ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Երևանում կբարձրանան տուրքերը և վճարները

21 Դեկտեմբեր 2018

Վերջին օրերին հանրության լայն շրջանակներ քննարկում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի առանձին ծախսային հոդվածների աճի կամ նվազման պատճառները, հիմնավորումները: Նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը՝ միաժամանակ կրճատելով կամ անտեսելով տնտեսական և սոցիալական համայնքային հիմնախնդիրները

Սակայն բյուջեի քննարկումը պետք է ուղեկցվի ոչ միայն ծախսային հոդվածների, այլ նաև եկամտային մասի վերլուծությամբ։ Միայն այդ պարագայում հնարավոր է տալ բյուջեի նախագծի ամբողջական գնահատականը։ Այնինչ այս ողջ քննարկումների մեջ մոռացության է մատնված այն հանգամանքը, թե Երևանի քաղաքապետարանը որտեղից կամ ում հաշվին է հավաքագրելու այդ գումարները՝ հետագայում ծախսելու նպատակով:

Ամեն տարի Երևանի բյուջեի նախագծի հետ մեկտեղ շրջանառության է դրվում Երևան քաղաքում տեղական վճարների և տուրքերի մասին որոշման նախագիծը, որը կոչված է ապահովել քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասը:

Անհրաժեշտ է արձանագրել, որ Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ կրել են էական փոփոխություններ (Տե՛ս Աղյուսակ 1-ը):

2019 թվականին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները: Զգալի աճ է նախատեսված Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով, մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով: 2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124: 2019 թվականի ընթացքում երևանցի երեխաները նոր կամ ավելի որակյալ ծառայությունները չեն ստանալու, սակայն վճարելու են ավելի շատ, ինչը լրացուցիչ սոցիալական բեռ կլինի նրանց ընտանիքների համար, իսկ սոցիալապես խոցելի մի շարք ընտանիքներ կհրաժարվեն իրենց երեխաների հաճախումներից արվեստի դպրոցներ։

2019 թվականին նախատեսվել են նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 ՀՀ դրամ:

Երևան քաղաքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի համեմատ ևս վերանայվելու են (Տե՛ս Աղյուսակ 2-ը): Ըստ էության, տուրքերի բարձրացման հիմնական նպատակը՝ ֆիսկալ է, այսինքն՝ լցնել համայնքային բյուջեն: Փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվելու տնտեսավարող սուբյեկտների վրա:

Եվ այսպես՝ 2019 թվականին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 և ավել քմ դեպքում՝ 10000 ՀՀ դրամ կամ 40 տոկոսով: Վերջին տարիների ընթացքում շինարարության ոլորտը առանց այն էլ դժվար օրեր է ապրում: Վստահաբար այս բարձրացումը ոչ խթանիչ ազդեցություն է ունենալու, ինչպես նաև չի նպաստելու քաղաքացիների կողմից ապօրինի շինարարությունից հրաժարվելուն։

Երևանի քաղաքում վառելիքի մանրածախ վաճառքի վրա բացասական ազդեցություն կթողնի գազալցակայանների և բենզալցակայանների գործունեության վրա տեղական տուրքերի նախատեսվող աճը։ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ավելանալու է 250000 ՀՀ դրամով կամ 71.43 տոկոսով, ինչը զգալի բեռ կլինի փոքր և միջին ձեռնարկատերերի համար: Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարել միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրք: Հատկանշական է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկան գերկենտրոնացած է, այստեղ՝ Ֆլեշ և ՍիՓիԷս ընկերություններին բաժին է ընկնում ներմուծվող վառելիքի շուրջ 90 տոկոսը: Միաժամանակ այս ընկերություններին են պատկանում բենզալցակայանների կամ մանրածախ ցանցի 1/3-ը: Հետևաբար, տեղական տուրքի բարձրացումը առաջին հերթին կհարվածի փոքր բենզալցակայանների գործունեությանը՝ նրանց դուրս մղելով մանրածախ շուկայից: 2018 թվականի հունվարին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով վերլուծությունը (http://www.maroukhianfoundation.org/am):

Բացի այդ, փոքր և միջին բիզնեսի գործունեության վրա էական բացասական ազդություն կթողնի Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքերի սահմանումը: Արդյունքում՝ 24:00-ից հետո հիմնականում կգործեն խոշոր տնտեսվարողները կամ կծաղկի ստվերային գործունեությունը: Միաժամանակ, անհասկանալի և չարդարացված է առաջին անգամ կիրառվող տեղական տուրքերի համար միանգամից սահմանել բարձր դրույքաչափեր:

Այսպիսով՝ Երևանի տարածքում տեղական տուրքերի և վճարների բարձրացումը սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներ կառաջացնի Երևանի տնտեսության և երևանցիների համար: Իսկ եթե նկատի ունենանք, որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի տնտեսական ակտիվությունը, ապա բացասական ազդեցություն կլինի ողջ երկրի տնտեսության վրա։ Հատկապես այն դեպքում, երբ ոչ Երևանի, ոչ էլ պետական բյուջեներով նախատեսված չէ աշխատավարձերի աճ: Այս իրավիճակում Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված «իջեցումների» խթանիչ ազդեցությունը չի նկատվի, քանի որ տնտեսավարող սուբյեկտների դեպքում էական չէ, թե նրանք դա որպես հարկ են վճարում, թե տեղական տուրք:

(Աղյուսակ 1-ը եւ 2-ը տես pdf ֆայլում)

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

Երևանի տուրքեր և վճարներ-2019
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company