համար։

Այսօր դեռ շատ մօտն ենք կեցած իր վաստակին կարենալ արդարօրէն արժևորելու համար տարողութիւնը իր գործին։ Ան կը հաւատար, որ մեր երկիրը պիտի կարենար յաղթահարել իր կեանքը խոչընդոտող զրկանքները. կը հաւատար, որ Հայաստան պիտի կարենար դառնալ հզօր ուժ և հեղինակութիւն տարածաշրջանին մէջ. կը հաւատար, որ Հայաստան յարգանք պիտի ներշնչէր իր շրջապատին իր ռազմական ուժով, իր գիտական և տնտեսական հանճարով և մանաւանդ իր ոգեկան զօրութեամբ. իր ստեղագործական քանքարո՛վ։

Ինք լռեց այդ սրբազան գործի ամենէն թէժ պահուն։

Կարօ Արմենեան
Յունուար 30, 1999

(Հատուած՝ Պոսթընի Մեծարանքի Օրուան հանդիսութեան առթիւ իմ խօսքէն)

Սիրելի Ընկերուհիներ, Ընկերներ,

Ընկ. Հրայրի մահէն քսան տարի ետք, ուզեցի վերստին ձեզի հետ բաժնել իմ այս մտքերը։ Յստակ է, որ մեր երկիրը վերստին կը գտնուի ճակատագրական փուլի մը շեմին և մեր կուսակցութիւնը վերստին կոչուած է դիմագրաւելու մեր պատմութեան այս նոր անկիւնադարձը։ Ընկ. Հրայրի օրինակը թելադրող է և ներշնչող յատկապէս այսօր։ Ինք չէր ստեղծուած հանգիստ ժամանակներու համար։ Ինք — ինչպէս մեր կուսակցութի՛ւնը — ստեղծուած էր անկարելին իրականութեան վերածելու յանդգնութեամբ։ Այս չափանիշը միշտ մերը պիտի ըլլայ։

Կարօ Արմենեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company