ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ընտրութեան ժամը

24 Դեկտեմբեր 2018

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

(Ա) Եթէ ծրագիր չունիք ազգային տնտեսութեան ճակատին վրայ համակարգային արմատական փոփոխութիւններ մտցնելու և մենաշնորհային համակարգը վճռականօրէն տանելու մրցակցային դաշտ և տնտեսութեան իրական աճը ԱՅԴ ՃԱՄԲՈՎ բարելաւելու,

(Բ) Եւ եթէ որոշած էք երկրի արտաքին պարտքի ընդհանուր ծաւալը պահել էապէս նոյնը, այսինքն՝ զայն զգալիօրէն չաւելցնել նոր փոխառութիւններով (որ ճի՛շտ նախանձախնդրութիւն է որոշ տրամաբանական սահմաններու մէջ),

(Գ) Ինքնաբերաբար պիտի ստիպուիք դիմելու «ներքին խնայողութեան»՝ համապատասխան գումարներ զեղջելով պետական պիւտճէի բոլոր «ոչ-կենսական» նկատուող յատկացումներէն…

Այսքան պարզ կը թուի ըլլալ այս թուաբանութիւնը հեռուէն դիտողին համար և այսքան թափանցիկ։ Եւ սակայն այդ պարզ գիծերուն մէջ քաղաքական մեծ և ճակատագրական որոշումներ կան առնուելիք և փորձանաւոր ընտրութիւննե՛ր ՝ զորս կառավարութիւնը պիտի ընէ բանալով ծալքերը պետութեան ֆինանսաւորման իր դժուարին օրակարգին։

Հարց է, թէ ո՞ր գումարներն են, որոնք պիտի զեղջուին ընդհանուր նախահաշիւէն ։ Որո՞նք պիտի ըլլան իշխանութեան «դանակին տակ» յայտնուող առաջին «դժբախտ» յատկացումները և ի՞նչ կարգով։ Ամէն գործադիր իշխանութիւն և ամէն խորհրդարան այս հարցումին պատասխան պիտի տայ ըստ իր երկրի դիմագրաւած հրամայականներուն և ըստ իր դաւանած իսկական արժեհամակարգին։ Այսինքն՝ ի պատկերի իւրու՛մ…Եւ հոս է, որ կը բացայայտուի «յեղափոխութիւն» լոզունգին իսկական բովանդակութիւնը և երևան կու գայ անոր իսկական և անպաճոյճ էութիւնը։ Հոս է, որ կը մերկանայ իշխանութեան գաղափարախօսական յանձնառութիւնը։ Հոս է, որ ան կը յայտնուի առանց կեղծ փետուրներու։ Կրթութիւն, գիտութիւն, կենսոլորտ (էկոլոգիա), առողջապահութիւն և մեր պարագային՝ մշակոյթ, զրկեալ խաւերու իրաւանց պահպանութիւն և աշխարհածաւալ Սփիւռքի գոյութեան հետ խորապէս առընչուելու կարողականութիւն և այլ ոչ-շօշափելի թուող կենսատարածքներ։ Ասոնք, սկզբունքով, «վտանգուած» պիւտճէական ծաւալներն են, ուր իշխանութիւնը պիտի ընէ իր ընտրութիւնները և հանրութեան ներկայանայ իր իսկական դիմագծով։

Հեռուէն դիտելով և, անշուշտ, տեսակա՛ն տարբերակով ՝ ասոնք կը թուին ըլլալ այսօր Վարչապետի Պաշտօնակատար Փաշինեանի տնտեսական քաղաքականութիւնը ճշտող հաւասարութեան անյայտները։

Մեր տպաւորութիւնն այն է, որ ցարդ նոր իշխանութեան ներքին տնտեսական քաղաքականութիւնը կը թեքուի դէպի ելևմտական պահպանողականութիւն (fiscal conservatism), որ կրնայ այսօր խոհեմ թուիլ (և նոյնիսկ ընդունելի ըլլալ իշխանութեան գործի առաջին փուլին համար) և սակայն ան կու գայ հաստատելու, որ այս իշխանութեան օրով տնտեսական համակարգը կը յամառի մնալ գաղափարական նոյն հին եզրերուն ենթակայ։ Մենաշնորհի տէրերը կը մնան նոյն տեղը։ Աղքատութիւն, որակաւոր աշխատատեղերու սով, վերաներդրումային ծաւալներու անբաւարար մակարդակ, արտագաղթ, արտաքին պարտքի մեծ բեռ՝ տնտեսութեան և հարկատուի (taxpayer) ուսերուն և ընկերային (սոցիալական) ապահովութեան գոհացուցիչ փաթեթի բացակայութիւն. այս բոլոր մարտահրաւէրներուն իշխանութեան կողմէ «ընդառաջումը» առայժմ տեղի կ՚ունենայ աշխատաւորութեան հաշւոյն փոխանակ շահագործող ուժերու հաշւոյն ըլլալու։ Կրկին անգամ, շահատէրերը կը թուին յաջողած ըլլալ։ Անոնք կը թուին այս վտանգն ալ յաջողապէս շրջանցած ըլլալ…Իսկական ընդդիմութիւնը, յանձին Դաշնակցութեան, դուրս դրուած է խորհրդարանէն։ Փտած ուժերը, յանձինս Հանրապետականներու, չէզոքացուած են և փշրուած։ Եւ իրենք՝ մենաշնորհային ուժերը յանկարծ բնական դաշնակիցներ են նոր իշխանութեան հետ…Ա՞յս է պատկերը իրականութեան։ Այս բանի՞ն կը ձգտէին Նիկոլ Փաշինեան և իր համախոհները։ Ժողովրդային շարժման ուժերը ասո՞ր պիտի զիջանին, նոյնիսկ եթէ ան իրենց կը հրամցուի իրենց առաջնորդին հաւաստիքներով։

Մենք կը գտնուինք տնտեսական քաղաքականութեան ձևաւորման սկզբնական փուլին մէջ և բնականաբար պէտք է խուսափինք կանխադատութեան որևէ փորձութենէ։

Մեր ակնկալութիւնն է, որ նոր կառավարութիւնը հաստատէ չափագրելի և ողջմիտ և միաժամանակ համարձակ թիրախներ (ժամանակի յստակ կտրուածքով) բոլոր վերոյիշեալ ծաւալներու ոլորտին մէջ նշանակալի ոստիւններ իրագործելու ուղղութեամբ։ Կ՚ակնկալենք, որ Պր. Փաշինեան ըսէ յստակօրէն, թէ ե՞րբ վերջ կը գտնէ «առաջին փուլ»ը։ Ի՞նչ անմիջական և շօշափելի քայլեր կը պարունակէ այսօր իր կառավարութեան քաղաքականութիւնը մենաշնորհային համակարգը կազմաքանդելու մարզին մէջ։ Մեր պահանջն է և ակնկալութիւնը՝ որ այս յօդուածի առաջին պարբերութեան մէջ նշուած ենթադրութիւնը հիմնովին շրջուի նոր կառավարութեան քաղաքականութեամբ։ Կը պահանջենք, որ մենաշնորհային համակարգի ճանկերէն դուրս բերուի տնտեսութիւնը և վերադարձուի իսկական արտադրողին և մենք դադրինք մեր սովահար ժողովուրդին պարտադրելէ այն «ոգու սովը», որուն ազդարարութիւնը ըրած է Աւետիք Իսահակեան հարիւր տասնըհինգ տարիներ առաջ։

Ըսած ենք ասկէ առաջ և կը կրկնենք։ Ներկայ իրավիճակը, status quo-ն, ընդունելի չէ։ Ընդունելի չէ որևէ շաքարազօծումով։ Դաշնակցութիւնը դուրս եկած է Ազգային Ժողովէն, բայց ան ամէն տեղ է իր յստակ պահանջատիրութեամբ։ Ինչպէս միշտ, մեզ ակնկալեցէք ամէն անկիւնադարձի վրայ։ Մենք ձեր ամենէն հզօր զօրակիցներն ենք, եթէ դուք գործէք մեր ազգային գերագոյն շահերու դիրքերէն թէ՛ ներքին և թէ՛ արտաքին ճակատներու վրայ։ Եւ անշուշտ մի՛ կասկածիք, որ հակառակն ալ ճիշտ է։ Մեզ կապողն ու բաժնողը պիտի ըլլայ մեր ազգային գերագոյն շահի ստուգանիշը, որ նաև էական չափորոշիչն է մեր անկախ պետականութեան լինելիութեան կառուցման գործին։


Ուաշինկթըն.
Դեկտեմբեր 23, 2018

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company