ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Քննարկում

Սփյուռքի նախարարության լուծարման որոշումը համահայկականության ժխտում է

21 Դեկտեմբեր 2018

Ըստ կառավարության որոշման նախագծի` Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, և դրա գործառույթն իրականացնելու է փոխվարչապետի գրասենյակը։

Արդյո՞ք որոշումը կայացնելիս հաշվի է առնվել Սփյուռքի կարծիքը, Yerkir.am-ն այդ թեմայով զրուցեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի և ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի նախկին խմբագիր, հրապարակախոս Վաչե Բրուտյանի հետ:

Շահան Գանտահարյանի կարծիքով`նման որոշում կայացնելուց առաջ նախ հարկավոր է ուսումնասիրել մեծ սփյուռք ունեցող երկրների փորձը, կառավարություն-սփյուռք հարաբերությունների եղանակը, աշխատող կառույցը։ «Գերատեսչություն լուծարելու կամ պահելու որոշումները պետք է կայացվեն տարբեր ձևաչափերով՝ հաշվի առնելով անցկացվող խորհրդակցությունների եւ քննարկումների արդյունքները: Այդ քննարկումներում պետք է ներառել ինչպես դասական Սփյուռքի, այնպես էլ նոր Սփյուռքի ներկայացուցիչներին եւ Սփյուռքում կառավարչական փորձ ունեցող անհատ մասնագետների։ Քննարկումը պետք է լինի փորձագիտական մակարդակով»,- ասաց Գանտահարյանը` հավելելով, որ այն իրողությունը, որ մեր ազգի մեծամասնությունն ապրում է հայրենիքից դուրս, հուշում է, որ առանձին գերատեսչություն անպայման պետք է լինի` հայրենակենտրոն Սփյուռքի կայացման աշխատանքները համակարգելու համար։

Ըստ «Ազդակ»-ի գլխավոր խմբագրի` հայրենադարձությունը գործող կառավարության առաջնային օրակարգերից է, այն, ըստ էության, Սփյուռքի հետ առնչվող խնդիր է, և հեռանկարը պիտի լինի Սփյուռքի` նաև իրավական դերակատարությունը։ «Սա նախանշում է երկպալատ Ազգային ժողովի ձևավորում։ Նման դրույթը ենթադրում է Սահմանադրության փոփոխություն, սակայն մինչ այդ` նախապատրաստությունը կատարելու է Սփյուռքի նախարարությունը՝ հանդիպումներ, քննարկումներ, Սփյուռքի ներկայացվածության իրավական հենքը ճշտող խորհրդակցություններ, տարբեր երկրների երկպալատ խորհրդարանների փորձի ուսումնասիրություն»,- ասաց Շահան Գանտահարյանը:

Մեզ հետ զրույցում Վաչե Բրուտյանը նշեց, որ ինքն ականատես է եղել խորհրդային տարիներին գործող Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի՝ Սփյուռքի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքին, երբեմն` խորհրդային իշխանության վերջին տարիներին, բարերար դերակատարությանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա խոսքով, Սփյուռքի հանդեպ այլանդակ մոտեցումներին, նաև Սփյուռքի նախարարության ստեղծման լայնածավալ աշխատանքներին։ Ըստ նրա` դրանք միտված էին ռազմավարական իմաստով համահայկական մեծ օրակարգ առաջադրելուն։

«Այս նախարարության հիմնումը գործի էր վերածում համահայկական մտակառույցը` ի շահ հայության ու նրա հայրենիք Հայաստանի ընդհանրական շահերի։ Մի խոսքով` այն կյանքի կոչվեց` լուծելու համար հայկական աշխարհի բարդ խնդիրները։ Ուրիշ հարց է, թե տասնամյա գործունեության ընթացքում ինչքանո՞վ արդարացրեց իր վրա դրված հույսերը։ Այսօր, բնականաբար, կարելի է քննարկել Սփյուռքի նախարարությունն իր ռազմավարական առաջադրանքներին հարիր քաղաքականությամբ օժտելու խնդիրը։ Ճշտումնե՞ր, ճշգրտումնե՞ր, բարեփոխումնե՞ր, անկասկա՛ծ։ Սակայն այն լուծարելու որոշումը (ինչքան էլ «հեզաճկուն» բառերի տակ ծածկենք այս փաստը) համահայկականության, հայության՝ ՄԵԿ ժողովուրդ լինելու հանգամանքի ժխտում է։ Ոչ ոք իրավունք չունի նման թեթևսոլիկ ու ծանծաղամիտ վերաբերմունք ցուցաբերելու ու հանգելու Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշմանը։ Պետությունը «քորփորեյշըն» չէ՛, պարոնա´յք իշխանավորներ, որ այդ մտածելակերպով եք վերաբերվում համազգային խնդիրներին։ Փաստորեն, Հայաստանի ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն ըմբռնել համահայկական տարողություն ունեցող խնդիրների իսկական տարողությունը, որովհետև, փաստորեն, նման հարցերին նրանց մոտեցումները, լավագույն պարագայում, մակերեսային վարչարարականից այն կողմ չեն անցնում»,- խոսքն ամփոփեց Վաչե Բրուտյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company