ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ակնարկ. Մետաքսի Ճամբուն Հայկական Ուրուագծումները

09 Հունվար 2019 Մետաքսի ճամբան պատմական հին ժամանակներէն ի վեր ո՛չ միայն առեւտրատնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով ռազմավարական յատուկ նշանակութիւն ունեցած է առնչակից երկիրներուն համար:

Այդ ճամբու գործարկման, վերահսկողութեան համար ազդեցութեան գօտիներու բանեցման բախումներ, ընդհարումներ, հասարակաց շահերու ձեւաւորումներ եւ անշուշտ պետական քաղաքականութիւններու հատման, խաչաձեւման կամ համադրման կէտեր ստեղծուած են տարբեր փուլերու:

Համաշխարհայնացումը աշխարհագրական տարածութիւններու կամ սահմանակից մերձաւորութիւններու ազդեցութիւնը որոշ առումով չէզոքացուցած է: Սահմաններն ու աշխարհագրական հեռաւորութիւնները նախկին անփոխարինելիութիւնն ու անշրջանցելիութիւնը չեն ներկայացներ վիրթուալ շուկաներու գերաշխուժացման իրականութեան դիմաց:

Այնուամենայնիւ, ցամաքային կապը յատկապէս զինուորական, առեւտրատնտեսական եւ յատկապէս ապրանքաշրջանառութեան համար կը շարունակէր պահել իր գործունակութիւնը:

Երկրագունդի երկբեւեռացումէն դէպի միաբեւեռ դրութեան անցումը, ապա, գէթ տպաւորութեան սահմաններուն մէջ բազմաբեւեռային համակարգի մը ուրուագծուող գործընթացը եւ վերջապէս տնտեսական նոր հսկային կայացումը արդէն տեսանելի կը դարձնէ այսօրուան համակարգի Ծայրագոյն Արեւելքի կամ Չինաստանի բեւեռային տնտեսաքաղաքական կերպարը:

Չինաստանը միջազգային շուկայ մուտք կը գործէ մեծ դռներէ եւ նոյնիսկ տնտեսական հսկաներուն կը պարտաւորեցնէ ոչ անպայման հորիզոնական դիրքերէ բանակցիլ իրեն հետ: Չինական այլընտրանքը ամէնուրեք է:

Իրողական այս պարունակին մէջ պէտք է ընկալել նաեւ պատմական Մետաքսի ճամբուն վերագործարկման համար Չինաստանի կառավարութեան մշակած հայեցակարգը: Ակադեմական շրջանակներ, հասարակական կազմակերպութիւններ այժմէական հրատապութեամբ կ՛արծարծեն խնդիրը` ճանապարհային քարտէսի ձեւաւորման նմուշներ ներկայացնելով քննարկումներու:

Հայկական առումով թէ՛ պետական եւ թէ՛ հասարակական մակարդակներու վրայ Մետաքսի ճամբու հեռանկարը ռազմավարական յատուկ նշանակութիւն ունեցած է: Նախ անշուշտ պատմական առումով, երբ պատմական հայրենիքն ու Կիլիկեան Հայաստանը աշխարհագրականօրէն ներգրաւուած էին այդ ռազմավարական ճանապարհին. եւ ապա բնականաբար ` այժմէական իմաստով:

Հակառակորդներու կողմէ շրջափակուած Հայաստանի Հանրապետութիւնը Իրանէն, Ռուսիայէն անցնող այս ճամբուն մինչեւ Ծայրագոյն Արեւելք երկարման ընթացքի կամրջումի դեր ունի, ինչ որ թէ՛ քաղաքական եւ թէ՛ տնտեսական առումներով համազօր է մեր երկրի ապաշրջափակման եւ ապամեկուսացման:

Պատմական ճանապարհին առնչուած եղած են 63 երկիրներ` ասիական, (միջին եւ ծայրագոյն արեւելեան), եւրոպական, ափրիկեան: Ցամաքամասեր եւ տարբեր երկիրներու ժողովուրդներ փոխկապակցող այս ճանապարհային գործընթացը ըստ էութեան ստեղծած է նաեւ տարբեր կրօններու, մշակոյթներու, լեզուներու, ազգագրութիւններու, հաւատքներու փոխյարաբերութիւններ:

Իսկ պատմական Կիլիկիան այս առումով եղած է երկխօսութեան եւ նշուած ոլորտներուն միջեւ փոխյարաբերութիւններու աշխարհաքաղաքական կարեւորագոյն կէտերէն մէկը:

Պատմական եւ յատկապէս կրօնամշակութային եւ համամարդկային արժէքներու վերարծարծման նպատակներով Մեծի Տանն Կիլիկիկոյ կաթողիկոսութիւնը ձեռնարկած է Մետաքսի ճամբուն այս թեմաներուն առնչուած խորհրդաժողովի մը, որուն կը մասնակցին Չինաստանէն, Եւրոպայէն եւ Միջին Արեւելքէն ակադեմականներ, փորձագէտներ, պատմաբաններ եւ տնտեսագէտներ:

Մետաքսի ճամբու վերագործարկման աշխարհաքաղաքական ծրագիրը խիստ հեռանկարային է հայկական կողմէ դիտուած: Իսկ այս առումով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նախաձեռնութիւնը այդ հեռանկարի հայկական ուրուագծումներուն հիմնովին նպաստող քայլ է:

«Ա.»

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company