ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Միասնությունը պետք է լինի Արցախի եւ արտաքին մարտահրավերների հաղթահարման հիմնաքարը

28 Դեկտեմբեր 2018 Անցնող տարվա գնահատականների և գալիք` 2019թ., սպասելիքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:

– Պարոն Իշխանյան, քաղաքական առումով ինչպե՞ս կգնահատեիք 2018թվականը:

– 2017թ. ավարտին ոչ մեկը չէր պատկերացնում, որ 2018-ը վայրիվերումներով այսքան լի տարի է լինելու: 2018թ. ազգովի բավականին մեծ դժվարություններ հաղթահարեցինք: Կարծում եմ, որ մենք ներքին քաղաքական կյանքում և արտաքին մարտահրավերների ասպարեզում ունեցել ենք դժվար որոշումներ կայացնելու պահեր: Թերևս, այդ ամենը ետևում է, բայց ամենակարևորն այն է, որ կարողացել ենք 2018թ. ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կայունություն ապահովել և այդ կայունությունը թելադրված էր 2016թ. ապրիլից հետո ստեղծված հավասարակշռությամբ:

Այդ ամենով հանդերձ՝ 2018-ն ավարտում ենք ստեղծված համեմատաբար կայունությամբ և 2019-ն ենք թևակոխում այն ակնկալիքով, որ կկարողանանք ամրապնդել կայունությունը, ավելի խոհեմ որոշումներ կկայացնենք վայրիվերումներից խուսափելու համար:

– 2018թ. բավականին հարուստ էր ներքաղաքական փոփոխություններով, հրաժարականներով ու նշանակումներով: Արդյո՞ք դրանք համահունչ էին ՀՅԴ քաղաքական կուրսին:

– 2018թ. ներքաղաքական կյանքն, իհարկե, լեցուն էր քաղաքական բուռն իրադարձություններով, հրաժարականներով ու նոր նշանակումներով, բայց այդ ամենը չպետք է դիտարկենք ՀՅԴ քաղաքական կուրսին համահունչ լինելու կամ չլինելու հարթության մեջ, որովհետև մեր քաղաքական կուրսը ձևավորվում է 4 տարին մեկ տեղի ունեցող համադաշնակցական կառույցների բարձրագույն ժողովում՝ Ընդհանուր ժողովում և երկու տարին մեկ տեղի ունեցող Արցախի բարձրագույն ժողովում` Շրջանային ժողովում:

Ներքին կյանքում առկա հիմնախնդիրներն այս կամ այն առումով արտացոլվեցին 2018թ. հունիս, հուլիս և հաջորդող ամիսներին տեղի ունեցած իրադարձություններում: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ակտիվ գործընթացները, իշխանափոխությունը հանրության մոտ լուրջ ակնկալիքներ առաջացրին ոչ միայն կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այլ նաև արմատական մեծ փոփոխությունները սովորական կյանքում արձանագրելու առումով: Այդպիսի ակնկալիքներ ունեին նաև քաղաքական ուժերը:

ՀՅԴ Արցախի կառույցն իր տեսակետները և պատկերացումները հանրությանն է ներկայացրել հայտարարությունների, հարցազրույցների տեսքով, նաև առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Արցախի նախագահին՝ ակնկալելով այդ առաջարկությունների փաթեթի իրականացումը դարձնել հենց երկրի ներքին կյանքում բարեփոխումների լուրջ գործընթացի մաս:

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն էր 2018 թվականը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից, և ապագայում ի՞նչ սպասելիքներ ունեք այդ առումով:

– 2016թ. ապրիլից հետո մենք բանակցային գործընթացում փաստացի փակուղային իրավիճակում հայտնվեցինք: Վերջին ամիսներին նկատելի են բանակցային գործընթացում նոր շեշտադրումներ անելու և նոր ուղղություններ ճշգրտելու որոշակի տեղաշարժեր: Անշուշտ, այստեղ պետք է անդրադառնալ ՀՀ իշխանությունների կողմից վերջերս վարվող քաղաքականությանը՝ ստվեր ձգելու Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա: Արտաքին քաղաքականության մեջ դրանք այն հաղթաթղթերն էին, որոնց չեզոքացումը կարող է բերել նոր արկածախնդրության: Բայց ողջունելի են նաև ՀՀ իշխանությունների հայտարարությունները Արցախյան կողմին բանակցային գործընթացին ուղղակի ներգրավելու առումով:

Անցած 10 տարիների ընթացքում ԱՀ իշխանություններն Արցախի հարցի նկատմամբ որդեգրել են կարծր կեցվածք, և հույս ունենք, որ առաջիկա տարիներին Արցախի իշխանությունները կշարունակեն այդ նույն քաղաքական գիծը:

– Նախորդ տարվա հարցազրույցներից մեկում նշել էիք, որ դժվար է գնահատական տալ մի քանի ամսվա կյանք ունեցող կառավարության գործունեությանը և Ձեր գնահատականը կարող եք տալ նվազագույնը 1-1,5 տարի անց: Այժմ ի՞նչ գնահատական կտաք ԱՀ կառավարության գործունեությանը:

– 2017թ. սահմանադրական փոփոխություններից հետո ձևավորված նոր կառավարության մասին հարցումներին դժվար էր անմիջական պատասխան տալ՝ գործունեության գնահատականի առումով: Անշուշտ, անցած 1-1,5 տարիների ընթացքում ի հայտ եկան կառավարության կողմից որդեգրված քաղաքականության դրական և բացասական կողմերը: Մենք այդ ամենին պետք է անդրադառնանք տնտեսական ցուցանիշներով և դրանց արդյունքներով ընդհանուր գնահատական հնչեցնենք:

Հաշվի առնելով զարգացման ցուցանիշները՝ պետք է դրական գնահատենք կառավարության գործունեությունը: Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, թե ինչպիսի տնտեսական բարեփոխումների քաղաքականություն է որդեգրել կառավարությունը, և արդյոք այդ տնտեսական բարեփոխումների ծրագիրը և քաղաքականությունը կարող են բավարարել և նոր տնտեսական զարգացման հնարավորություններ ընձեռել Արցախի Հանրապետությանը: Այստեղ ես որոշակի վերապահումներ ունեմ՝ կապված տնտեսական զարգացման տեմպերին՝ բարեփոխումների գործընթացով լիցք հաղորդելու կառավարության որդեգրած մոտեցումներին:

Անցած օրերին ԱԺ-ում ընդունել ենք 2019թ. պետական բյուջեի մասին օրենքը: Այդ օրենքի ամբողջական պատկերը հենց արտացոլումն է 2017թ. և դրան հաջորդող տնտեսական քաղաքականությանը: Դրական եմ գնահատում դեֆիցիտային բյուջետային քաղաքականությունից պրոֆիցիտայինին անցումը: Կարևորում եմ ֆինանսների ճիշտ տեղաբաշխման և ուղղորդման քաղաքականությունը, որը կարող է զարգացման նոր տեմպեր ապահովել և նոր հնարավարություններ ընձեռել:

Կուզենայի անդրադառնալ կառավարության կողմից ֆինանսական հոսքերի ուղղորդմանը դեպի Ստեփանակետ քաղաք և վարչական շրջանների նկատմամբ համեմատական «մեղմ» քաղաքականությունը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք երկրի համաչափ զարգացման քաղաքականությունը դարձնել առանցքային ուղղություններից մեկը, որով պետք է պայմանավորված լինի ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը և կայուն զարգացումը:

– Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք 2019թ. Արցախի քաղաքական կյանքում արմատական փոփոխություններ կլինեն:

– Քաղաքական կյանքի արմատական փոփոխությունները պայմանավորված են երկրում առկա տնտեսական և քաղաքական իրավիճակի ընդհանուր գնահատականով, նաև համապետական ընտրություններով: 2019թ. անշուշտ լինելու է ակտիվ քաղաքական տարի, և դա պայմանավորված չէ 2019թ. համապետական նշանակություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով, այլ պայմանավորված է լինելու 2020թ. մյուս երկու կարևոր` խորհրդարանական և նախագահական ընտրություններով:

Չեմ կարծում, թե 2019թ. սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններն Արցախի ներքաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ կարող են արձանագրել:

Մյուս կողմից, ներքաղաքական կյանքն ունենալու է բուռն զարգացումներ` որպես 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին նախորդող տարի: Վերջին ամիսներին արդեն իսկ ակնհայտ են որոշակի ակտիվություններ` նոր կուսակցությունների ծնունդ, քաղաքական հայտարարություններ ու վերադասավորումներ:

– ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ի՞նչ ազդեցություն են ունենալու Արցախի վրա, հատկապես՝ ՀՅԴ Արցախի կառույցի քաղաքականության վրա:

– Արդեն իսկ պարզ է ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանի քաղաքական կազմը, և պետք է արձանագրենք, որ ՀՅԴ-ն ՀՀ խորհրդարանից դուրս ուժ է, և արտախորհրդարանական քաղաքական ուժի ձևաչափով, վստահ ենք, որ իր ազդեցությունը կունենա ՀՀ ներքին և արտաքին կյանքի վրա:

Դաշնակցության՝ խորհրդարանում չհայտնվելն իր անուղղակի ազդեցությունը կարող է ունենալ ՀՅԴ Արցախի կառույցի վրա, մասնավորապես՝ նկատի ունենալով առաջիկա տարիների քաղաքական զարգացումները և ընտրական գործընթացները: Բայց, այնուհանդերձ, ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքները, ՀՅԴ Արցախի կառույցի կողմից վարվող քաղաքականությունը փոխկապակցված չեն: Արցախում մենք միշտ էլ ունեցել ենք մեր կարևոր բեռը, և տարբեր առիթներով հայտարարել ենք, որ ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատվության չափաբաժինը չի սահմանափակվում միայն Արցախի ներքին կյանքում ունեցած իր դերակատարությամբ, այլ մեր պատասխանատվությունը համահայկական է: Արցախի հիմնահարցի և ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը հաշվի առնելով՝ կարևոր դեր ունի ՀՅԴ համահայկական կառույցը: Այդ առումով մենք հավելյալ նոր ծանրության բեռ ենք ունենալու: Մենք պարզ գիտակցում ենք այդ ամենը, և պետք է մեր ընդհանուր քաղաքական կուրսն ունենա այնպիսի ուղղություններ, որոնք պետք է միտված լինեն մեր ընդհանուր հիմնախնդիրների հաղթահարմանը:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք 2019 թվականից:

– 2019թ. սպասելիքների մասին խոսելուց՝ պետք է նշել, որ բավականին ծանր ու դժվար տարի ենք ունենալու, և այդ դժվարությունների հաղթահարման առումով անհրաժեշտ են լինելու հավելյալ ճիգերի գործադրում և ոչ ստանդարտ իրավիճակների հաղթահարման պատրաստակամություն: Այնուհանդերձ, մեր բոլորի երազների մեջ 2019թ. և նրան հաջորդող տարիները փորձում ենք տեսնել ավելի խաղաղ պայմաններում՝ տնտեսական աճի ցուցանիշների արձանագրմամբ և արտաքին քաղաքականության մեջ նոր հաջողություններ գրանցելով:

Նախորդ տարիների Արցախի ներքաղաքական կյանքում կարևոր ձեռքբերում է համախոհության և միասնության մթնոլորտի առկայությունը, որը պետք է լինի Արցախի ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հիմնաքարը:

Տաթեւիկ Աղաջանյան

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company